Կորպորատիվ լենդինգ ապահովագրական ընկերության համար
- Ստեղծվել է՝ 2026թ․
- Կատարման ժամկետը՝ 30 օր
- Լենդինգ, այցեքարտ, Ֆինանսներ
- Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, PHP Laravel
-
Մատուցված ծառայություններ` հեղինակային UI/UX դիզայն, pixel perfect վյորստկա, մոբայլ ադապտացիա CMS ծրագրավորում, կոնտենտի ձևավորում և տեղադրում, Telegram բոտի ստեղծում։
Ընկերության գործունեությունը, ծառայությունները և մասնագիտական փորձը մեկ հարթակում ներկայացնելու համար Astudio-ն նախագծել և ծրագրավորել է կորպորատիվ լենդինգ ապահովագրական ընկերության համար։
Կայքը նախատեսված է ապահովագրական ծառայությունների ներկայացման, ընկերության մասին տեղեկատվության տրամադրման և պոտենցիալ հաճախորդների հետ կապ հաստատելու համար։
Դինամիկ կառավարման ադմին համակարգ
Կայքում ներդրվել է կառավարման դինամիկ համակարգ, որը հնարավորություն է տալիս խմբագրել բովանդակությունն՝ առանց ծրագրավորողի միջամտության։ CMS-ի միջոցով հնարավոր է՝
- խմբագրել տեքստային բովանդակությունը,
- թարմացնել ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը,
- փոփոխել էջի առանձին բլոկներ, տեղափոխել դրանք,
- ավելացնել կամ թարմացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։
Այս մոտեցումը թույլ է տալիս պահպանել կայքի արդիականությունը և անհրաժեշտության դեպքում արագ փոփոխություններ կատարել արդեն գործող հարթակում։
Լավ դիզայն ստանալու բարդությունը
Մեկ էջանոց կորպորատիվ լենդինգի դեպքում դիզայնը պետք է միաժամանակ լուծի մի քանի խնդիր՝ ներկայացնի ընկերությունը, փոխանցի բրենդի ոճը և այցելուին տրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունը՝ առանց էջը ծանրաբեռնելու։
Դիզայնում օգտագործվել են ընկերության բրենդային գույները, տեքստային մեծ վերնագրեր, պատկերային բլոկներ և կառուցվածքային բաժանումներ։ Էջի տարբեր էկրանները հաջորդաբար ներկայացնում են ընկերությունը, ծառայությունները, փորձը և այլ կարևոր տեղեկատվություն՝ ձևավորելով միասնական ոճ։
Ադապտացման տեխնոլոգիան
Կայքը ադապտացված է տարբեր չափերի էկրանների համար։ Մշակման ընթացքում օգտագործվել է Bootstrap ֆրեյմվորքը։ Ադապտացիան ապահովում է՝ բովանդակության ճիշտ դասավորություն, հարմար նավիգացիա, տարբեր չափերի էկրաններին համապատասխանող բլոկներ, մոբայլ սարքերում լենդինգի լիարժեք օգտագործում։
Ո՞րն է լենդինգ էջի և կորպորատիվ կայքի տարբերությունը
Առաջին հայացքից կարող է թվալ, որ լենդինգը և կորպորատիվ կայքն ունեն նույնանման մտադրություն՝ ներկայացնել ըներությունը և ընկերութան կողմից մատուցվող ծառայությունները թվային տիրույթում։ Միևնույն ժամանակ նրանք ունեն լրիվ տարբեր նպատակներ, կառուցվածք և ազդեցություն բիզնեսի վրա։
Լենդինգի մեկ էջի կառուցվածքը սահմանափակում է բովանդակության ծավալն ու թեմատիկ բաժանումը, ինչպես նաև առանձին ծառայությունների և հարցումների համար թիրախավորված էջեր ստեղծելու հնարավորությունը։
Այդ պատճառով լենդինգը սովորաբար ավելի հարմար է թիրախավորված գովազդային արշավների միջոցով տրաֆիկ ներգրավելու համար, իսկ երկարաժամկետ SEO ռազմավարության դեպքում ավելի լայն հնարավորություններ է տալիս բազմաէջ կորպորատիվ կայքը։
Լենդինգը մեկ էջից բաղկացած կայք է, որը կարող է ներառել բազմաթիվ հաջորդական էկրաններ կամ բլոկներ։ Այստեղ չկան շեղող մենյուներ կամ ավելորդ էջեր։ Ամբողջ տեքստը, դիզայնն ու էլեմենտները կառուցված են վաճառքի ձագարի տրամաբանությամբ։
Հաջորդական էկրանները տրամադրում են տեղեկատվություն՝
- ընկերության,
- ծառայությունների,
- առավելությունների,
- արդյունքների,
- գործընկերների և կապի ձևերի մասին։
Ինչպես նշվեց՝ լենդինգ օրգանիկ առաջխաղացման պոտենցիալը շատ ցածր է։ Այդ պատճառով լենդինգների հիմնական թրաֆիկը ներգրավվում է վճարովի գովազդի միջոցով։
Ի տարբերություն լենդինգի, կորպորատիվ կայքը, որպես կանոն, բաղկացած է բազմաթիվ առանձին էջերից։
Սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ուղղության համար գտնել բանալի բառեր, ստեղծել առանձին բովանդակություն, նկարագրություն, վերնագրեր և այլն։
Հենց սա է լենդինգի ու կորպորատիվ կայքի գլխավոր տարբերությունը, ինչն էլ բարձրացնում է կայքի տեսանելիությունը SEO-ի և օրգանական որոնման տեսանկյունից։
Կորպորատիվ կայքն անհրաժեշտ է, եթե ցանկանում եք բարձրացնել բրենդի վստահելիությունը, ներկայացնել բազմաթիվ ծառայություններ, աշխատել որոնողական համակարգերի հետ և ունենալ թվային երկարաժամկետ ներկայություն:
Astudio-ն ունի ավելի քան 16 տարվա փորձ՝ լենդինգ էջերի և կորպորատիվ կայքերի նախագծման ու ծրագրավորման ոլորտում։ Թիմը ստեղծում է բիզնեսի նպատակներին համապատասխան թվային լուծումներ՝ սկսած դիզայնից և ծրագրավորումից մինչև բովանդակության կառավարում և տեխնիկական սպասարկում։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։