Website home page
Creation of an online store R&V Comfort
Պորտֆոլիո

R&V Comfort ինտերնետ խանութի ստեղծում

R&V Comfort ինտերնետ խանութի ստեղծումը և առաջխաղացումն Աստուդիո ընկերության թիմն իրականացրել է մի քանի փուլով։ Այս տարի լրանում է մեր գործընկերության 10 տարին։ 2014թ-ին պատրաստել ենք կայքի առաջին տարբերակը, որը հաջողությամբ ծառայել է բիզնեսի զարգացմանն ավելի քան 7 տարի։ 2021-ին, ելնելով ժամանակի պահանջներից, պատրաստել ենք կայքի երկրորդ՝ թարմացված տարբերակը, տեղափոխել և լրացրել ենք ապրանքների ինֆորմացիան, իրականացրել ենք seo օպտիմալացում և բանալի բառերով առաջխաղացում։ Աշխատանքների արդյունքում Ռ և Վ Կոմֆորտ ընկերության պաշտոնական ինտերնետ խանութը տասնյակ թեմատիկ բանալի բառերով զբաղեցնում է թոփ տեղեր Google որոնողական համակարգում։

  • Ստեղծվել է՝ 2014-2024թթ․
  • Կատարման ժամկետը՝ 180 օր
  • Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap5, JS, jQuery, MVC Laravel
Websites pages
Catalog

Ապրանքների կատալոգ

Շինրարական խանութների պարագայում որոշիչ է ապրանքների կատալոգի, մենյուի բաժինների և ենթաբաժինների ճիշտ տարբաժանումը։ Եթե այցելուն արագ և հեշտ չգտնի անհրաժեշտ ապրանքախումբը և տեսականին, չունենա գրագետ ֆիլտրման հնարավորություն, մեծ հավանականությամբ նա որոնումը կշարունակի մրցակիցների կայքերում։ 

Այս համատեքստում կարևոր է նաև խանութի որոնման համակարգը, որն այս կայքի պարագայում ունի մի քանի օգտակար հնարավորություն՝ ռեալ ժամանակում տեսականու հուշում սկսած որոնման երրորդ տառից, բանալի բառերով և լատինատառ հայերեն բառերով ապրանքների որոնում։

Ապրանքի նկարագրության էջ

Ապրանքի նկարագրության էջում ադմինը կարող է ոչ միայն լրացնել տվյալ տեսականու անունը, նկարագրությունը, տեխնիկական տվյալները, ներբեռնել գլխավոր նկարը և պատկերասրահի նկարները, այլև հնարավորություն ունի տվյալ քարտին կցել հավաքածուի այլ ապրանքներ, որոնք միանգամից նկարով, գնով և պարամետրերով ցուցադրվում են տվյալ էջում։

Կոնկրետ ապրանքների անվանումով կամ բրենդով SEO առաջխաղացման գործում կարևոր է նկարագրության տեքստի պատշաճ կազմումը և տեղադրումը, վերնագրի (հիմնական բանալի բառի), մետա թայթլի, դեսքրիփշնի և տեքստի սինքրոնացումը, h1, h2 գլխագրերի ճիշտ օգտագործումը։

Websites pages 1
Product description page
Mobile website
Mobile store

Մոբայլ խանութ

Խանութի մոբայլ տարբերակի կառուցվածքը առանձնանում է վեբ տարբերակից ոչ միայն ադապտացմամբ, այլև հավելվածներին հատուկ կառուցվածքով։

Mobile website 2
Mobile store

Ինչպե՞ս ստեղծել շինարարական օնլայն խանութ

Ինչպե՞ս ստեղծել շինարարական օնլայն խանութ։ Շինարարական խանութի ստեղծման գործընթացն ունի իր առանձնահատկությունը։ Գնորդների մենթալիտետից ելնելով, Հայաստանում շինանյութի օնլայն վաճառքի ցուցանիշները դեռ ցածեր են։ Մենք նախընտրում ենք մեծ ծավալով գնումների համար տեղում զեղչեր ստանալ, տեսականու գերակշիռ մասը գնել միայն անձամբ տեսնելուց հետո, կամ ուղղակի դեռ չենք վստահում օնլայն եղանակով գնումների համար մեծ գումար փոխանցել։ Վստահության այդ սանդղակը մեր երկրում չի անցնում 30,000 դրամը մեկ գնման համար։

Սակայն ժամանակի պակասը, տեխնոլոգիաների զարգացումը, խցանումները, զբաղվածության մակարդակը ստիպում են մարդկանց աստիճանաբար անցում կատարել օնլայն առևտրի դաշտ նույնիսկ շինանյութի առևտրի նման բարդ ոլորտում։ Այն տնտեսվարողները, որոնք այսօր սկսեն տեղ զբաղեցնել ինտերնետ տիրույթում, ոչ հեռու ապագայում գնորդների ներգրավման տեսանկյունից ունենալու են մի շարք առավելություններ։ Դրա համար անհրաժեշտ է օր առաջ ստեղծել սեփական շինարարական օնլայն խանութը՝ ուշադրություն դարձնելով մի քանի օգտակար գործառույթի՝

  • Ապրանքների չափման միավորների կարգավորում;
  • Գների և մնացորդների ծրագրային թարմացումներ;
  • Հավաքածուների ֆունցկիոնալի ստեղծում;
  • Առաքումների հաշվիչ և անվճար առաքման շեմի կարգավորում;
  • Գնումների արխիվի պահպանում անձնական կաբինետում;
  • Անհատական զեղչերի կամ պրոմո կոդերի կիրառման ֆունկցիոնալ։

Մեծ քանակի տեսականու առկայության պարագայում կարևոր է ապրանքախմբերի ավտոմատիզացված ուղարկումը հաշվապահական ծրագրից (ՀԾ, 1C) կայքին, գների և մնացորդների պարբերական ավտոմատ թարմացումները։ 
Հաջորդ փուլով, գնորդների հեշտ կողմնորոշվելու և բանալի բառերով որոնողական համակարգերում լավ տեղեր զբաղեցնելու համար, պետք է խանութում լցված տեսականու համար տեղադրել նկարներ, նկարագրող տեքստեր։ 
Երբեմն կայքերի պատվիրատուները տեղեկացված չեն լինում, որ կայքի ծրագրավորումն ամբողջ գործընթացի մի մասն է։ Օնլայն շուկա դուրս գալու համար անհրաժեշտ է հավասարապես դրական արդյունք 4 ուղղությամբ՝

  1. Գրագետ օնլայն խանութի պատրաստում;
  2. Տեսականու և կոնտենտի առկայություն;
  3. Առաջխաղացում և գովազդ;
  4. Խորհրդատվություն և որակյալ սպասարկում։

Համաձայնեք, որ այս բիզնեսի հաջողության գրավականները ոչնչով չեն տարբերվում օֆլայն բիզնեսի նկատմամբ շուկայի պահանջներից՝ 1) ֆիզիկական խանութի առկայություն; 2) ինչքան շատ տեսականի, այնքան լավ սկզբունք; 3) առկա խանութի լոկացիայի և ապրանքների գովազդ; 4) խանութի այցելուի բարձրակարգ սպասարկում, ինչի շնորհիվ գնորդը հաճախ ձեզ «ներում է» վատ սպասարկող մրցակիցներից ավելի բարձր գնացուցակ ունենալը։

Մարդկանց 70%-ը գնումներից առաջ ինֆորմացիա է փնտրում ինտերնետում։ Ցանկանո՞ւմ եք աչքի ընկնել։ Հինգ (5!) րոպեում մենք կհուշենք ինչպես։

Rating:5
(3014)