Պորտֆոլիո

Փաստաբանական և հաշվապահական կայք

Website home page
Legal and accounting website
  • Ստեղծվել է՝ 2026թ․
  • Կատարման ժամկետը՝ 60 օր
  • Կորպորատիվ, SEO, Կոնտենտ, Ծառայություններ, Ֆինանսներ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, JS, PHP Laravel
  • Ծառայություններ․ UI/UX դիզայնի ստեղծում և համաձայնեցում, մոբայլ տարբերակի մակետների պատրաստում, CMS-ի ծրագրավորում, կոնտենտի ձևավորում, տեքստային աշխատանքներ, թարգմանություններ, հոսթինգի տրամադրում, կորպորատիվ մեյլերի կարգավորումներ, կայքի սպասարկում։

Virtus ընկերության փաստաբանական և հաշվապահական կայքն Astudio թիմը ստեղծել է զրոյից՝ հիմքում դնելով Laravel ֆրեյմվորքը։

Կայքում ներկայացրել ենք ընկերության գործունեությունը, ծառայությունները, թիմի անդամներին և անհրաժեշտ կորպորատիվ տեղեկատվությունը։

Websites pages
Service presentation on the website

Կայքում ծառայությունների մատուցումը

Վեբ կայքում ծառայությունների ինֆորմացիայի մատուցումը կազմակերպել ենք բաժնի բազմամակադակ կառուցվածքով։ Ադմին համակարգը թույլ է տալիս ստեղծել ծառայությունների ենթաբաժիններ, դրանցում ավելացնել էջեր, յուրաքանչյուր ծառայությանը կցել համապատասխան մասնագետի։

Փաստաբանական և հաշվապահական ծառայությունների էջերն ունեն գլխավոր նկար, տեքստ, վիդեոներ ավելացնելու, մասնագետի հետ կապ հաստատելու ֆունկցիոնալ։

Ծառայությունների կայքերի առաջխաղացումը

Ծառայությունների կայքերի առաջխացման արդյունավետությունն ուղիղ կապված է դոմենի տարիքի և հեղինակության, կայքի տեխնիկական օպտիմալացման մակարդակի, տեքստերի ունիկալության և ինֆորմացիայի օգտակարության հետ։

Որպեսզի յուրաքանչյուր ծառայություն որոնման արդյունքում բարենպաստ տեղեր գրավի, անհրաժեշտ է այն տեղադրել առանձին էջում, ուշադրություն դարձնել վերնագրին, կազմել 250-400 բառ պարունակող ունիկալ տեքստ, օգտագործել թվարկումներ, ընդգծումներ և ներքին հղումներ։

Websites pages 1
Promotion of service websites
Mobile website
The role of mobile adaptation in SEO

Մոբայլ ադապտացման դերը SEO-ում

SEO առաջխաղացման համար անվիճելի կարևորություն ունի սայթի մոբայլ ադապտացումը, ատրիբուտների, տառաչափերի, նկարների ներբեռնման և արագագործության ստանդարտների պահպանումը։

Mobile website 2
The role of mobile design in SEO

Ինչպե՞ս պատրաստվել SEO առաջխաղացմանը

SEO առաջխաղացմանը պատրաստվելու համար անհրաժեշտ է սկսել կայքի աուդիտից։ Վեբ սայթի աուդիտը տեղի է ունենում մի քանի պարամետրերով։ 

Astudio ընկերությունը, SEO ծառայությունների ընթացքում կատարում է և ավտոմատացված ստուգումներ, և ոչ ավտոմատ վերլուծություններ (ստանդարտների ստուգումը «ձեռքով» ռեժիմով իրականացնում է մասնագետը)։

Եղած օնլայն գործիքներն այս առումով հեշտացնում են աշխատանքը, սակայն կայքի ստուգումների համադրումները և աշխատանքների չեքլիստը ամեն դեպքում պետք է կազմի մարդը՝ հիմնվելով կուտակած փորձի և չգրված կանոնների վրա։

  • Դիզայնի աուդիտ (UX - User Experience կամ usability testing)․ երբ վիզուալ, հատկապես՝ մոբայլ տարբերակով, ստուգում եք կայքի օգտագործման հարմարավետությունը։
  • Ներբեռնման արագագործություն․ օնլայն սերվիսները, նաև՝ բրաուզերի հավելվածների տեսքով, թույլ են տալիս ստանալ արագագործության մասին լիարժեք ինֆորմացիա։ Օրինակ, Lighthouse հավելվածի միջոցով։
  • Ներքին SEO օպտիմալացում․ երբ ավտոմատացված ծրագրերի միջոցով ստանում եք մետա տեգերի, SEO ատրիբուտների, HTML, CSS, JS կոդի, տեքստերի որակի վերլուծությունը։ Օրինակ, SE Ranking սերվիսի միջոցով։
  • Բանալի բառերով ունեցած դիրքերի ստուգումը կարող եք իրականացնել Google Search Console սերվիսի ինտեգրացիայի շնորհիվ։
  • Կայքում օգտագործված տեքստերի ունիկալությունը, SEO-կառուցվածքը, օգտակարությունը ստուգելու համար էլ կան համապատասխան կայքեր ու ծրագրեր։

Իհարկե, բոլոր ուղղություններով առկա են բազմաթիվ այլ ծրագրեր և հավելվածներ։ Կայքի աուդիտն էլ հինգ խմբով չի սահմանափակվում։ Սակայն սկսնակների համար այս աշխատանքները բավարար են ինքնուրույն սայթի աուդիտ իրականացնելու համար։

2 5

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։