2026-ի լավագույն WYSIWYG HTML խմբագրիչները

Best WYSIWYG HTML editors of 2026
WYSIWYG HTML-խմբագրիչը բովանդակության կառավարման համակարգում կամ CMS-ում խմբագրական գործիք է, որը թույլ է տալիս մշակել կայքի տեքստը՝ առանց HTML կոդը ձեռքով գրելու։
WYSIWYG-ը նշանակում է What You See Is What You Get (ինչ տեսնում ես, այն էլ ստանում ես)։ HTML խմբագրիչը CMS-ի ստանդարտ գործիք է, որը թույլ է տալիս աշխատել տեքստերի ձևավորման վրա՝ ծմբագրել տեքստը, ավելացնել վերնագիր, հղում, պատկեր, աղյուսակ։
Ծրագրային մշակման տեսանկյունից՝ WYSIWYG խմբագրիչը բարդ բաղադրիչ (կամ հավելում) է։ Այն միաժամանակ պետք է աշխատի կայքի front end-ի հետ, չաղավաղի բովանդակությունը, սպասարկի արտաքին աղբյուրից եկած նկարները, աղյուսակներն ու ֆորմատավորումը, ինտեգրվի կայքի ճարտարապետությանը՝ շարունակելով մնալ պարզ և հարմար։

Քանի դեռ չենք կանգնել որևէ խնդրի առջև, մենք հաճախ անգամ չգիտենք, թե հատկապես որ HTML խմբագրիչն ենք օգտագործում։

Ի՞նչ HTML խմբագրիչներ կան

HTML խմբագրիչների բազմաթիվ լուծումներ կան աշխարհում։ Առավել տարածվածները նախատեսված են տարբեր սցենարների համար՝ սկսած դասական CMS-ից մինչև բարդ SaaS-հավելվածներ։ Դրանք ունեն տարբեր ճարտարապետություն, բարդություն և լիցենզավորման մոդել։

  1. TinyMCE
  2. CKEditor
  3. Tiptap
  4. Quill

TinyMCE խմբագրիչ

WYSIWYG խմբագրիչներից կիրառելիներից մեկը TinyMCE-ն է։ Կոնցեպտն իր մեջ ներառում է կառավարման լիարժեք վահանակ, տեքստի մշակում և ձևավորում, պատկերների, հղումների, աղյուսակների աջակցում, HTML-կոդ և այլ լայն հնարավորություններ։

Ավելի բարդ, կորպորատիվ սցենարների համար առաջարկվում են հավելյալ ֆունկցիաներ, համագործակցություններ, փաստաթղթերի ներմուծում, այլ գործիքների հասանելիության և AI գործառույթներ։

TinyMCE-ին առաջնահերթություն է տրվում այն դեպքում, երբ պահանջվում է դասական խմբագրիչ՝ պատրաստի լուծումների մեծ ընտրությամբ։

Ուժեղ կողմերն են՝

  • Հասունություն
  • Շատ գործառույթներ
  • Փաստաթղթեր
  • Էկոհամակարգ։
Սահմանափակումներն են՝

  • Գերծանրաբեռնվածություն՝ փոքր CMS-ների համար
  • լիցենզավորման մոդելի ընտրության պարտադրանք։

CKEditor խմբագրիչ

CKEditor-ը ևս առաջատար է շուկայում։ Սա ոչ միայն տեքստի ձևավորման և մշակման գործիք է, այլև բովանդակության հետ աշխատանքի լիարժեք հարթակ։

Ապահովում է աղյուսակների, պատկերների, HTML-ի ընդլայնված խմբագրման, drag-and-drop-ի, փաստաթղթերի կառուցվածքի հետ աշխատանքի և բազմաթիվ այլ ֆունկցիաների սպասարկում։ Էկոհամակարգը ներառում է նաև համատեղ խմբագրում, Word/PDF ֆորմատների փաստաթղթերի ներբեռնում և պահպանում, AI գործիքներ և ֆայլային ծառայություններ։

