

Լենդինգի ստեղծում սպորտային ակումբի համար
Լենդինգի ստեղծում սպորտային ակումբի համար։ Կառավարման ադմին համակարգը ծրագրավորել ենք զրոյից՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և գործիքներ։ Դա թույլ է տալիս պատվիրատուին առանց հատուկ գիտելիքների իրականացնել կոնտենտի ավելացման և խմբագրման աշխատանքները։
Միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով լենդինգ կայքերի պատրաստումը զրոյից ապահովում է անվտանգության բարձր մակարդակ, հեշտ կառավարում, դինամիկություն և ժամանակի խնայողություն ադմինիստրատորի գործիքների հետ աշխատանքում։
- Ստեղծվել է՝ 2023թ․
- Կատարման ժամկետը՝ 20 օր
- Կայքի տեսակը՝ լենդինգ էջ
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap5, JS, jQuery, MVC Laravel


Լենդինգի կառավարման գործիքները
Լենդինգի կառավարման գործիքները թույլ են տալիս կայքում ավելացնել նոր բլոկեր, դրանցում ավելացնել անսահմանափակ քանակի ինֆորմացիա՝ նկար-տեքստ համադրությամբ։ Կառավարման համակարգում առանձին բաժին է տրամադրվել ստացված հայտերի, պատվերների և նամակների բազաների կառավարման համար՝ ստատուսների նշանակմամբ։
Դա թույլ է տալիս ժամանակի ընթացքում վերլուծել ստացված հայտերի արդյունքները, գովազդային արշավների արդյունավերությունը և մատուցվող կոնտենտի ազդեցությունն այցելուների վրա։
Հավելյալ ինֆորմացիայի մատուցումը
Քանի որ լենդինգը մեկ էջանի կայք է, այստեղ հաճախ առաջ է գալիս հավելյալ ինֆորմացիա մատուցելու կամ երկար տեքստեր տեղադրելու խնդիր։ Այս հարցը լուծել ենք էկարնի վրա բացվող pop-up պատուհանի միջոցով, որը հնարավորություն է տալիս տեղադրել անսահմանափակ երկարությամբ տեքստեր։
Անսահմանափակ քանակի կոնտենտի տեղադրման հնարավորություն ունեն նաև մեդիա և բլոգ բաժինները, որոնք թույլ են տալիս ըստ տեսակի տեղադրել և կառավարել նյութերի հերթականությունը։




Մոբայլ տարբերակը
Մոբայլ տարբերակը նախագծելիս հաշվի ենք առնում ui/ux ժամանակակից պահանջները և տենդենցները։ Մոբայլ դիզայնի պատրաստման ժամանակ առաջնահերթությունը տալիս ենք պարզ նավիգացիային և կոմպոնենտների գրագետ ադապտացմանը նույնիսկ ամենափոքր էկարնների համար։


Լենդինգների ստեղծման նպատակը
Լենդինգների ստեղծման նպատակն է մատուցել անհրաժեշտ ինֆորմացիան մեկ էջի սահմաններում՝ աշխատելով այցելուների ուշադրությունը գրավել գործող ակցիաների և առաջարկների վրա։ Այս նպատակն իրականացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել լենդինգի կառուցվածքի հստակ ալգորիթմ՝
- Սլայդեր՝ գլխավոր վերանգրով
- Ծառայությունների հակիրճ ներկայացում
- Առավելությունների մատուցում
- Գրավիչ առաջարկ՝ զեղչով կամ սահմանափակ ժամկետով
- Գոհ հաճախորդների կարծիքներ կամ արձագանքներ
- Կոնտակտային տվյալների բլոկ։
Իհարկե, նշված կառուցվածքը կարող է փոփոխվել ըստ պատվիրատուի առաջնահերթությունների։ Ճիշտ է լենդինգն ի սկզբանե մասնագետները ստեղծել են որպես մարկետինգային գործիք, սակայն այն պատրաստվում է նաև որպես փոքր կայք՝ սահմանափակ բյուջեով պատվերների դեպքում։ Այս ունիվերսալ էջը թույլ է տալիս ապագայում՝ բիզնեսի զարգացմանը զուգընթաց ավելացնել ներքին բաժիններ։ Այնպես որ բազմաթիվ ընկերություններ իրենց բիզնեսի առաջխաղացումը ինտերնետում կարող են սկսել հենց լենդինգ էջից՝
- Ուսումնական կենտրոններ և դպրոցներ
- Բժշկական հաստատություններ
- Ծառայություններ և շինարարություն
- Սահմանափակ քանակով ապրանքներ ունեցող վաճառողներ։