Կայքերի պատրաստում և առաջխաղացում

Կայքեր զրոյից
Թափանցիկ գներ
Ինտերնետ խանութներ
5 տարվա երաշխիք
Astudio LLC - IT company in Armenia

16

տարվա ռեալ փորձ

700

-ից ավելի աշխատանք

Մեզ վճարում են կանխատեսելի արդյունքի համար։
Մեզ վճարում են կանխատեսելի արդյունքի համար։
Մեզ վճարում են կանխատեսելի արդյունքի համար։
Մեզ վճարում են կանխատեսելի արդյունքի համար։
Մենք թելադրում ենք որակ։
Մենք թելադրում ենք որակ։
Մենք թելադրում ենք որակ։
Մենք թելադրում ենք որակ։

Պատրաստում ենք լավագույն կայքերը

Կորպորատիվ կայքերի ստեղծում 

Կատարման ժամկետը՝ 7–40 օր

Միջին գինը՝ 990,000 AMD

 

kayqi patrastum, կայքի պատրաստում

Զարգացնում ենք օնլայն առևտուրը

Ինտերնետ խանութների ստեղծում

Կատարման ժամկետը՝ 60-180 օր

Ծառայության միջին գինը՝ 4,500,000 AMD

Sayteri stexcum, սայթերի ստեղծում

Ներգրավում ենք նոր հաճախորդներ

Թվային մարքեթինգ, SEO, SMM

Պայմանագրի ժամկետը՝ 12 ամիս

Ծառայությունների արժեքը՝ սկսած 250,000 AMD

Digital Marketing, SMM, SEO

Պորտֆոլիո

Կայքերի, կատարած աշխատանքների պորտֆոլիոն վեբ ստուդիայի այցեքարտն է: Աստուդիո ընկերությունն ունի ներկայանալի պորտֆոլիո՝ բաղկացած 700-ից ավելի ռեալ կատարած աշխատանքից: Մեր գործունեության ընթացքում ստեղծել ենք բազմաթիվ կորպորատիվ կայքեր, օնլայն խանութներ, առևտրային հարթակներ, կոմերցիոն պորտալներ, սայթերի կառավարման ադմին համակարգեր, բիզնեսի ավտոմատիզացման ERP, CRM ծրագրեր:

Կայքի և ինտերնետ խանութի մշակում զրոյից

Astudio ընկերությունն առաջարկում է վեբ կայքի մշակում զրոյից, ինտերնետ խանութի պատրաստում և SEO առաջխաղացում (kayqeri patrastum, sayti stexcum): Սեփական սայթի առկայությունը բիզնեսի զարգացման համար այլևս ժամանակի առաջնային պահանջ է: Որակյալ պատրաստված կայքն ապահովում է շահույթով առանց հանգստյան օրերի` գործունեության ցանկացած ոլորտում ավելացնելով շրջանառությունը:

Ի՞նչ CMS ընտրել կայքի համար

Մեր թիմի բազմամյա փորձն ապացուցել է՝ պատրաստի CMS-ների բազայի վրա մշակված սայթերն առաջացնում են մի շարք խնդիրներ և հանգեցնում լրացուցիչ ծախսերի: Կայք պատվիրելուց առաջ միշտ հիշեք անվճար պանրի պատմութունը։ 

Ընտրելով առանց պատրաստի շաբլոնների զրոյից կայքի ծրագրավորման մեթոդը` դուք ճիշտ ներդրում եք կատարում։

Ինչպե՞ս պատվիրել վեբ-սայթ

Կայքի ստեղծումը բիզնեսի յուրաքանչյուր տեսակի համար ենթադրում է անհատական պահանջների իրականացում։ Սայթի դիզայնը և ֆունկցիաները որոշելու համար պետք է հստակեցնել առաջադրվող նպատակները, նկարագրել նպատակային լսարանը, մտածել ազդեցության գործիքների մասին։

  1. Նկարագրեք ձեր պոտենցյալ հաճախորդին;
  2. Գրառեք ցանկալի ֆունկցիաները;
  3. Google-ում որոնեք թոփ IT ընկերություններին;
  4. Դիտեք աշխատանքները, ծանոթացեք գներին;
  5. Ուղարկեք ձեր պահանջները, ստացեք կոմերցիոն առաջարկներ;
  6. Ընտրված թիմերի հետ կազմակերպեք հանդիպում;
  7. Ուսումնասիրեք տեխնիկական առաջադրանքները;
  8. Համադրեք արդյունքները և կատարեք ընտրությունը։

