Ինչպե՞ս են AI տեքստերն ազդում SEO-ի վրա
ChatGPT և այլ AI գործիքների կիրառումը կայքերի կոնտենտի ստեղծման գործում դարձել է սովորական պրակտիկա։ Ընկերություններն AI-ն օգտագործում են հոդվածների, ապրանքների և ծառայությունների նկարագրությունների պատրաստման համար։
Վեբ տիրույթում արդեն բազմաթիվ են դեպքերը, երբ արհեստական բանականության մոդելների ինտեգրման միջոցով ծրագրավորողներն ավտոմատացնում են ամբողջ պրոցեսը՝ տեքստերի գեներացումից մինչև մետա թեգերի լրացում և թարգմանություններ։
Այսինքն, ինտերնետ խանութը հաշվապահական ծրագրից ստանում է ապրանքախումբը, AI-ն վերնագրից և ապրանքի տեսակից ելնելով յուրաքանչյուրի համար կազմում է սահմանաված ծավալի տեքստ-նկարագրությունը, թարգմանում կայքի մյուս լեզուներով, կազմում է meta title, description, alt ատրիբուտները և այդ բոլորն ավտոմատ տեղադրում համապատասխան էջերում։
Այստեղ առաջանում է բնական հարց․ ինչպե՞ս է գնահատում Google-ը AI միջոցով ստեղծած տեքստերը և ինչպե՞ս են դրանք ազդում SEO առաջխաղացման վրա։
Փաստը մեկն է՝ AI հնարավորությունների չարաշահումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։
Google-ը պատժում է ոչ թե AI-ն օգտագործելու փաստի, այլ մասշտաբային կոնտենտ գեներացնելու համար, որը չի տալիս արժեք։ Հենց Scaled Content Abuse կանոնը խախտելու համար ձեր կայքը կարող է կորցնել դիրքերը կամ ենթարկվել դեինդեքսացիայի։
Ի՞նչ է Scaled Content Abuse-ը և ինչպե՞ս է այն պատժում կայքերին
Google-ի կոնտենտի մասշտաբային չարաշահման մասին (Scaled Content Abuse) քաղաքականությունն ուժի մեջ է մտել 2024 թվականին՝ սպամի դեմ հակազդեցության կանոնների շրջանակում։
Ըստ դրա Google-ը որպես չարաշահում է գնահատում կայքի՝ ցածրորակ կոնտենտով էջերի մասսայական ստեղծումը։ Ընդ որում կոնտենտի ստեղծման մեթոդը այս մասով ուղիղ դեր չունի։ Տեքստերը կարող են գեներացված լինել ԱԲ-ում, կամ պատճենվեն ավտոմատ պարսինգով, կամ գրվեն էժանագին քոփիռայթերների կողմից։
Կայքի որակը գնահատելիս Google-ի համար կարևոր է, թե որքան օգտակար է կոնտենտն ընթերցողի համար։
Խախտման հիմնական տեսակները․
- Մասսակայան կոնտենտ՝ առանց որակի. Տասնյակ կամ հարյուրավոր էջերի ստեղծում, որտեղ փոխվում են միայն բանալի բառերը։ Տեքստերը միանման են և ոչ օգտակար։ Խախտումն ավելի հաճախ հանդիպում է ինտերնետ խանութներում։
- Ավելացված արժեքի բացակայություն (No Added Value)։ Ըստ էության սա ռերայթինգի (rewriting) այն տեսակն է, երբ առկա տեքստը շարադրվում է այլ կերպ՝ առանց փորձի, երզրահանգումների կամ ունիկալ այլ ինֆորմացիայի ավելացման։
- Ցածր հաճախականության բանալի բառերի համար բազմաթիվ էջերի մասսայական գեներացում։ Խախտման այս տեսակը հիմնականում հանդիպում է ֆանտաստիկ ռիլերի օգնությամբ կրթություն ստացած seo «մասնագետների» մոտ։
Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ խախտումները․
