Website home page
Website development
Պորտֆոլիո

Բանկի կորպորատիվ կայք

Կորեական բանկի կորպորատիվ կայք, որը պատրաստել ենք մեր ղազախական գործընկերների համար։ Կայքն ունի դինամիկ բաժինների և էջերի ավելացման համակարգ, վարկային հաշվիչներ, հաշվետվությունների հրապարակման հնարավորություն։

  • Ստեղծվել է՝ 2020թ․
  • Կատարման ժամկետը՝ 40 օր
  • Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
  • Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, CodeIgniter
Websites pages
Manageble dynamic pages

Դինամիկ կառավարվող էջեր

Դինամիկ կառավարվող էջերի համակարգն անհրաժեշտություն է օպերատիվ փոփոխություններ կատարելու և ծրագրավորողներից կախման մեջ չլինելու համար։ Այս կայքի պարագայում պատվիրատուն հնարավորություն ունի ավելացնել բաժիններ, ստեղծել ենթաբաժիններ, դրանցում ավելացնել կատեգորիաների ևս մեկ մակարդակ, ամբողջությամբ կառավարել կոնտենտը, ստեղծել աղյուսակներ, ներբեռնել փաստաթղթեր և լուսանկարներ։

Օնլայն հաշվիչի համակարգ

Օնլայն հաշվիչի մոդուլը հնարավորություն է տալիս ադմինիստրացիոն համակարգից կառավարել և խմբագրել փոփոխական արժեքները, ինչի շնորհիվ կայքի այցելուն հնարավորություն է ստանում օնլայն հաշվարկել վարկավորման տոկոսներն ըստ վարկի տեսակի, գեներացվող PDF փաստաթղթում տեսնել մարումների գրաֆիկը և վարկի ստացման հայտ ուղարկել բանկին։

Websites pages 1
Օnline computing system
Mobile website
Mobile version of the website

Ադապտացված մոբայլ տարբերակ

Ֆինանսական կազմակերպությունների համար կայքերի ադապտացված մոբայլ տարբերակների առկայությունն այլևս բավարար չէ։ Գրեթե բոլոր բանկերն ու վարկային կազմակերպություններն արդեն ունեն իրենց բջջային հավելվածները։

Mobile website 2
Mobile version of the website

Կայքեր ֆինանսական կազմակերպությունների համար

Ֆինանսական կազմակերպությունների համար պատրաստվող հայքերի նկատմամբ միշտ ցուցաբերում ենք առանձնահատուկ ուշադրություն։ Նման կայքեր պատրաստելիս անխուսափելիորեն առնչվում ենք կազմակերպությունների անվտանգության դեպարտամենտների հետ, ուսումնասիրում տասնյակ ներքին փաստաթղթեր՝ անվտանգության տարատեսակ պահանջներով։ Արդյունքում, նույնիսկ կորպորատիվ կայքը, որը պատրաստում ենք բանկի համար, պահանջում է ավելի շատ աշխատաժամանակի տրամադրում, հետևաբար՝ ունի ավելի բարձր շուկայական արժեք։ Մնան առանձնահատուկ ուշադրություն են պահանջում նաև մեծ կորպորացիաների համար ստեղծվող սայթերը, նույնիսկ՝ մեկ էջանոց լենդինգը։

Վերը շարադրվածը չի նշանակում, որ այլ կայքերի նկատմամբ անտարբեր ենք կամ դրանք պատրաստելիս հաշվի չենք առնում անվտանգության համընդհանուր պահանջները։ Յուրաքանչյուր կայք ստեղծելուց հետո անցկացնում ենք թեստավորում, խոցելիությունների ստուգում և վերացում։ Տրաբերությունը կայանում է նրանում, որ բանկային պրոյեկտների և բարդ պորտալների դեպքում առաջադրվում են առանձնահատուկ խնդիրներ, երբեմն նույնիսկ թանկարժեք pen թեստավորման պահանջ, իսկ ստանդարտ նախագծերի վեբ ծրագրավորման դեպքում հաշվի ենք առնում անվտանգության ստանդարտ պահանջները։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես սկսել այսօր:

Rating:5
(2007)