

Էկոպարեկային ծառայության պաշտոնական վեբ-կայք
Էկոպարեկային ծառայության պաշտոնական վեբ-կայքը ստեղծել ենք զրոյից՝ հեղինակային դիզայնով, Laravel Framework-ի կիրառմամբ, ամբողջովին ձևավորել ենք առկա ինֆորմացիայով և տրամադրել 5 տարվա տեխնիկական երաշխիք։
Աշխատանքի առաջին փուլում Աստուդիո ընկերության թիմը կազմել է նախագծի տեխնիկական նկարագրությունը (TOR), որը կցվել է պայմանագրին։ Առաջադրված պահանջների հիման վրա պատրաստել ենք կայքի բոլոր էջերի դիզայնը, այդ թվում՝ մոբայլ չափերով ադապտացված տարբերակները։ Կատարել ենք CMS-ի ծրագրավորումը, ստուգել կայքի աշխատանքը, լցրել ինֆորմացիայով և հանձնել աշխատանքը։
- Ստեղծվել է՝ 2025թ․
- Կատարման ժամկետը՝ 30օր
- Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
- Տեխնոլոգիաներ՝ PHP Laravel, HTML, CSS


Պաշտոնական կայքի դիզայնը
Պաշտոնական կայքի դիզայնը գործնականում գունային կամ ոճային լուծումների առումով չունի սահմանափակումներ։ Առայժմ առկա թվայնացման ուղեցույցում ներառված աշտոնական դիզայն համակարգի ստանդարտները կրում են զուտ խորհրդատվական բնույթ։
Էկոպարեկային ծառայության պաշտոնական կայքի դիզայնն Աստուդիո ընկերությունը պատրաստել է հիմնվելով ծառայության լոգոտիպի և բրենդբուքի պահանջների վրա։ Սայթի դիզայնի ոճը խիստ ու լակոնիկ է՝ առանց ֆոնային գույների և ավելորդ ատրիբուտների։
Վեբ սայթի կառավարման համակարգը
CMS-ի ծրագրավորումն իրականացրել ենք ըստ տեխնիկական նկարագրի՝ հնարավորություն տալով ադմիններին կառավարել կայքի ամբողջ կոնտենտը։ Վեբ սայթի կառավարման համակարգը թույլ է տալիս ամբողջությամբ խմբագրել ռեսուրսի ունիկալ կառուցվածքով էջերը, անջատել կամ միացնել դրանց ցուցադրումը, ստեղծել մենյուի բաժիններ և տիպային էջեր, կառավարել դրանց տեքստերը, պատկերասրահները, ներբեռնել ֆայլեր։
Աստուդիո ընկերության պատրաստած կայքերում, ըստ անհրաժեշտության, հնարավորություն ենք տալիս ավելացնել հավելյալ ադմիններ, սահմանել և կարգավորել նրանց լիազորությունները, տեսնել վերջին գործողութունները։




Բջջային ադապտացում
Կայքի բջջային տարբերակը պատրաստելիս մենք դուրս ենք գալիս ստանդարտ ադապտացիայի շրջանակից։ Աշխատանքի առաջին էտապում ստեղծում ենք մոբայլ տարբերակի առանձին դիզայնը, ըստ որի էլ իրականացնում ենք մանրամասն ադապտացումը։


Պաշտոնական կայքերի նկատմամբ պահանջները
Պաշտոնական կայքերի նկատմամբ պահանջները Հայաստանում ձևակերպված են և կարգավորվում են մի շարք օրենսդրական ակտերով և հրամաններով։ Դրանցից հիմնականներն են՝
- Պետակական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջների մասին ՀՀ Կառավարության որոշումը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականին;
- Վեբ բովանդակության մատչելիության խթանման և իրազեկվածության բարձրացման մասին ՀՀ ԲՏԱ նախարարի հրամանը, որը գործում է 2023 թվականինց, բայց փաստացի գրեթե չի կիրառվում։
Առաջին փաստաթղթով սահմանվում են պետական մարմինների սայթերի նկատմամբ անվտանգության, կառուցվածքային, բովանդակային պահանջները, աշխատանքի կազմակերպման ձևերը։
ԲՏԱ նախարարության հրամանը բխում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքից։ Դրա հավելվածը նկարագրում է մի քանի ֆունկցիոնալ պահանջ, որոնք ուղղված են վեբ բովանդակությունը հաշմանդամների համար ավելի հասանելի դարձնելուն։ Օրինակ, աշխարհում այդ գործիքներից ամենատարածվածն է, տեքստերի տառաչափերի մեծացումը վատ տեսողություն ունեցող անձանց համար։