Website home page
B2B, B2C ecommerce website development
Պորտֆոլիո

B2B, B2C ինտերնետ խանութի պատրաստում

Էլեկտրամեքենաների, պահեստամասերի վաճառքի համար B2B, B2C ինտերնետ խանութի պատրաստում Astduio թիմից։ Խանութն ունի մեծածախ գործընկերների և մանրածախ գնորդների համար նախատեսված կաբինետներ, CMS-ը հագեցած է մոդերացիայի, գնումների վերահսկման, առևտրի ավտոմատիզացման գործիքներով։

Օնլայն խանութն ինտեգրված է 1C ծրագրին՝ ապրանքների ինֆորմացիայի ստացմամբ, գնումների մասին տվյալների երկկողմանի փոխանցմամբ, Bitrix24 CRM-ին՝ լիդերի ստացման համար, SMS հաստատումների և օնլայն փոխանցումների vpos համակարգերին։

Խանութի ադմինիստրատորը հնարավորություն ունի վերահսկել բոլոր գնումները, նշանակել անհատական զեղչեր, կատարել գների կարգավորումներ, ըստ տեսակների լրացնել առաքումների արժեքները, իրականացնել պայմանագրերի օնլայն ստորագրումներ։

  • Ստեղծվել է՝ 2025թ․
  • Կատարման ժամկետը՝ 150 օր
  • Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
  • Տեխնոլոգիաներ՝ PHP Laravel framework
Websites pages
Retail customer functionality

Մանրածախ գնորդների ֆունկցիոնալ

Մանրածախ գնորդների ֆունկցիոնալը թույլ է տալիս գրանցվել հեռախոսահամարի հաստատմամբ և օգտվել սահմանված հնարավորություններից։ Օգտատերը կարող է ապրանքները կամ մեքենան ուղարկել զամբյուղ, ձևակերպել պատվերը, կատարել օնլայն վճարում։

Պատվերը ստանալուց հետո ադմինիստրատորը որոշ սցենարներով կարող է սահմանել գնման կանխավճարի չափը, ըստ առաքման տեսակի նշել արժեքը, որը գումարվում է պատվերի գնին։

Հաճախորդները տեսնում են պատվերների ստատուսները, տրամադրված կոդի միջոցով ստանում են ինֆորմացիա պատվերի լոկացիայի մասին, հասանելիություն ունեն գնումների արխիվին։

B2B մեծածախ գործընկերների ֆունկցիաներ

B2B մեծածախ գործընկերները համակարգին հասանելիություն են ստանում ադմինիստրատորի հաստատումից հետո։ Այստեղ հնարավոր է տեսնել ապրանքների և մեքենաների մեծածախ գները, ապրանքների ընտրությունից հետո լրացնել ռեկվիզիտները և գեներացնել պայմանագիրը։

Մեծածախ վաճառքի մենեջերը հնարավորություն ունի վերահսկել առևտրի ամբողջ գործընթացը, սահմանել կանխավճարի չափը, փոխել գործընկերոջ զեղչի չափը, ընթացիկ պատվերին գումարել լոգիստիկայի ծախսը։

Websites pages 1
Functionality for wholesale B2B customers
Mobile website
Mobile adaptation

Մոբայլ ադապտացիա

Կայքն ամբողջությամբ ադապտացված է մեբայլ գաջեթների բոլոր ստանդարտ էկրանների համար։ Մոբայլ մենյուն ապահովում է օգտագործողների հեշտ նավիգացիան։

Mobile website 2
Website mobile adaptation

Ինչպե՞ս ստեղծել մեծածախ օնլայն խանութ

Ինչպե՞ս ստեղծել մեծածախ օնլայն խանութ, որը թույլ կտա ավտոմատացնել միատեսակ պրոցեսները, կրճատել գնումների ժամանակը, խնայել պատվերների մշակման վրա ծախսվող ռեսուրսները։ 

  1. Անհրաժեշտ է փաստաթղթավորել բիզնես պրոցեսները, նկարագրել վաճառքի ամբողջ շղթան։
  2. Առանձնացրեք միատեսակ գործողությունները, որոնք ամենաշատն են խլում աշխատակիցների ժամանակը։
  3. Ձգտեք ավտոմատացնել շատ ռեսուրսներ խլող պրոցեսները՝ գների, մնացորդների թարմացումներ, պատվերների ստատուսներ, անալիտիկայի տրամադրում։
  4. Ծրագրավորողների հետ համատեղ մտածեք գնորդի, օպերատորների, ադմինիստրատորի ժամանակը խնայող ֆունկցիաներ։
  5. Ծրագրավորող թիմը պետք է կազմի լիարժեք տեխնիկական նկարագիր և բոլոր պրոցեսների նախնական վիզուալիզացում դիզայնի միջոցով։

Նշված նախապատրաստական աշխատանքներից հետո միայն կարելի է անցնել բուն ծրագրավորման փուլին։ Այս էտապում կարևոր է նաև կայքը պատրաստողների և հաշվապահական ծրագիրը սպասարկող թիմի համագործակցությունը։ Ավտոմատացման որակը մեծապես կախված է այդ երկու թիմերի սինքրոն և փոխհամաձայնեցված գործողություններից։

1C կամ ՀԾ ինտեգրացիայի պարամետրերը

Պրոցեսների ավտոմատացման համար 1C կամ ՀԾ (ArmSoft) ինտեգրելուց առաջ անհրաժեշտ է սպասարկող անձնակազմից ճշտել դրա տեխնիկական հնարավորությունները, եթե անհրաժեշտ է՝ թարմացնել օգտագործվող ծրագրային ապահովումը։ Հաշվապահական ծրագրի ինտեգրացիան ինտերնետ խանութի հետ և տվյալների փոխանակումը պետք է իրականացվի փոխհամաձայնեցված մեթոդով։

  • Խանութը ծրագրից կարող է ստանալ կատալոգի բաժինների և ենթաբաժինների ցանկը։ Կայքը կարող է դրանք գեներացնել բացակայության պարագայում։
  • Ծրագրից ստանում ենք նաև ֆիլտրերը և դրանց կրիտերիաները, որոնք նույնպես գեներացվում են կայքի CMS-ում։
  • Ապրանքացնկի (նոմենկլատուրա) ինֆորմացիայի հետ խանութը ստանում է նաև վերևում նշված բաժինների, ֆիլտրերի կոդերը, որոնց միջոցով տեղի է ունենում սինքրոնացումը։
  • Առանձին կամ նույն ցանկով կարելի է ստանալ եղած արանքների մնացորդները և փոփոխված գները։
  • Առևտրի ընթացքում կայքը առանձին api-ով ծրագրին է փոխանցում գնորդի տվյալները, առևտրի տվյալները և մանրամասները։

Astudio ընկերությունը ստանդարտ ֆունկցիոնալից բացի կարող է իրականացնել ավելի խորը, բազմափուլ ինտեգրացաներ՝ ապահովելով տվյալների փոխանակման ավտոմատացման ցանկացած խնդրի իրականացումը բարձր մակարդակով։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր:

Rating:5
(6)