- Ձեռքով ռեժիմով պատժամիջոցներ (Manual Actions)․ Google Search Console-ում հայտնվում է ծանուցում խախտման մասին։ Կայքը կամ լրիվ հեռացվում է որոնման արդյունքներից, կամ առանձին բաժինները կորցնում են տրաֆիկի մինչև 100 տոկոսը։
- Դիրքերի իջեցում ալգորիթմով․ Որակի գնահատման համակարգերը (օրինակ՝ Helpful Content System) իջեցնում են ամբողջ դոմենի ռեյտինգը, եթե հայտնաբերում են, որ կոնտենտի մեծ մասը պարունակում է ոչ օգտակար գեներացված կոնտենտ։
Ի՞նչը կարող է «սպանել» ձեր ինտերնետ խանութին
Խոշոր ընկերություններից մեկի համար Astudio թիմը վերջերս պատրաստել է ինտերնետ խանութ։ SEO առաջխաղացման և կոնտենտի սպասարկման հարցերը քննարկելիս, նկատողություն ստացանք, որ ապրանքների նկարագրությունները պատրաստվում ենք ինքնուրույն կազմել։
Մրցակիցներից մեկը խոստացել էր «մի փոքրիկ» ai ինտեգրումով ավտոմատացնել ամբողջ պրոցեսը՝ նկարների պարսինգ այլ կայքերից, նկարագրությունների ավտոմատ կազմում, թարգմանություն և տեղադրում։
Մի կողմ դնելով հեղինակային ֆոտոների պարսինգի օրինականության և հնարավորության հարցը, պատվիրատուին բացատրեցինք, 20․000-40.000 ապրանքի կոնտենտի գեներացումը ai-ով կարող է խաչ քաշել ինտերնետ խանութի ինդեքսավորման և SEO առաջխաղացման վրա։
Ինչպե՞ս ճիշտ օգտագործել AI հնարավորությունները
AI գործիքները կարող են նկատելիորեն արագացնել կոնտենտի ստեղծումը, օգնել հավաքել ինֆորմացիա, ստանալ ճիշտ կառուցվածք, վերլուծել մեծ ծավալի տվյալներ։
Այս հոդվածի պատրաստման ընթացքում մենք նույնպես օգտագործել ենք Gemini և ChatGPT հնարավորությունները։ ԱԲ օգնությամբ հավաքել ենք ստուգված ինֆորմացիա, վերլուծել ենք Google-ի պաշտոնական փաստաթղթերը, գտել ենք թվարկած խախտումների պատճառով պատժամիջոցների տակ հայտնվելու նախադեպեր։
Մեր կողմից ավելացրել ենք Astudio ընկերության պրակտիկ փորձը, վերլուծել ենք ունեցած քեյսերը, զրոյից շարադրել հոդվածը՝ այն մատուցելով սեփական տեսանկյունից։
Վերջում ստուգել ենք հոդվածի ունիկալությունը, գնահատել ենք SEO առաջխաղացման համար օգտակարությունը, Gemini-ից էլ ստացել ենք շարադրված փաստերի ճշմարտացիության մասին վերլուծությունը։

Օգտակար SEO հոդվածի պատրաստման քայլերը հետևյալն են՝
- Թեմայի ընտրություն և բանալի բառերի վերլուծություն
- Թեմայի ուսումնասիրություն և հում նյութի պատրաստում
- Սեփական քեյսերի և փորձագիտական կարծիքի ավելացում
- SEO խմբագրում և հրապարակում։
Եթե դուք ցանկանում եք Google-ից ստանալ հետաքրքրված այցելություններ, պարտադրված եք լինելու գնալ կոնտենտ ստեղծելու նշված ճանապարհով։ Չէ որ որոնողական համակարգերը նույնպես փոխում են ալգորիթմները՝ արդեն անհատականացնելով որոնումների արդյունքները։
Բրենդը Google-ի համար դառնում է օբյեկտ
Google-ը ֆունդամենտալ փոփոխության է ենթարկում իր որոնման ալգորիթմները։ AI-powered Search, AI Mode և ագենտային համակարգերի զարգացմանը զուգահեռ աճում է արդյունքների անհատականացման (Preferred/Followed Sources) հնարավորությունը։