CKEditor-ը հատկապես հարմար է խոշոր պրոդուկտների համար, որտեղ տեքստային խմբագրիչը կազմում է բիզնես-պրոցեսի կարևոր մաս։

Ուժեղ կողմերն են՝

  • հարուստ ֆունկցիոնալություն,
  • հզոր ճարտարապետություն,
  • կորպորատիվ հնարավորություններ։
Սահմանափակումները՝ 

  • Լիարժեք տարբերակի գինը բարձր է փոքր նախագծերի համար

Tiptap խմբագրիչ

Tiptap-ը ProseMirror-ի հիման վրա կառուցված headless-խմբագրիչ է։ Այն ծրագրավորողին չի պարտադրում պատրաստի ինտերֆեյս։ Այստեղ գործիքակազմը՝ մենյուն, բլոկները, UX-ը կարելի է ստեղծել ինքնուրույն։

Հենց դա է պատճառը, որ Tiptap-ը դարձավ շատ պահանջված ժամանակակից SaaS-հավելվածների և ինտերֆեյսների համար։

Tiptap-ի ազատությունը միաժամանակ ենթադրում է լրացուցիչ աշխատանք։ Ծրագրավորողը ստիպված է ինքնուրույն ստեղծել ինտերֆեյսը, UX-ը և ծրագրավորել տրամաբանության մի հատվածը։

Quill խմբագրիչ

Quill-ը բաց կոդով փոքրածավալ խմբագրիչ է, որն ուղղված է նախևառաջ ծրագրավորողներին։ Այն տրամադրում է API՝ բովանդակության, մշակման, իրադարձությունների (events) և խմբագրիչի վիճակի հետ աշխատելու համար։

Quill-ը տարածվում է BSD լիցենզիայով և հնարավոր է ազատ օգտագործել ինչպես անձնական, այնպես էլ կոմերցիոն նախագծերում։

Quill-ի հիմնական առավելությունը համեմատաբար պարզ միջուկը (core) և հասկանալի API-ն են։ Միևնույն ժամանակ, բարդ CMS-ների համար տարբեր ֆունկցիաներ և HTML-ի հետ աշխատանքի առանձնահատկությունները ստիպված կլինենք ադապտացնել ինքնուրույն։

Ո՞ր խմբագրիչն է ավելի լավը

Եվ այնուամենայնիվ, ո՞ր խմբագրիչն է լավագույն լուծումը։

Եթե հնարավորինս պարզեցնենք ընտրությունը, ապա պատկերն ունի մոտավորապես այս տեսքը․

  • TinyMCE-ն և CKEditor-ը համապատասխանում են այն կայքերին, որոնց անհրաժեշտ է հասուն, դասական WYSIWYG՝ մեծ քանակի ֆունկցիոնալով։
  • Tiptap-ը պրակտիկ լուծում է այն հավելվածների համար, որտեղ խմբագրիչը կազմում է ինտերֆեյսի մաս և պահանջում է ամբողջական վերահսկողություն UX-ի նկատմամբ։
  • Quill-ը լավ հիմք է համեմատաբար թեթև լուծումների համար, որտեղ ծրագրավորողը պատրաստ է ընդլայնել խմբագրիչն ինքնուրույն։
Սակայն կա ևս մեկ սցենար։ Երբեմն անհրաժեշտ է լինում բազմաֆունկցիոնալ HTML-խմբագրիչ՝ առանց լիցենզիոն սահմանափակումների կամ պայմանների։
Ինչո՞ւ ստեղծվեց Astudio WYSIWYG HTML Editor-ը

Տարիներ շարունակ Astudio ընկերության նախագծերում կիրառել ենք երրորդ կողմի HTML-խմբագրիչները։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ մեր խնդիրների կոնցեպտում կա որոշակի անհամապատասխանություն։

Մի կողմից՝ պարզ խմբագրիչները հաճախ չեն ապահովում HTML-ի և մեդիաբովանդակության հետ աշխատանքի համար անհրաժեշտ գործիքակազմը։ Մյուս կողմից՝ աստիճանաբար բարդացող խոշոր գործիքները ստիպում են ավելացնել նախագծի վրա օգտագործվող մարդկային և ֆինանսական ռեսուրսները։ 

