Աննա Մաքսիմի պաշտոնական կայքի ստեղծում
- Ստեղծվել է՝ 2026թ․
- Կատարման ժամկետը՝ 120 օր
- Կորպորատիվ, SEO, Կոնտենտ
- Տեխնոլոգիաներ՝ MVC Framework PHP Laravel
-
Վեբ ծառայություններ․ դիզայնի ստեղծում, դիզայնի վյորստկա և ադապտացում, CMS ծրագրավորում, կոնտենտի մշակում և տեղադրում, SEO օպտիմալացում, Schema.org ինտեգրում, առաջխաղացում։
Պրոդյուսեր և դերասանուհի Աննա Մաքսիմի պաշտոնական կայքի ստեղծումը՝ Astudio թիմի կողմից։ Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել սայթի կառուցվածքին և դիզայնին։ Համաձայնեցրել ենք բոլոր էջերի մակետները և դրանց մոբայլ տարբերակները։
CMS-ը ծրագրավորել ենք զրոյից՝ կիրառելով անհատական կայքերի SEO, AIO, GEO առաջխաղացման համար անհրաժեշտ գործիքակազմը։ Կառավարման վահանակը հնարավորություն է տալիս ավելացնել, խմբագրել ինֆորմացիոն էջերը, ստեղծել նորություններ, api ինտեգրացիայի շնորհիվ կատարել հրապարակումներ սոցիալական ցանցերից։
Մեդիա նյութերի ներկայացումը
Մեդիա բաժինների կառուցվածը թույլ է տալիս դրանք բաժանել ենթաբաժինների, տեղադրել վիդեոներ Youtube ինտեգրացիայի միջոցով, ավելացնել պատկերասրահներ, տեղադրել տեքստային նկարագրություններ։
Facebook, Instagram սոցիալական ցանցերից մեդիա նյութերի ներկայացումը տեղի է ունենում api ինտեգրացիայի շնորհից։ Պոստերը և ռիլերը ըստ ադմինիստրատորի նախընտրության ցուցադրվում են գլխավոր էջում՝ հետադարձ հղումով։
Հայտնի անձանց առաջխաղացումը
Հայտնի անձնանց առաջխաղացումը Google-ում տարբերվում է կոմերցիոն SEO-ից։ Այս մասով աշխատանք ենք տանում Knowledge Panels բլոկում հայտնվելու համար։
Google-ն, անվանական որոնման դեպքում, էջի վերին հատվածքում առանձին բլոկով ցուցադրում է հայտնի մարդկանց, աստղերի մասին հրապարակումների ընտրանին տարբեր աղբյուրներից։
Դրանցում տեղ գրավելու համար անհրաժեշտ է հղումներ ունենալ վստահելի աղբյուրներում, տվյալները սինքրոնացնել պաշտոնական կայքի ինֆորմացիայի հետ։
Schema-ի ինտեգրումը (ProfilePage, Person JSON-LD և այլ միկրոնշումներ), էջերի կառուցվածքավորված (structured) նկարագրությունների ավելացումը գործընթացի առաջին քայլերն են։
Կայքի մոբայլ տարբերակը
Կայքի մոբայլ տարբերակի դիզայնը համաձայնեցնում ենք աշխատանքների սկզբում։ Ծրագրավորման ընթացքում հասնում ենք pixel perfect արդյունքի։ Կոնտենտի տեղադրման ընթացքում կատարում ենք հավեյալ թեստավորումներ։
Անհատական կայքերի նկատմամաբ պահանջները
Անվանական որոնման դեպքում Goolge-ի արդյունքներում տեղեր գրավելու համար, եթե խոսք չի գնում քաղաքական գործիչների մասին, ովքեր լրատվական դաշտի ամենօրյա հերոսներն են, անհրաժեշտ է պաշտոնական կայքի առկայությունը։
Աստղերի, հատկապես կինո, շոու ոլորտի մասնակիցների պաշտոնական կայքերը պարտադիր պետք է պարունակեն՝
- Լակոնիկ գլխավոր էջ՝ ներքին էջերի հղումներով
- Հակիրճ կենսագրական և ամբողջական կենսագրության առանձին էջ
- Աշխատանքների կամ ստեղծագործությունների լիարժեք բաժին
- Մեդիա կամ ԶԼՄ-ների բաժիններ՝ որակյալ նկարներով, վիդեոներով և տեքստերով
- Կոնտակտների բաժին, դեպի սոց ցանցեր հղումներ։
Պաշտոնական կայքի պատրաստումից և ինֆորմացիայի տեղադրումից հետո սկսվում է ամենաբարդ փուլը՝ SEO, AIO, GEO առաջխաղացման աշխատանքները։
Այստեղ չկան քարացած կանոններ։ Գործիքների կիրառման արդյունքները հնարավոր է երկար ժամանակ չտակ ակներև արդյուքներ։ Սակայն փորձարկումների և ճիշտ աշխատանքի արդյունքում անհնար է 6-8 ամսվա ընթացքում չհասնել շոշափելի դիրքերի։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։