Website home page
Online pharmacy shop development
Պորտֆոլիո

Օնլայն դեղատան ստեղծում

Օնլայն դեղատան ստեղծում զրոյից։ Կասադել Ֆարմ դեղատների ցանցի համար ինտերնետ խանութը պատրաստել ենք Laravel ֆրեյմվորքի կիրառմամբ, ստեղծել ենք մենյուի կառավարման դինամիկ համակարգ, կիրառել ենք օնլայն դեղատներին հատուկ ֆունկցիոնալ լուծումներ, կայքն ինտեգրել ենք 1C ծրագրին։ Ինտերնետ խանութի պատրաստումից հետո սկսել ենք զբաղվել ռեսուրսի SEO առաջխաղացմամբ, ինչի արդյունքում կայքն արդեն որոնողական համակարգերից ստանում է ամսական հազարավոր այցելություններ։

  • Ստեղծվել է՝ 2024թ․
  • Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
  • Տեխնոլոգիաներ՝ PHP Laravel, HTML5, CSS3
Websites pages
1C API Integration

1C ինտեգրացիա

Պրակտիկայում կայքի հետ 1C ինտեգրացիայի երկու տարբերակ կա։ Չխորանանք տեխնիկական դետալներում և պարզ ներկայացնենք, դրանք։ Առաջին սցենարով ծրագիրը ապրանքացանկի ինֆորմացիան XML ֆորմատով ուղարկում է խանութի կողմում ստեղծված URL հասցեին, վերջինն էլ մշակում և օգտագործում է ստացված ինֆորմացիան: Մյուս մեթոդի դեպքում օնլայն խանութն է api ինտեգրացիայի միջոցով 1C web-սերվիսից վերցնում JSON ֆորմատով տվյալները։

Ադմինի ֆունկցիոնալը

Օնլայն դեղատների և, ընդհանրապես, ցանկացած ինտերնետ խանութի պատշաճ աշխատանքի համար կարևոր է ունենալ ադմինի լիարժեք ֆունկցիոնալ։ Այս կայքի պարագայում, ադմինիստրատորը կարող է ամբողջությամբ կառավարել կոնտենտը, ապրանքները, դրանց նկարագրությունները, ունի հասանելիություն նոր, ընթացիկ, ավարտված պատվերների բաժիններին, գնումների պրոցեսի կառավարման գործիքներին։

Websites pages 1
Admin panel functionality
Mobile website
Mobile version of the store

Խանութի մոբայլ տարբերակը

Խանութի մոբայլ տարբերակը ծրագրավորել ենք նախապես համաձայնեցված մոբայլ դիզայնի հիման վրա։

Mobile website 2
Mobile version of the store

Օնլայն դեղատների ծրագրավորումը

Օնլայն դեղատների ծրագրավորման առանձնահատկությունը բխում է ոլորտի չգրված և պաշտոնական պահանջներից։ Օրինակ, ոլորտը կարգավորող օրենսդրությունից բխող ծրագրային պահանջներից են՝

  • Հոգեմետ նյութեր պարունակող դեղերի վաճառքի սահմանափակումը;
  • Դեղատոմսով վաճառվող դեղերի համար համապատասխան ֆունկցիոնալ լուծումը;
  • Ստացված դեղատոմսերի արխիվացումը և սահմանված ժամկետով պահպանումը;
  • Գաղտնիության քաղաքականության ապահովումը և գնորդների տվյալների պաշտպանությունը։

Որպես ծրագրային ապահովում, օնլայն դեղատանը կարող են առաջադրվել գրեթե նույն պահանջները, ինչ այլ ինտերնետ խանութների։ Ստանդարտից դուրս կարող են անհրաժեշտ լինել մի քանի օգտակար մոդուլներ և ֆունկցիաներ։

  1. Պետք է նախատեսել հատով և տուփով վաճառվող դեղերի գնի հաշվարկի կարգավորումները։
  2. Անպայման նախատեսեք ունենալ առաքման գնի հաշվիչի կարգավորումներ։
  3. Ցանկալի է ունենալ տառերի մեծացման ֆունկցիոնալ վատ տեսնող այցելուների համար։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես սկսել այսօր:

Rating:5
(18)