Նվիրատվությունների պորտալի պատրաստում
- Ստեղծվել է՝ 2022թ․
- Կատարման ժամկետը՝ 320 օր
- պորտալներ, e-commerce, ստարտափ
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap5, JS, jQuery, MVC Laravel
Նվիրատվությունների պորտալի պատրաստում World Vision Armenia կազմակերպության համար։ Donate.am կայքի նոր տարբերակի ստեղծման վրա Աստուդիո ընկերության թիմը ծախսել է մոտ մեկ տարի։ Ոչ ստանդարտ այս նախագիծը հագեցած է օնլայն նվիրատվությունների, հովանավորների, ադմինիստրատորների բարդ ֆունկցիաներով, ունի CRM-ին հատուկ կառավարման գործիքներ, հաշվետվությունների ֆիլտրման, գեներացման և excel ֆայլով արտահանման հնարավորություն, ներքին չատ։ Պորտալը ծրագրավորել ենք զրոյից՝ ապահովելով ինֆորմացիոն անվտանգության բարձր մակարդակ, իսկ վերջում իրականացրել ենք բազաների տեղափոխումը, սինքրոնացումը, պորտալի ձևավորումը, ավտոմատ ծանուցումների կարգավորումները։
Օնլայն նվիրատվությունների համակարգ
Կայքը հնարավորություն է տալիս ադմինիստրատորին ավելացնել բարեգործական ծրագրեր՝ իրականացման համար անհրաժեշտ բյուջեներով։ Արդյունքում օգտատերերը կարող են ծանոթանալ ծրագրերի մանրամասներին, տեսնել անհրաժեշտ գումարի հավաքագրման դինամիկան, միանալ դրամահավաքին։
Պորտալը հնարավորություն է տալիս ադմինիստրատորներին ստեղծել նաև հովանավորությունների կարիք ունեցող երեխաների ինֆորմացիոն քարտեր, որոնց համար գրանցված օգտատերերը կարող են գնել և փոխանցել նվերներ առկա տեսականուց կամ նվիրաբերել գումար՝ մեկանգամյա կամ ամենամսյա ավտոմատ գանձումով։
Պորտալի կառավարման գործիքները
Համակարգում կարելի է ավելացնել տարբեր լիազորություններ ունեցող ադմինիստրատորներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դերը և հնարավորությունները։ Նրանք կարող են ավելացնել հովանավորության կարիք ունեցող երեխաների, ստեղծել բոլորին կամ միայն գրանցված հովանավորներին հասանելի բարեգործական ծրագրեր, վերահսկել բոլոր փոխանցումներն ու նվիրատվությունները, երեխաների և հովանավորների նամակագրությունները, տասնյակ պարամետրերով ֆիլտրել և արտահանել ֆինանսական հաշվետվությունները:
Պորտալի մոբայլ տարբերակը
Պորտալի մոբայլ տարբերակի ծրագրավորումն իրականացվել է առանձնահատուկ ուշադրությամբ։ Նմանատիպ նախագծերը ենթադրում են 60 տոկոսից ավելի մոբայլ տրաֆիկ։ Անձնական կաբինետի բարդ ֆունկցիոնալի առկայությունը պարտադրում է շեշտադրում կատարել օգտագործողների համարավետության վրա։
Հանգանակությունների պորտալների առանձնահատկությունը
Հանգանակությունների պորտալների առանձնահատկությունը և պատրաստման բարդությունը կայանում է ինֆորմացիոն անվտանգության նկատմամբ բարձր պահանջներում։ Նմանատիպ պորտալներում պետք է համադրել և անվտանգությունը, և օգտագործման հարմարությունը, և մանրամասն մտածված ֆունկցիոնալությունը։
Նվիատվությունների պորտալների ավելի բարդ տարբերակն է, երբ այցելուն կարողանում է գրանցվելուց և հաստատում ստանալուց հետո կայքում տեղադրել սեփական նախագիծը՝ մոդերացիա անցնելուց հետո անհրաժեշտ բյուջեն հավաքելու համար։
Astudio ընկերությունն առաջարկում է տարբեր բարդության պորտալների պատրաստում՝
- Նվիրատվությունների և բարեգործական պորտալներ
- Առևտրային և տենդեռների հարթակներ
- Անշարժ գույքի հայտարարությունների կայքեր
- Տարատեսակ ստարտափեր՝ բիզնեսի ավտոմատիզացմամբ։
Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր: