Պորտֆոլիո

Կահույքի ինտերնետ խանութի ստեղծում և SEO

Website home page
Furniture e-commerce website development and SEO
  • Ստեղծվել է՝ 2017-2026թթ.
  • E-commerce, Առևտուր, SEO, Կոնտենտ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, Ajax, Yii
  • Ծառայություններ․ ինտերնետ խանութի ստեղծում, ռեդիզայն, ընթացիկ բարելավումներ, սպասարկում, կոնտենտի ստեղծում, SEO առաջխաղացում, AIO.

Կահույքի ինտերնետ խանութի ստեղծում Շին Պլազա առևտրի կենտրոնի համար և SEO առաջխաղացում։ Օնլայն խանութը ծրագրավորել ենք զրոյից, պատրաստել ենք հեղինակային դիզայն, ծրագրավորել ենք բազմաֆունկցիոնալ ադմին համակարգ (CMS)։

Ապրանքների կատալոգը թույլ է տալիս ստեղծել ապրանքների բաժիններ և կատեգորիաներ, ներբեռնել անսահմանափակ քանակով ապրանքներ, նշանակել գներ և զեղչեր:

2020 թվականին մենք սկսեցինք կայքի SEO առաջխաղացումը Google որոնողական համակարգում, ինչի արդյունքում կայքն այսօր ԹՈՓ տեղեր է զբաղեցնում ավելի քան 150 բանալի բառերով։

Այս ընթացքում կատարել ենք կայքի ռեդիզայն, բազմաթիվ բարելավումներ և այսօր էլ Astudio թիմը զբաղվում է ինտերնետ խանութի SEO-ով, մատուցում է AIO ծառայություններ։

Websites pages
Product catalog

Ապրանքների կատալոգ

Astudio ընկերությունն ընդամենը 30-40 օրվա ընթացքում կարող է ձեր բիզնեսի զարգացման համար ստեղծել օրիգինալ և բազմաֆունկցիոնալ ինտերնետ խանութ

Նախապես կազմում ենք  տեխնիկական առաջադրանք, այնուհետև ըստ տեխնիկական առաջադրանքի ծրագրավորում ենք կայքի կառավարման համակարգն առանց պատրաստի CMS շաբլոնների (օրինակ՝ Wordpress, Joomla):

Մեր կողմից առաջարկվող CMS-ը հնարավորություն է տալիս ավելացնել և խմբագրել բաժինները, ենթաբաժինները, ապրանքի քարտերը, սլայդները, ընդունել և հաստատել օնլայն պատվերները: 

Ապրանքի ներքին էջ

Կայքի ծրագրավորումից հետո մենք ստանում և խմբագրում ենք կայքի կոնտենտը: Տեքստերը խմբագրում ենք SEO առաջխաղացման գործընթացի կանոններով, ինչպես նաև օպտիմալացնում ենք որոնման հարցումներին համապատասխան:

Այս փուլը առևտրային հարթակի առաջխաղացման համար ամենից կարևորն է: Օրինակ, քիչ կատարողներ են իրենց պատվիրատուներին բացատրում, թե ինչպես պետք է կազմել ապրանքի ներքին էջի տեքստերը, որպեսզի ժամանակի ընթացքում այդ ապրանքը թոփ տեղեր գրավի որոնողական համակարգերում։

Websites pages 1
Products internal page
Mobile website
Mobile version of the online shop

Ինտերնետ խանութի բջջային տարբերակ

Ինտերնետ խանութի բջջային տարբերակի բոլոր կարգավորումները կատարվել են Bootstrap տեխնոլոգիայով: Գլխավոր էջի, կատալոգի, ապրանքների քարտերի և զամբյուղի ծրագրավորումը հնարավորություն է տալիս ցանկացած չափի էկրանի պարագայում հեշտությամբ կառավարել գնումները:

Mobile website 2
Mobile version

3015 5

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։