Website home page
Creation of an online store
Պորտֆոլիո

Օնլայն խանութի պատրաստում

Յուղերի օնլայն խանութի պատրաստում: Ապրանքների կատալոգը հնարավորություն ունի ավելացնելու բաժիններ, ենթաբաժիններ, ֆիլտրեր և ապրանքներ: Ապրանքի էջերում ստեղծվել է հնարավորություն ավելացնելու առանձին էջանիշեր` տեսադարանի և տեխնիկական բնութագրերի համար: Կայքն ունի նաև օնլայն պատվերի համար նախատեսված զամբյուղ:

  • Ստեղծվել է՝ 2017թ.
  • Կատարման ժամկետը՝ 40 օր
  • Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, Ajax, Yii
Websites pages
Product catalog

Ապրանքների կատալոգ

Աստուդիո վեբ ծրագրավորման ընկերությունը IT ոլորտում ծառայություններ է մատուցում սկսած 2009 թվականից: Խմբի փորձառության հետ մեկտեղ այս տարիների ընթացքում փոխվել են ինչպես վեբ-ստուդիայի (web studia) առաջարկները, այնպես էլ հաճախորդների պահանջները: Եթե նախկինում բիզնեսի սեփականատերը ցանկանում էր ունենալ պարզապես ինտերնետային մի քանի էջանոց սայթ կամ մեկ էջում ցուցադրել գործունեությունը, ապա այսօր հնարավոր չէ զարմացնել տեղեկատու էջով կամ կայք-այցեքարտով: Այժմ սեփականտերերը նախապատվություն են տալիս եկամտի աղբյուր հանդիսացող լիարժեք վեբ-կայքերին կամ ինտերնետ խանութներին:

Ապրանքի քարտ

Որոշ գործարարներ կարծում են, որ ամենից կարևորը կայքի ստեղծումն է, իսկ նկարները և տեքստերը հնարավոր է պատճենել մրցակիցներից կամ արտասահմանյան կայքերից: Ինֆորմացիայի պատճենելը հետզհետե դառնում է ավելի դժվար, քանի որ գործարարը, ծախսելով բավականին մեծ գումարներ նկարների և տեքստերի համար, նրանցում ավելացնում է ջրանշումներ, իսկ տեքստային նյութերի հեղինակային իրավունքների խախտումները պատժվում են որոնողական համակարգերի կողմից: Այնպես որ, վեբ-կայքը ստեղծելուց հետո, եթե ցանկանում եք ստանալ SEO առաջխաղացման դրական արդյունքներ, անհրաժեշտ է ստեղծել ունիկալ կոնտենտ։

Websites pages 1
Product card
Mobile website
Mobile version

Բջջային տարբերակ

Բջջային տարբերակը հնարավորություն է տալիս ցանկացած գաջեթից օգտագործել օնլայն վաճառքի բոլոր հնարավորությունները:

Mobile website 2
Mobile version menu

Ինչպե՞ս գրավել գնորդների վստահությունը

Գնորդների վստահությունը կարևոր գործոն է հաջող օֆլայն և օնլայն բիզնես կառուցելու գործում։ Ինչպե՞ս օնլայն խանութները կարող են գրավել գնորդների վստահությունը, որպեսզի ծախսած միջոցներն արդարացնեն իրենց։ Դուք մտածե՞լ եք, թե ինչու են հաճախորդները անցնում այլ բրենդի սպառմանը։ Հարցը կարևոր է։ Մարդը նախընտրում է գնում կատարել այն ընկերությունից, որը հայտնի է։ Գնորդն իրեն հարմարավետ է զգում այն բրենդերի հետ, որոնք վստահություն են վայելում։ Այդ պատճառով շատ դժվար է ստիպել պոտենցիալ հաճախորդներին հավատալ նոր բրենդին, նոր կայքի կամ ինտերնետ խանութի առաջարկներին։

Ինչո՞ւ է անհրաժեշտ գրավել հաճախորդնների վստահությունը`

  1. Դուք ստանում եք նոր սպառողների
  2. Գոհ հաճախորդները դառնում են ձեր փաստաբանները
  3. Երջանիկ գնորդները վերադառնում են հաջորդ գնման համար։

Վստահություն գրավելու մեթոդները
 

  • Ապահովեք գերազանց սպասարկում

Վստահությունն առաջանում է սպասարկման որակի գնահատականից։ Ճիշտ է, բարձրակարգ սպասարկումը պահանջում է հավելյալ ժամանակ և ներդրում, սակայն դա առաջացնում է դրական արձագանքներ և ապահովում է հավելյալ եկամտով։

  • Եղեք թափանցիկ

Հաճախորդը հասկանում է երբ եք ճիշտ խոսում, երբ փորձում որևէ բան թաքցնել։ Հաճախորդի հետ պահմտոցի մի խաղացեք, մի թաքցրեք սեփական սխալները, բացատրեք պատվիրատուին, ինչպես եք պատրաստվում ուղղել սխալը և մի կրկնեք այն։

  • Պահեք խոստումները

Միշտ արեք այն, ինչ խոստացել եք։ Ծառայությունների՝ ժամանակին և որակյալ մատուցումն առաջացնում է հուսալիության զգացում։ Միշտ հնչեցրեք ռեալ գներ և խուսափեք «թաքնված» վճարներից։

  • Եղեք միշտ հասանելի։

Կոնտակտային տվյալները պետք է լավ տեսանելի լինեն ինտերնետ խանութի հենց գլխավոր էջից։ Տրամադրեք մաքսիմալ հնարավոր կապի միջոցների տվյալներ։ Հետադարձ կապի ապահովման լավագույն մեթոդներից է չատի ավելացումը կայքում։

  • Հետևեք արձագանքներին

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պոտենցիալ հաճախորդների 60%-ից ավելին մինչև գնումների մասին որոշման ընդունումը կարդում են արձագանքները։ Հատկապես սոց ցանցերում ակտիվ օգտագործեք մեկնաբանությունների հնարավորությունը, մի խուսափեք քննադատությունից, հրապարակային պատասխանեք սուր հարցերին։

  • Կենտրոնացեք ապրանքի որակի վրա

Դեմպինգի, զեղչերի, խնայողությունների մասին մտածելու փոխարեն ձեր էներգիան ծախսեք որակի ապահովման վրա։ Եթե ծառայությունների կամ ապրանքի որակը չի գոհացնում հաճախորդին, դեմպինգը չի փրկի բիզնեսը։ Վաղ թե ուշ սպառողը կգտնի այլընտրանք։

  • Օգտագործեք սոցիալական ցանցերը

Օնլայն գնումների մասին որոշումների 80%-ից ավելին կայացվում են սոցիալական ցանցերի ընկերների կարծիքների ազդեցությամբ։ Եթե ցանկանում եք, որպեսզի պոտենցիալ գնորդները վստահեն ինտերնետ խանութին, պետք է ճիշտ փոխգործակցեք նրանց հետ։ Պարտադիր չէ միացնել ոչինչ չասող գովազդ, կազմակերպել մեքենայի կեղծ խաղարկություն կամ հայտարարել 90 տոկոսանոց զեղչ։ Տվեք այն, ինչ պետք է սոց ցանցերի բոլոր այցելուներին՝ հետաքրքիր ինֆորմացիա, խնդիրների լուծում, դրական էներգիա և ընթերցողներն իրենք կսկսեն գովազդել ձեր բիզնեսը։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես սկսել այսօր:

Rating:5
(1006)