Լենդինգի միջոցով ստացված ռեզյումեները կառավարման համակարգում ավտոմատ կերպով կցվում են տվյալ քաղաքի կամ մասնաճյուղի պատասխանատու HR աշխատակցին, որը ստանում է ծանուցում այդ մասին։ Պատասխանատուներն իրենց անձնական կաբինետում կարող են տեսնել ռեզյումեների հեղինակների լրացրած տվյալները, փոխել ռեզյումեի կարգավիճակը, արգելափակել տվյալ հեղինակին կամ հրավիրել հարցազրույցի։ Գլխավոր ադմինիստրատորը կարող է հետևել բոլոր աշխատակիցների ակտիվությանը, տեսնել նրանց աշխատանքի արդյունքները, ստանալ ավտոմատիզացված հաշվետվություններ ռեալ ռեժիմում։
Բազաների կառավարման CRM-ը հնարավորություն է տալիս համակարգում ավելացնել ադմինիստրատորների՝ սահմանափակ դերերով։ Այսինքն, յուրաքանչյուր HR մենեջեր կարող է տեսնել և կառավարել միայն իր պատասխանատվության ներքո գտնվող մասնաճյուղում կամ քաղաքում աշխատելու համար ուղարկված ռեզյումեներին, կառավարել դրանք, ավելացնել մեկնաբանություններ։
Ցանկանու՞մ եք պատվիրել սեփական կայքը։
Անհատական պատվերով CRM ծրագրերի (CRM cragir) ստեղծումը թույլ է ծալիս ստանալ մի գործիք, որը զերծ է բազմաթիվ ավելորդ ֆունկցիաներից, որոնք միշտ լինում են պատրաստի համակարգերում։ Այսինքն, պատվիրելով eCRM դուք ստանում եք ձեր բիզնեսի համար նախատեսված ֆունցիոնալ ու մոդուլներ, հնարավորություն եք ունենում ժամանակի ընթացքում ավելացնել ցանկացած ծրագրային փոփոխություններ, զերծ եք մնում լիցենզիաներ գնելու և երկարացնելու պարտականությունից։ CRM-ի պատրաստման վրա ծախսված գումարը ժամանակի ընթացքում վերադառնում է խնայված աշխատանքային ժամերի և բիզնես գործընթացների օպտիմալացման տեսքով։
Անհատական CRM-ի առավելությունները՝
Բնականաբար, զրոյից պատրաստված CRM ծրագրի գինն անհամեմատ բարձր է պատրաստի համակարգերի վարձակալության արժեքից։ Չէ որ դուք վճարում եք ամբողջ ծրագրի սեփականատերը դառնալու համար և տարիներով շարունակ ստիպված չեք լինում վճարել վարձակալության համար։
Պատրաստի CRM-ների թերությունները՝