Ի՞նչ տիպի կայք պատվիրել

Կայքի տեսակների անվանումները մեծամասամբ պայմանական են։ Դասակարգումը կրում է մարքեթինգային իմաստ։ Օրինակ, ինֆորմացիոն բազնաէջ ռեսուրսները կարող են անվանվել կորպորատիվ կամ բիզնես կայքեր, լենդինգը վճարամիջոցի ավելացման պարագայում դառնում է սահմանափակ տեսականիով խանութ։ 

  • Լենդինգը մեկ կայքէջ է։ Օգտագործվում է գովազդի, պրոմո ակցիաների կամ փոքր կազմակերպության սահմանափակ ինֆորմացիան մատուցելու համար։ Մատչելի է, ենթակա չէ SEO առաջխաղացման։ 
  • Այցեքարտ-կայքը երեքից հինգ էջի շրջանակում ներկայացնում է ընկերության ինֆորմացիան, ունի ֆունկցիոնալ սահմանափակումներ։ Մրցունակ ոլորտներում ենթակա չէ SEO-առաջխաղացման։
  • Կորպորատիվ կայքը ստեղծում ենք առանց բաժինների, էջերի քանակի սահմանափակման։ Ունի բազմաֆունկցիոնալ կառուցվածք, աշխատանքների, բրենդերի, ծառայությունների և այլ բաժինների հնարավորություն։
  • Կատալոգ սայթն, ըստ բաժինների և ենթաբաժինների, ներկայացնում է առևտրային կամակերպության ապրանքները։ Բացի ինֆորմացիոն էջերից կարող է ունենալ ֆիլտրման համակարգ և օնլայն պատվերի ֆունկցիոնալ։ 
  • Ինտերնետ-խանութը նախատեսված է օնլայն գնումների համար։ Այստեղ բացի ապրանքների կատալոգի մոդուլներից ծրագրավորում ենք զամբյուղի, առաքման հաշվիչի և այլ ֆունկցիաներ, ինտեգրում ենք օնլայն վճարամիջոցներ։
  • Օնլայն բիզնեսի պորտալները տեսակով և ֆունկցիոնալությամբ բազմազան են։ Այստեղ ամեն ինչ կախված է ստարտափի բիզնես մոդելից, մոնետիզացիայի տարբերակներից և օգտագործողների ֆունկցիոնալից։

Հիմնական այս տեսակներից բացի Աստուդիո ընկերությունն առաջարկում է նաև ոլորտային լուծումներ՝ սպեցիֆիկ ֆունկցիոնալով։ Առողջապական, կրթական, շինարարական, ռեստորանային, հյուրանոցային, տուրիստական, լոգիստիկ բիզնեսների համար կարող ենք առաջարկել հետաքրքիր լուծումներ։ Մեր հնարավորությունները միայն կայքի մշակումով չեն ավարտվում (web kayqi mshakum)։ 

Մեզ հետ կարող եք քննարկել նաև բարդ CRM, ERP, SaaS ծրագրերի, աուկցիոնի կամ մարքեթփլեյսի ձեր նախագծերը։ 

Կայքի պատվերն անիմաստ կլինի, եթե պատրաստումից հետո ոչ ոք չզբաղվի ռեսուրսով։ Տեխնիկական սպասարկման համար մենք գումար չենք գանձում։ Տրամադրում ենք հինգ տարվա պայմանագրային երաշխիք։ Սակայն, եթե դուք չեք հասցնում զբաղվել կոնտենտի ստեղծմամբ, թարմացմամբ, չեք գտել SMM ծառայություններ մատուցող գործընկեր, ցանկանում եք SEO-ի արդյունքում լավ դիրքեր զբաղեցնել որոնողական համակարգերում, սկսել գովազդային արշավներ, մենք կմշակենք անհատական կոմերցիոն առաջարկ, որից չեք կարողանա հրաժարվել։

IT Բլոգ

Վերջին թարմացումը 04-12-2025