Website home page
Website development
Պորտֆոլիո

Լենդինգի պատրաստում արտադրողի համար

Լենդինգի պատրաստում օրիգինալ հեղինակային դիզայնով և CMS-ի զրոյից ծրագրավորմամբ։ Լենդինգ էջը նախատեսված է շոկոլադի արտադրությամբ զբաղվող ձեռնարկության գործունեության հակիրճ ներկայացման համար։ Եռալեզու կայքն ունի բոլոր բլոկերի կառավարման, հերթականության փոփոխման, տեքստերի, նկարների խմբագրման հնարավորություն։

  • Ստեղծվել է՝ 2024թ․
  • Կատարման ժամկետը՝ 30 օր
  • Կայքի տեսակը՝ լենդինգ էջ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS, PHP Laravel MVC, JS, jQuery
Websites pages
Landing page design

Լենդինգ փեյջի դիզայնը

Լենդինգ փեյջի դիզայնը պահանջում է հատուկ ուշադրություն դետալների նկատմամբ։ Մեկ էջից կազմված այս վեբ-կայքերը նախատեսված են այցելուների գիտակցության հետ աշխատելու համար և առկա սխալները կարող են վճռկան լինել։ Չէ որ բազմաթիվ էջեր ունեցող ռեսուրսի պարագայում այցելուն կարող է մտնել ներսի էջեր, հավելյալ հնարավորություն տալ կայքին։ Լենդինգի պարագայում այդ հավելյալ հնարավորությունը չկա։

Լենդինգների ադմին համակարգը

Լենդինգների ադմին համակարգը Աստուդիո ընկերության թիմը ստեղծում է զրոյից՝ ապահովելով անվտանգության բարձր մակարդակ, դինամիկություն, հեշտ կիրառելիություն, հասկանալի կառավարման գործիքներ։ Ադմին համակարգը (CMS) թույլ է տալիս կառավարել ամբողջ կոնտենտը՝ առանց հատուկ գիտելիքների։ Դրա համար պատվիրատուին տրամադրում ենք վիդեո ուղեցույց և կազմակերպում ուսուցում։

Websites pages 1
Landing admin system
Mobile website
Mobile adaptation

Մոբայլ ադապտացիա

Հաշվի առնելով, որ աշխարհում որոնումների և տրաֆիկի 50 տոկոսից ավելին բաժին է հասնում մոբայլ սարքավորումներին՝ լենդինգի գրագետ ադապտացիան դառնում է պարտադիր։

Mobile website 2
Website Mobile adaptation

Ինչի համար են նախատեսված լենդինգները

Հաճախորդները, երբեմն գայթակղվելով լենդինգի պատրաստման նվազագույն գնով, ցանկանում են պատվիրել պրոմո կայք՝ առանց իմանալու, թե ինչի համար են նախատեսված լենդինգ փեյջերը, ինչ հնարավորություն կամ սահմանափակումներ ունեն։

  • Լենդինգ ձեյջը նախատեսված է վաճառելու համար, այդ պատճառով մեկ էջանի այդ կայքերը երբեմն անվանում են «վաճառող լենդինգներ»։
  • Վաճառքի սխեման պարզ է՝ գլխավոր առաջարկի ներկայացում, ապրանքի կամ ծառայության առավելություններ, ժամանակով սահմանափակված զեղչ, առարկությունների հետ աշխատանք, գործողություն կատարելու կոճակ։ 
  • Ավելի կասկածամիտների համար մարքեթոլոգները ավելացրել են հավելյալ ինֆորմացիա՝ գոհ հաճախորդների մեկնաբանություններ, ապրանքի կամ ծառայության գնումից հետո ստացվող օգուտներ, հավելյալ նվեր այդ պահին գնումը կատարելու դեպքում, գնում կամ պատվեր կատարելու կոճակ։
  • Նկարագրված սխեման երբեմն փոխարինվում է կազմակերպության գործունեության կամ ծառայությունների հակիրճ ներկայացմամբ։ Գլխավոր առաջարկ (սլայդեր), ընկերության մասին, ծառայություններ, գործընկերներ, նորություններ, կոնտակտներ, որոնք տեղակայվում են մեկ էջի վրա։

Լենդիգների սահմանափակումները

Խնայողություն կատարելու համար իհարկե լենդինգը կարելի է հագեցնել ապրանքախմբերի մի քանի բլոկերով, յուրաքանչյուրում տեղադրել տասնյակ նույնիսկ հարյուրից ավելի ապրանքներ, դրանց ինֆորմացիան մատուցել pop-up-ի միջոցով՝ փորձելով շրջանցել առկա սահմանափակումները․․․ Այսպիսի դեպքեր, որոնք մեր պորտֆոլիոյում տեղադրված չեն, նույնպես ունեցել ենք։ Քանի որ լենդինգները պատրաստում ենք զրոյից և ներդնում բազմաֆունկցիոնալ կառավարման գործիքներ, պատվիրատուն իրավունք ունի լցնել անսահամանփակ կոնտենտ, բլոկեր և բաժիններ։ Այս դեպքերում լենդինգը վերածվում է ապրանքների մեկ էջանոց կատալոգի, որը չի դադարում ունենալ մեկ էջանոց կայքին հատուկ ստանդարտ սահմանափակումները՝

  1. ներսի էջերի բացակայություն
  2. սահմանափակ ֆունկցիոնալ
  3. SEO առաջխաղացման անհնարինություն։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր:

Rating:5
(8)