Պորտֆոլիո

Conte Elegant ընկերության ինտերնետ խանութ

Website home page
Conte Elegant online store
  • Ստեղծվել է՝ 2016-2026թթ.
  • Կատարման ժամկետը՝ 80 օր
  • e-commerce, առևտուր
  • Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, JS, Laravel framework
  • Տրամադրված ծառայություններ՝ վեբ դիզայն, CMS-ի ծրագրավորում, դիզայնի վյորստկա, կայքի ձևավորում, ապրանքների տեղադրում, թեստավորում, հոսթինգի տրամադրում։ Տենիկական երաշխիք՝ 5 տարի։

Conte Elegant ընկերության կայքի առաջին տարբերակը Astudio թիմը ծրագրավորել է 2016 թվականին։ Համագործակցության տասնամյակը նշանավորեցինք նոր ինտերնետ խանութի ստեղծմամբ։

Կայքն ունի ժամանակակից վեբ դիզայն, բազմաֆունկցիոնալ, զրոյից ծրագրավորած CMS, բաժինների, կատեգորիաների, ֆիլտրերի լիարժեք կառավարում, ապրանքների ավելացման հնարավորություն։

Websites pages
Product catalog

Ապրանքների կատալոգ

Ապրանքների կատալոգ ունեցող ընկերությունների համար առաջարկում ենք ստեղծել օրիգինալ դիզայն, որը կընդգծի ձեր բրենդի կամ տեսականու առանձնահատկությունը։ 

Ծրագրավորում ենք հեշտ յուրացվող կառավարման համակարգ։ Հետագայում կատարում ենք նաև AIO, GEO և SEO առաջխաղացման համար անհրաժեշտ ամբողջական օպտիմալացում, Scehma.org ինտերգում:

Այս ինտերնետ խանութն ունի ապրանքների «ձեռքով ռեժիմում» և excel ֆայլի միջոցով կառավարման հնարավորություն։ Գներն ու մնացորդների սինքրոնացման հարցը նույնպես լուծվում է մեկ upload-ի շնորհիվ։

Ապրանքի ներկայացման էջ

Ինտերնետ խանութի ապրանքի էջի ֆունկցիոնալի նկատմամբ պատվիրատուն ներկայացրել է առանձնահատուկ պահանջ․ այնպես անել, որ մեկ խմբին պատկանող ապրանքներն առանց ավելորդ գործողությունների միավորվեն ապրանքի քարտում։

Astudio-ի ծրագրավորողը հաջողությամբ լուծել է խնդիրը: Համակարգն արտիկուլների և անունների համադրությամբ հայտնաբերում է նույն խմբին պատկանող, սակայն տարբեր գույներ և չափսեր ունեցող ապրանքները և դրանք միավորում, ցուցադրում մեկ ապրանքի քարտում։

Websites pages 1
Product presentation page
Mobile website
Mobile adaptation

Մոբայլ ադապտացիա

Ի տարբերություն կայքի առաջին տարբերակին, նոր ինտերնետ խանութը ամբողջությամբ ադապտացված է ցանկացած ստանդարտ էկրանի համար։

Mobile website 2
Mobile adaptation
Old version of the site
New version of the store

Բրենդային օնլայն խանութների պատրաստում

Բրենդային օնլայն խանութների պատրաստման ընթացքում կատարողը հաճախ ունենում է սահմանափակումներ, որոնք թելադրվում են բրենդի արտադրողի կողմից։ 

Արտադրողի պայմանները կարող են սկսել բրենդբուքի պահանջների պահպանումից մինչև CMS-ի, ծրագրավորման լեզուների և ֆունկցիաների ընտրություն։ Նման դեպքերում, մինչ ինտերնետ խանութը ստեղծելը կամ SEO առաջխաղացմամբ զբաղվելը, անհրաժեշտություն է առաջանում ծանոթանալ տասնյակ էջերից կազմված տեխնիկական նկարագրերի և փաստաթղթերի։

Բրենդային տեսականու համար օնլայն կատալոգների և ինտերնետ խանութների ստեղծման ընթացքում ապահովում ենք՝

  • Բրենդբուքի պահանջների ամբողջական պահպանում;
  • Ֆունկցիոնալ լուծումների համաձայնեցում պատվիրատուի հետ;
  • Էլեկտրոնային կոմերցիայի պրոցեսների համաձայնեցում։
1016 5

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։