Բացի այդ, վերոհիշյալ հարթակները ավելացնում են ծրագրային կախվածությունը կամ ունեն լիցենզիոն սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել կոմերցիոն նախագծերում։

Նման խնդիրները նպաստեցին Astudio WYSIWYG HTML Editor-ի ստեղծմանը։ Սա վիզուալ HTML-խմբագրիչ է, որտեղ առաջնահերթությունը տրված է CMS-ներում պրակտիկ կիրառմանը։
Նախագծի հիմնական սկզբունքը պարզ է․

  • խմբագրիչը պետք է բովանդակության մենեջերին (content manager) տրամադրի անհրաժեշտ գործիքները,
  • սովորական խմբագրումը չպետք է վերածվի բարդ հրատարակչական աշխատանքի։

Ի՞նչ է իրենից ներկայացնում Astudio WYSIWYG HTML Editor-ը


  • Գործիքը թույլ է տալիս խմբագրել HTML-բովանդակությունը վիզուալ ինտերֆեյսի միջոցով։
  • Որպես աշխատանքային գործիք, խմբագրիչի ֆունկցիոնալը պատրաստել ենք ելնելով կայքերի ադմինիստրատորների, ծրագրավորողների իրական խնդիրներից և կարիքներից։
  • Խմբագրիչը տրամադրում է տեքստի ու բովանդակության կառուցվածքի, մշակման, հղումների, պատկերների և HTML-ի հետ աշխատելու համար հիմնական գործիքակազմ, պահպանում նրա համեմատաբար ամփոփ ձևաչափը։
Մենք չենք փորձում փոխարինել TinyMCE-ին, CKEditor-ին կամ Tiptap-ին։ Astudio WYSIWYG HTML Editor-ը չի ստեղծվել որպես հսկայական հարթակ՝ տարիներ շարունակ զարգացող պրոդուկտների հետ մրցելու նպատակով։
Astudio թիմի նպատակն է տրամադրել որակյալ, հասկանալի և անկախ HTML-խմբագրիչ այն կայքերի համար, որտեղ ծրագրավորողին պետք է WYSIWYG ֆունկցիոնալությունը՝ առանց կողմնակի ենթակառուցվածք միացնելու անհրաժեշտության։

Astudio WYSIWYG HTML խմբագրիչի առավելությունները


  • Ինքնավարություն և թեթև քաշ, արտաքին կախվածությունների բացակայություն (zero dependencies), Node.js ենթակառուցվածքների պարտադրանքի բացակայություն, պատրաստի բանդլների (dist/) ուղիղ միացում։
  • Անկախություն լիցենզիաներից․ Բազային տարբերակը կոմերցիոն և անհատական նախագծերի համար լրիվ անվճար է (Free forever)։ Սա ազատում է պարբերական բաժանորդագրություններից և բարդ կոմերցիոն լիցենզիաներից։
  • API և UI բալանս։ Ի տարբերություն headless լուծումներին, որոնք պահանջում են ինտերֆեյսի զրոյից ծրագրավորում, Astudio Editor-ն առաջարկում է պատրաստի, հասկանալի դիզայն՝ փոփոխությունների հնարավորությամբ։
  • Օպտիմալացված է CMS-ների համար։ Ունի պատրաստի մեխանիզմներ՝ նկարների ներբեռնման համար, աղյուսակներ, YouTube, Vimeo, Instagram, TikTok վիդեո տեղադրելու հնարավորություն։

Ուրախ կլինենք CMS-ների և վեբ-հավելվածների ստեղծման վրա աշխատող ծրագրավորողների արձագանքին։ Որ ֆունկցիաներն են իսկապես անհրաժեշտ, որոնք են դառնում ավելորդ, ի՞նչ կարևոր գործիք է պակասում։
90 17.09.2026
Վերջին թարմացումը 18-09-2026

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։