Ինտերնետ-սուպերմարկետի ծրագրավորում
Ինտերնետ-սուպերմարկետի ծրագրավորում Գուրմենիա գաստրոմարկետի համար։ CMS-ը ստեղծել ենք զրոյից՝ պատվիրատուին փոխանցելով դրա օգտագործման բոլոր բացառիկ իրավունքները։ Օնլայն խանութի համար Աստուդիո վեբ-ծրագրավորման ընկերությունը ստեղծել է հեղինակային դիզայն՝ պահպանելով բրենդբուքի բոլոր պահանջները։ Պատրաստել ենք տեխնիկական նակարագիրը, որոշել ենք կայքի կառուցվածքը, ծրագրավորումից հետո նախատեսում ենք ինտեգրել վճարամիջոցներին API-ն և խանութը միացնել 1C ծրագրին՝ ապահովելով ինֆորմացիայի ստացումը ռեալ ժամանակում և պատվերների փոխանցումը հաշվապահական ծրագրին։
- Ստեղծվել է՝ 2021թ․
- Կատարման ժամկետը՝ 60 օր
- Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Laravel7
Laravel CMS
Laravel CMS-ը համարում ենք ինտերնետ խանութների պատրաստման համար լավագույն ֆրեյմվորքը։ Այն թույլ է տալիս իրականացնել ցանկացած ֆունկցիոնալ գործիքի և մոդուլի ծրագրավորում, հարմար է API-ների ինտեգրացիաների համար, դիմանում է բարձր ծանրաբեռնվածության։ Իր հարմարավետության, տեխնիկական առավելությունների, մեծ էկոհամակարգի, իդեալական փաստաթղթավորման շնորհիվ Լարավելը PHP ֆրեյմվորքերի շրջանում համարվում է լավագույնը և օգտագործման քանակով աշխարհում զբաղեցնում է հաստատուն 1-ին տեղը։
Մեր վեբ-ստուդիան արդեն մի քանի տարի ակտիվ կիրառում է Լարավելը տարատեսակ բարդ նախագծեր ստեղծելիս։ Ընդ որում, մենք ոչ թե օգտագործում ենք Laravel-ի ստանդարտ պատրաստի ադմին համակարգը, այլ CMS-ը ստեղծում ենք ինքներս՝ զրոյից։ Յուրաքանչյուր նախագծի համար ստեղծում ենք տեխնիկական առաջադրանքը՝ ելնելով պատվիրատուի բիզնես առաջադրանքից, կառավարման համակարգի հիմնական ֆունկցիաները ստեղծում ենք առանձին մոդուլների տեսքով, արդեն ալֆա թեստավորման փուլում ակտիվացնում ենք ռեսուրսը, սկսում ենք համատեղ աշխատել պատվիրատուի հետ՝ զուգահեռ ավելացնելով «երկրորդական» մոդուլներն ու ֆունկցիաները։
Ինտեգրում 1C ծրագրին
Մեծ տեսականի ունեցող, հաճախակի գնային փոփոխություններ կատարող կամ օնլայն վճարումներ ընդունող ինտերնետ խանութների համար հաշվապահական ծրագրերի հետ ինտեգրացիան անհրաժեշտություն է։ Նման ինտեգրացիայի արդյունքում կայքը հնարավորություն է ստանում ծրագրից ավտոմատ կերպով ստանալ ինֆորմացիա նոր տեսականու, գների, մնացորդների փոփոխության մասին և REST API-ի միջոցով ռեալ ժամանակում ծրագրին փոխանցել պատվերների ու գնումների մասին ինֆորմացիան։
Ցավոք, Հայաստանում գերիշխող դիրք զբաղեցնող և ըստ էության մոնոպոլ դիրքեր ունեցող ՀԾ-ն մինչև հիմա խնդիրներ է ստեղծում նման ինտեգրացիաներ իրականացնելու համար։ Այդ պատճառով էլեկտրոնային կոմերցիայի ուղղությամբ զարգանալու պլաններ ունեցող տնտեսվարողները կամ օնլայն ռեսուրսներն օգտագործում են առանց հաշվապահական ծրագրի հետ կապի (բացը լրացնելու համար մենք ենք հնարավորություն տալիս սինքրոնացումները կատարել excel ֆայլերի միջոցով), կամ պատվիրատուն սահուն անցում է կատարում այլ հաշվապահական ծրագրերի։
PWA վեբ-հավելվածներ
PWA կամ Progressive Web Application (պրոգրեսիվ վեբ-հավելված) տեխնոլոգիան հայկական շուկայի համար սկսել ենք կիրառել 2021 թվականից։ Այն թույլ է տալիս առանց մեծ ծախսերի ստանալ կայքի վեբ-հավելվածային տեսակը, որը կարելի է ներբեռնել սմարթֆոնի մեջ անմիջապես բրաուզերից։
Վեբ ծրագրավորման ծառայություններ
Վեբ ծրագրավորման ծառայություններն Աստուդիո ընկերությունը Հայաստանում մատուցում է 2009թ-ից։ 2011-ից սկսել ենք աշխատել ռուսական շուկայում, գործընկերներ ենք ձեռբերել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ 2014-ին մշտական մասնաճյուղ ենք բացել Ղազախստանում՝ մի քանի տարվա ընթացքում պատվավոր տեղ զբաղեցնելով տեղի ՏՏ շուկայում։ Բոլոր երկրներում բոլոր գործընկերների հետ մենք պահպանում ենք աշխատանքի նույն սկզբունքները, որոնք ուղղված են առաջին հերթին վեբ-ստուդիայի վարկանիշի բարձրացմանը։
- CMS-ները ծրագրավորում ենք զրոյից։
- Վարում ենք թափանցիկ գնային քաղաքականություն։
- Պատասխանատվություն ենք կրում մեր սխալների համար։
Վեբ ծրագրավորումն իրականացնում ենք կիրառելով տարբեր լեզուներ, տեխնոլոգիաներ և ֆրեյմվորքեր (framework)՝
- HTML5, CSS3, Bootstrap
- JavaScript
- jQuery
- Vue.js
- React
- Ajax
- Custom PHP
- MVC Laravel
- Python
- Node.js, Angular.js
Ծրագրավորման լեզուները կամ տեխնոլոգիաներն ընտրում ենք ելնելով հաճախորդի պահանջներից, առաջադրված խնդիրներից, նախագծի բարդությունից և բյուջեից։