Ուսումնական համալիրի կայքն ունի մի քանի մակարդակ խորությամբ բաժինների և դինամիկ էջերի ավելացման համակարգ։ Դա թույլ է տալիս ադմինիստրատորին ըստ նպատակահարմարության կառավարել ինֆորմացիայի բաշխումն էջերի միջև, նոր ուղղությունների ստեղծմանը զուգահեռ փոխել բաժինների կառուցվածքն ինքնուրույն՝ առանց ծրագրավորողի միջամտության։
Կայքերի նախագծման ընթացքում միշտ խորհուրդ ենք տալիս պատվիրատուներին տարատեսակ գործիքների ներդրմամբ ապահովել հետադարձ կապը այցելուների հետ։ Ծառայությունների որոլրտում դա պատվերների համակարգն է, անվճար հաշիչի ֆունկցիոնալը, խանութների համար՝ դա զամբյուղի համակարգն է և էլեկտրոնային առևտրի գործիքները։ Ուսումնական սայթերի համար խորհուրդ ենք տալիս ներդնել էլեկտրոնային գրադարաններ, որոնք հասանելի կլինեն գրանցումից հետո, գիտելիքների ստուգման օնլայն թեստերի համակարգ, մեդիաֆայլերի գրադարաններ հավելյալ գիտելիքներ ստանալու համար և այլն։
Ցանկանու՞մ եք պատվիրել սեփական կայքը։
Ստեղծում ենք կորպորատիվ կայքեր, որոնք թույլ կտան զագրացնել ձեր բիզնեսը ներգրավելով նոր հաճախորդների։ Աշխատանքները սկսելուց առաջ ուսումնասիրում ենք պատվիրատուի գործունեությունը, առանձնացնում ենք թիրախային խմբերին, դրանց հիման վրա որոշում ենք կայքի ֆունկցիոնալությունը և հանձնարարում ենք դիզայներին պատրաստել վեբ-դիզայնի տարբերակները։