

Հիվանդանոցի կայքի նախագծում և մշակում
Հիվանդանոցի կայքի նախագծում և մշակում Իզմիրլյան բժշկական կենտրոնի համար։ Առողջապահական հիմնարկի կայքը ստեղծել ենք զրոյից՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և գործիքներ։ Կառավարման համակարգը (CMS) պատրաստել ենք Laravel ֆրեյմվորքի կիրառմամբ, որն ադմինիստրատորին հնարավորություն է տալիս ավելացնել բաժանմունքեր, բազմամակարդակ էջեր, կառավարել բժիշկների, նորությունների, գների և այլ անհրաժեշտ բաժինները։
Սայթի դիզայնը մշակել ենք պահպանելով ֆիրմային ոճի պահանջները։ Համաձայնեցրել ենք վեբ տարբերակը, ինչի հիման վրա էլ առանձին նկարել ենք պլանշետային և մոբայլ տարբերակները։
- Ստեղծվել է՝ 2023թ․
- Կատարման ժամկետը՝ 60 օր
- Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap5, JS, jQuery, MVC Laravel


Հերթագրման համակարգ
Հերթագրման համակարգը հնարավորություն է տալիս օգտագործողներին ամրագրել այցի օրն ու ժամը նախատես՝ զերծ մնալով հերթերից և այլ բարդություններից։ Օգտագործողները կարող են ընտրել բաժանմունքը, օրը, ժամը, լրացնել հավելյալ նշումները և ամրագրել այցելությունը։ Ըստ բաժանմունքների կամ ընդհանուր ընդունարանի բաժնից գրանցվելուց զատ, հնարավորություն է տրված նաև գրանցվել ընդունելության կոնկրետ բժշկի մոտ։ Ստացված ինֆորմացիան կենտրոնացված կառավարվում է ադմինիստրատորի կողմից։
Ապագայում մտադիր ենք ավելի զարգացնել այս համակարգը՝ պատրաստելով մասնագետների զբաղվածության կառավարման crm-ծրագիր, հերթագրման պատասխանի ստացում ռեալ ժամանակում և օնլայն վճարման ընդունում կոնսուլացիայի համար։
Կոնտենտի մշակումը
Կոնտենտի մշակումը կարևոր դեր ունի կայքի SEO առաջխաղացման հարցում։ Ցանկալի արդյունքներն ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն ունիկալ տեքստերի առկայություն, այլև դրանց SEO օպտիմալացումը, բանալի բառերի ճիշտ քանակությամբ և ձևերով տեղաբաշխումը տեքստում, մետա տեգերի գրագետ օգտագործումը և այլն։
Բայց կարևորագույն գործոնը մշակված կոնտենտի օգտակարությունն է։ Եթե այցելուն չկարդա տեքստերը, ուշադրություն չդարձնի ֆոտոներին և վիդեոներին, էջում չմնա այնքան, որպեսզի ռոբոտը նրա գործողություններն ընդունի որպես օգտակարության ապացույց, կոնտենտի մշակման վրա կատարված ծախսը կարելի է համարել իզուր։




Կայքի մոբայլ տարբերակը
Կայքի մոբայլ տարբերակը նույնպես մեծ դեր ունի SEO առաջխաղացման հարցում։ Այս մասով կարևոր են տասնյակ գործոններ՝ տառաչափի և կոճակների մեծությունից մինչև մոբայլ էջերի բենռման արագության 4-5 տարատեսակ գործակից։


Բժշկական կայքերի ստեղծման առանձնահատկությունը
Բժշկական կայքերի ստեղծումն ունի մի շարք առանձնահատկություններ՝ սկսած դիզայնից մինչև սայթի կառուցվածք։ Ի՞նչ պահանջներ կան առողջապահական հիմնարկների սայթերի պատրաստման ընթացքում։
- Անվտանգության բարձր մակարդակ, եթե պահվում են պացիենտների անհատական տվյալները;
- Կառավարության կողմից հաստատված պարտադիր ինֆորմացիայի առկայություն;
- Մոբայլ գտարբերակի պարտադիր առկայություն՝ հեշտ ընկալելի դիզայն։
Ցանկալի բնույթ կրող ֆունկցիոնալ գործիքներ նույնպես կան, որոնք պարտադիր չենք, բայց արդեն դառնում են անհրաժեշտ։
- Բժիշկների մոտ հերթագրման համակարգ
- Բաժանմունքներում կամ ծառայություններ ստանալու համար հերթագրում
- Անալիզների օնլայն ստացման ավտոմատացում
- Օնլայն վճարումներ կատարելու հնարավորություն։