Ապագայում Google արդյունքներում լավ դիրքեր զբաղեցնելու համար միայն SEO օպտիմալացված էջեր ունենալը բավարար չի լինի։ Այցելուների համար նախընտրելի և վստահելի բրենդերի որակյալ կոնտենտը կստանա առավելություն։
2026 թվականին օբյեկտների վրա հիմնված SEO-ն (Entity-based SEO) Google ալգորիթմների հիմնասյունն է։ Google Knowledge Graph-ը ճանաչում է բրենդները որպես առանձին օբյեկտներ (Entities), չափում է դրանց հեղինակությունը (E-E-A-T) և դրա հիման վրա որոշում կայքի էջերի դիրքերը:
Ինչպե՞ս է աշխատում ալգորիթմը․
- Բրենդը գնահատվում է որպես իրական աշխարհի օբյեկտ, որն ունի իր կապերն ու ատրիբուտները՝ լոկացիա, հիմնադիրներ, ծառայություններ, հաճախորդների կարծիքներ, քեյսեր և այլն:
- Google-ի Գիտելիքների ցանցը (Knowledge Graph) ատրիբուտների մասին ինֆորմացիայի հաստատումը ստանում է տարբեր հեղինակավոր աղբյուրներից՝ Wikipedia, Wikidata, official website, social media, Google Business Profile, և հաստատում է կապը բրենդի օբյեկտի հետ։
- E-E-A-T չափումներով Google-ը գնահատում է, թե տվյալ օբյեկտը (բրենդը) որքանով է հեղինակավոր իր ոլորտում կամ թեմայում (Topic Authority):
Ժամանակակից SEO-ն ոչ միայն բանալի բառերով օպտիմալացված էջեր ունենալն է։ Աստիճանաբար կարևորվում է ինտերնետում բրենդի հեղինակությունը, մեջբերումները, հիշատակումները և փորձագիտական ներկայությունը թեմատիկ քննարկումներում կամ կոնտենտում։
Astudio թիմն առաջարկում իր փորձագիտական օգնությունը ոչ միայն առաջխաղացման ռազմավարությունը կազմելու գործում։ Մենք պատրաստ ենք մատուցել համալիր SEO ծառայություններ՝ արդյունքների պայմանագրային երաշխիքներով։
Հեղինակ՝ Սուրեն Աթալյան
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։
ChatGPT-ի և այլ AI համակարգերի պատասխաններում հայտնվելը կախված է նրանից, թե որքան լավ ու որակյալ է կառուցված ձեր կայքի կոնտենտը և որքան հասկանալի են տվյալները AI մոդելների համար։
Կարևոր է՝
- Ստեղծել հստակ և օգտակար կոնտենտ
- Օգտագործել պարզ և բնական լեզու
- Ստեղծել FAQ բաժին
- Կատարել Schema.org ինտեգրում
- Ինֆորմացիա և հետադարձ հղում ունենալ վստահելի աղբյուրներում:
SEO-ն պատասխանատու է Google և այլ որոնողական համակարգերում որոնման արդյունքների նկատելի տեղերում հայտնվելու համար։
SEO-ի հիմանական ուղղություններն են՝
- On site – կայքի ներքին, հատկապես՝ կոնտենտի օպտիմալացում։
- Off site – արտաքին օպտիմալացում՝ ուղղված դոմենի հեղինակության բարձրացմանը։
- Technical SEO – կոդի տեխնիկական օպտիմալացում և արագագործության բարձրացում։
AI-ն (արհեստական բանականություն) տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս մեքենայացված մոդելներին իրականացնել «մտավոր» աշխատանք։ AI-ն կարող է․
- Վերլուծել մեծ ծավալի տվյալներ
- Սովորել ունեցած փորձի հիման վրա
- Կանխատեսել արդյունքներ մաթեմատիկական հաշվարկների հիման վրա
- Ունեցած տվյալների հիման վրա պատասխանել հարցերին
- Ստեղծել տեքստային և վիզուալ բովանդակություն և այլն։