

Շինարարական կայք պորտֆոլիո
Շինարարական կայք պորտֆոլիո Textura ընկերության համար։ Կատալոգ կայքի ստեղծման համար առաջին անգամ կիրառել ենք Python ծրագրավորման լեզուն։ Կայքն ունի ունիկալ հեղինակային դիզայն, Parallax անիմացիաներ, էջեր ավելացնելու և ամբողջ կոնտենտն ադմին համակարգից կառավարելու հնարավորություն։
- Ստեղծվել է՝ 2021թ.
- Կատարման ժամկետը՝ 30 օր
- Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, JS, jQuery, Python3.9, Django3.1


Ծառայությունների բաժին
Շինարարական ընկերության կայքի ստեղծումը պահանջում է անհատականություն և երևակայություն: Մարկ Ցուկերբերգը հարստացել է շնորհիվ ֆեյսբուք սոցիալական ցանցի: Դա չի նշանակում, որ դուք կհասնեք հաջողության ստեղծելով Ֆեյսբուք-2: 21-րդ դարում կապիտալ է համարվում ոչ թե գումարը, այլ նորարարությունը: Որոշե՞լ եք ստեղծել ձեր սեփական բիզնես նախագիծը: Առաջին հարցը, որ պետք է տաք ինքներդ ձեզ այն է, թե ինչո՞վ կարող եք թեթևացնել կամ հետաքրքիր դարձնել մարդկանց և օգտատերերի կյանքը: Եթե նույնիսկ բիզնես նախագծի հիմքում դնեք որևէ հետաքրքիր գործոն, դուք պետք է լինեք ամենալավը, մտածեք նոր ֆունկցիաներ՝ ուշադրություն դարձնելով սխալներին, որոնք թույլ են տվել նախորդները:
Պորտֆոլիոյի բաժին
Պորտֆոլիո կայքերի ստեղծման ոլորտում առանց պատրաստի CMS շաբլոնների ծրագրավորումն կարևոր է: Դուք նախապես չեք կարող իմանալ, թե ինչ ուղղությամբ կզարգանա ձեր բիզնեսը, թե ինչ նոր թարմացումներ կամ գործառույթներ հարկավոր կլինեն ապագայում:
Հնարավոր խնդիրներից խուսափելու համար, հարկավոր է նախագիծը ստեղծել զրոյից, պատրաստի շաբլոնների սահմանափակումներից կախում չունենալու համար (առավել ևս անվճար):




Սայթի բջջային տարբերակը
Այս սայթի բջջային տարբերակը պատրաստվել է HTML5, CSS3, Bootstrap4, JS, jQuery լեզուներով և տեխնոլոգիաներով։ Մանրակրկիտ ապահովել ենք բոլոր էջերի ադապտացումը բոլոր տիպի էկրանների համար։


Կատալոգ կայքի դիզայնի ստեղծումը
Կատալոգ կայքի դիզայնի ստեղծումը պահանտում է առանձնահատուկ մոտեցում։ Շինարարության, ճարտարապետության, ինտերյեր դիզայնի և վերանորոգման ոլորտներում, օրինակ, այցելուի տրամադրվածությունը և պատվեր ուղարկելու մտադրությունը մեծապես կախված է վեբ-դիզայնի հարմարությունից, պորտֆոլիոյի (աշխատանքների) լուսանկարների առատությունից և որակից։