Կենսաբանական ապրանքների ինտերնետ խանութի ստեղծում
- Ստեղծվել է՝ 2026թ․
- Կատարման ժամկետը՝ 40 օր
- E-commerce
- Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, JS, PHP Laravel
-
Ծառայություններ․ ինտերնետ խանութի դիզայն, CMS-ի ծրագրավորում, վճարային համակարգերի ինտեգրում, առաքման արժեքի հաշվիչի մշակում, էլեկտրոնային ՀԴՄ ինտեգրում, կոնտենտի մշակում և տեղադրում, SEO առաջխաղացում, կայքի սպասարկում։
Astudio-ն բիոտեխնոլագիական ընկերության համար մշակել է կենսաբանական արտադրանքի ինտերնետ խանութ՝ նախատեսված գյուղատնտեսության, անասնապահության և կենցաղային կիրառության արտադրանքի վաճառքի համար։
Քանի որ ապրանքների տեսականին փոքրաքանակ է, իսկ տեսականու սպառողները հազվադեպ են օգտվում օնլայն առևտրի գործիքներից, նախագծի կարևոր խնդիրներից մեկն էր գնման գործընթացը կազմակեպրպել հնարավորինս պարզ ու հասկանալի։
Ապրանքների կատալոգի կառուցվածքը
Ապրանքների կատալոգի կառուցվածքը կարող է տարբեր լինել՝ կախված ապրանքախմբերի և տեսականու քանակից։
Այս ինտերնետ խանութում ամբողջ տեսականին տեղավորվում է մեկ էջում։ Հեշտ կառավարման համար մենք ավելացրել ենք միայն ըստ նշանակության ֆիլտրման համակարգ։
Կառուցվածքը հնարավորություն է տալիս այցելուներին միանգամից ընտրել հետաքրքրող ոլորտը և դիտարկել համապատասխան ապրանքները։ Ապրանքային քարտերում ներկայացված են լուսանկարը, անվանումը, փաթեթավորման ծավալը և գինը։ Եթե նույն ապրանքը հասանելի է տարբեր ծավալներով, օգտատերը կարող է ընտրել իրեն անհրաժեշտ տարբերակը։
Ապրանքների կիրառման տեղեկատվությունը
Կենսաբանական լուծումների և հավելումների վաճառքի դեպքում ապրանքի նկարագրությունը միայն անվանումով և գնով սահմանափակել չի կարելի։ Գնորդին անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ նպատակով է նախատեսված տվյալ միջոցը, ինչպես է այն կիրառվում և ինչ չափաբաժնով։
Այդ պատճառով ապրանքի էջերում ներկայացվում են կիրառման նշանակությունը, բաղադրությունը, օգտագործման եղանակները, չափաբաժինները և անհրաժեշտ նախազգուշական ցուցումները։
PWA հավելվածի ստեղծում
PWA (Progressive Web App) հավելվածը վեբ կայքի մոբայլ տարբերակի կրկնությունն է՝ մոբայլ էկրանին հայտնվող հղման տեսքով։ Այն աշխատում է նաև օֆլայն և ստեղծման համար հավելյալ ծախս չի պահանջում։
Ինչպե՞ս ստեղծել մինի ինտերնետ խանութ
Astudio թիմին երբեմն դիմում են հարցով, թե ինչ ինտերնետ խանութ է պետք, եթե տեսականին սահմանափակ է՝ օրինակ, 5-10 անուն ապրանք։
Կամ տեսակետ է հնչում, որ նման քանակների դեպքում ավելի ձեռնտու է ապրանքը տեղադրել որևէ հայտնի հարթակում և գումարը ծախսել գովազդի վրա։
Եթե դուք վաճառում եք սահմանափակ քանակի տեսականի, սակայն այդ բիզնեսը երկարաժամկետ է, ցանկացած դեպքում սեփական ինտերնետ խանութի առկայությունն արդարացված է։
Ինտերնետ խանութը թույլ է տալիս
- Զբաղվել բրենդի, տեսականու SEO առաջխաղացմամբ
- Դիրքեր գրավել Google-ում որոնման արդյունքներում
- Տրաֆիկ ստանալ Google Business և այլ հարթակներից
- Կոնտենտի վրա աշխատելով հայտնվել AI պատասխաններում
- Գնորդին առաջարկել հարմար առևտրային գործիքներ
- Սեփական հարթակում ներդնել մարքեթինգային ֆունկցիոնալ
- Կազմակերպել գովազդային արշավներ և պոտենցյալ գնորդներին ուղղորդել կայք։
Այս պարագայում խոշոր հարթակները, մարքեթփլեյսերը, հայտարարությունների կայքը հանդիսանում են վաճառքի լրացուցիչ աղբյուրներ, իսկ ձեր հիմնական հարթակն ապահովում է անկախություն։
Ի՞նչ պետք է ներառի մինի օնլայն խանութը
Փոքր օնլայն խանութների դեպքում կարևոր է համատեղել գնումների պարզ գործընթացը և ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը։
- Ապրանքների խմբավորում ըստ կիրառության ոլորտի, գնի, ծավալի և հասանելի փաթեթավորման։
- Արտադրանքի նշանակության, բաղադրության, կիրառման եղանակի, չափաբաժնի և պահպանման պայմանների ներկայացում։
- Ապրանքի ընտրություն, զամբյուղի կառավարում և պատվերի ձևակերպում՝ առանց ավելորդ գործողությունների։
- Գնորդների համար հասանելի վճարման ու առաքման եղանակներ, պարզ գնահաշվարկ։
- Ինֆորմացիոն բաժիններ և էջեր, խելացի AI կոնսուլտանտ՝ գնորդների լիարժեք սպասարկման համար։
Astudio-ն ստեղծում է ինտերնետ խանութներ՝ հաշվի առնելով ոչ միայն ապրանքների տեսականին, այլև գնորդների առանձնահատկություններն ու բիզնես պրոցեսները։
Մեր նպատակն է առցանց առևտուրը դարձնել հասկանալի և հասանելի՝ առանց ավելորդ տեխնիկական բարդությունների։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։