

Սննդի առևտրային հարթակ
Սննդի առևտրային հարթակը Աստուդիո ընկերության թիմը ստեղծել է զրոյից՝ (PHP Laravel), առանց պատրաստի CMS շաբլոնների: Հարթակն ունի վաճառքի կառավարման ֆունկցիոնալ հնարավորություններ, գնորդի օգտատիրոջ անձնական էջ, վճարամիջոցներ: Ինտերնետ խանութի պատրաստումից հետո կատարել ենք կայքի ձևավորումը, կոնտենտի տեղադրումը, ներքին օպտիմալացումը։
- Ստեղծվել է՝ 2020թ.
- Կատարման ժամկետը՝ 40օր
- Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, PHP, MVC Laravel


Վեբ-ստուդիայի հեղինակային իրավունքները
Վեբ-ստուդիայի պորտֆոլիոն ուսումնասիրելիս առաջին հերթին ուշադիր եղեք հեղինակային իրավունքների ուսումնասիրման հարցում: Լինում են դեպքեր, երբ առանց փորձի վեբ-ստուդիան իր պորտֆոլիոյում ներկայացնում է ուրիշի կատարած աշխատանքները: Համոզվելու համար հնարավոր է ստուգել էկրանի ներքևի հատվածում գտնվող ծրագրավորող ընկերության լոգոն և էջի html կոդը կամ փաստաթղթերի միջոցով վստահ եղեք, որ ծրագրավորումը կատարվել է տվյալ վեբ-ստուդիայի կողմից և հեղինակային իրավունքը պատկանում է նրան:
Վեբ դիզայն
Ուսումնասիրելով տարբեր վեբ-ստուդիաների գործունեությունը, կարելի է նրանցից մի քանիսի պորտֆոլիոյում նկատել նմանատիպ դիզայնով վեբ կայքեր: Դրա հիմնական պատճառն այն է, որ որոշ վեբ-ստուդիաներ չունեն սեփական դիզայներներ: Վեբ կայքի աութսորսինգի բարձր գների պատճառով, միակ հարմար տարբերակը մնում է կամ անվճար թեմփլեյթների ներբեռնումը, կամ պատրաստի շաբլոնների գնումը՝ առանց հաճախորդին այդ մասին տեղյակ պահելու: Նմանատիպ թյուրիմացություններից խուսափելու համար, հարկավոր է ստուգել կայքի դիզայնը, երբ այն ստանում եք տեխնիկական առաջադրանքի հետ միասին:




Կայքի բջջային տարբերակ
Կայքի բջջային տարբերակի ստեղծման համար պահանջվել են մեծ ջանքեր։ Բոլոր էջերը, անձնական կաբինետը, մենյուն հարմարեցվել են էկրանի փոքր չափերին:

