Բեռնափոխադրման ընկերության վաճառքի կայք
- Ստեղծվել է՝ 2026թ․
- Կատարման ժամկետը՝ 60 օր
- Կորպորատիվ, SEO, Կոնտենտ
-
Ծառայություններ․ վեբ դիզայն, զրոյից CMS-ի ծրագրավորում, ինտեգրացիաներ, հաշվիչների պատրաստում, կոնտենտի ձևավորում, ներքին SEO օպտիմալացում։
Բեռնափոխադրման ընկերության վաճառքի կայքը նախատեսված է ծառայությունների ներկայացման, նոր պատվիրատուների ներգրավման և վաճառքի գործընթացների ավտոմատացման համար։
Հաշվի առնելով լոգիստիկ ոլորտի առանձնահատկությունները՝ Astudio ընկերությունը նախագծել է կորպորատիվ վաճառքի հարթակ, որը համատեղում է տեղեկատվական և ավտոմատացված գործառույթներ։
Կայքում ներդրվել են ինչպես ստանդարտ դիմումների ձևեր, այնպես էլ բեռնափոխադրման արժեքի հաշվարկից անմիջապես հետո հայտ ուղարկելու հնարավորություն։ Սա թույլ է տալիս հաճախորդին մեկ գործընթացի ընթացքում և հաշվարկել ծառայության արժեքը և ուղարկել պատվերի մանրամասները։
Ստացված բոլոր դիմումները պահպանվում են CMS-ում, որտեղ հասանելի են դրանց մշակման, կարգավիճակի փոփոխման և հետագա աշխատանքի գործիքները։ Տվյալների նման բազան հեշտացնում է վաճառքի կազմակերպումը և ապահովում լիդերի արդյունավետ կառավարումը։
Բեռնափոխադրման սայթի պահանջները
Բեռնափոխադրման սայթը պետք է ապահովի ծառայությունների հստակ կառուցվածք, հարմար նավիգացիա և պատվերի ձևակերպման պարզ գործընթաց։
Օգտատերը պետք է կարողանա արագ ընտրել փոխադրման ուղղությունը, ծանոթանալ ծառայություններին, կատարել նախնական հաշվարկ և ուղարկել հայտ առաց լրացուցիչ բարդությունների։
Ծրագրային լուծումը կամ cms-ը պետք է պետք է թույլ տա՝
- խմբագրել բովանդակությունը,
- հրապարակել նորություններ,
- կառավարել երկրների և փոխադրումների ուղղությունները,
- վերահսկել կայքի տեղեկատվական բաժինները։
Բեռնափոխադրման արժեքի հաշվարկի ավտոմատացում
Կայքում ներդրվել է բեռնափոխադրման արժեքի ավտոմատ հաշվարկման համակարգ, որը թույլ է տալիս օգտատիրոջ ընտրած պարամետրերի հիման վրա ստանալ նախնական արժեքը։
Հաշվարկման ընթացքում համակարգը հաշվի է առնում․
- առաքման ուղղությունը,
- բեռի տեսակը,
- ծավալը և քաշը,
- հնարավոր լրացուցիչ ծառայությունները։
Պարամետրերի փոփոխության դեպքում համակարգն վերահաշվարկում է արժեքը՝ ապահովելով արագ և ճշգրիտ արդյունք։
Այս լուծումը զգալիորեն կրճատում է հաշվարկների վրա ծախսվող ժամանակը և հեշտացնում ինչպես հաճախորդի, այնպես էլ ընկերության աշխատակիցների աշխատանքը։
Մոբայլ ադապտացում
Կայքն ամբողջությամբ ադապտացված է բջջային սարքերի համար։ Բոլոր էջերը, հաշվիչը, դիմումների ձևերը և նավիգացիոն տարրերը հարմարեցված են տարբեր էկրանի չափերին՝ ապահովելով արագ բեռում։ Սա հնարավորություն է տալիս օգտատերերին ցանկացած պահի կատարել բեռնափոխադրման հաշվարկ, ուղարկել հայտ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը։
Ի՞նչ ERP, CRM և TMS համակարգեր են անհրաժեշտ բեռնափոխադրողներին
Ժամանակակից լոգիստիկ ընկերությունների աշխատանքը չի սահմանափակվում միայն պատվերների ընդունմամբ։ Միջազգային փոխադրումների կազմակերպումը ներառում է՝
- Հաճախորդների բազայի կառավարում,
- բեռնափոխադրումների պլանավորում,
- փաստաթղթաշրջանառություն,
- հաշվարկներ և բազմաթիվ փոխկապակցված գործընթացներ։
Դրանց արդյունավետ կազմակերպման համար կիրառվում են ERP, CRM և TMS համակարգեր, որոնք միասին ձևավորում են բեռնափոխադրող ընկերության թվային կառուցվածքը։
CRM համակարգ
CRM համակարգերը նախատեսված են հաճախորդների և վաճառքի գործընթացների կառավարման համար։
Դրանք հնարավորություն են տալիս պահպանել հաճախորդների տվյալները, կառավարել լիդերը, հետևել վաճառքի փուլերին, գրանցել հաղորդակցության պատմությունը, պատրաստել կոմերցիոն առաջարկներ և կազմակերպել հետագա աշխատանքը։
ERP ծրագրեր
ERP լուծումները միավորում են ընկերության հիմնական բիզնես գործընթացները մեկ համակարգում։
Դրանց միջոցով հնարավոր է կառավարել պատվերները, պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, վճարումները, ֆինանսական հոսքերը և հաշվետվությունները՝ ապահովելով գործընթացների թափանցիկություն և տվյալների կենտրոնացված կառավարում։
TMS (Transport Management System) համակարգ
Բեռնափոխադրող ընկերությունների համար առանձնահատուկ նշանակություն ունի TMS համակարգը, որը նախատեսված է փոխադրումների ամբողջական կառավարման համար։
Այն հնարավորություն է տալիս`
- պլանավորել երթուղիները,
- վերահսկել բեռների կարգավիճակը և փոխադրումների փուլերը,
- վարորդների և տրանսպորտային միջոցների ծանրաբեռնվածությունը,
- ինչպես նաև պահպանել յուրաքանչյուր պատվերի ամբողջ պատմությունը։
Բեռնափոխադրման հաշվիչի ավտոմատացում
Բեռնափոխադրման արժեքի հաշվիչը վաճառքի գործընթացի կարևոր գործիքներից է, որը հաշվի առնելով փոխադրման ուղղությունը, բեռի տեսակը, ծավալը, քաշը և լրացուցիչ ծառայությունները, ավտոմատ կերպով հաշվարկում է ծառայության նախնական արժեքը։
Փաստաթղթաշրջանառության թվայնացում
Թվային համակարգերը հնարավորություն են տալիս ավտոմատացնել նաև փաստաթղթաշրջանառությունը՝ կառավարելով պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, CMR փաստաթղթերը, Packing List-երը, մաքսային փաստաթղթերը և այլն։
Սա նվազեցնում է ձեռքով կատարվող աշխատանքների ծավալը և նվազեցնում մարդկային գործոնով պայմանավորված սխալի հավանականությունը։
AI-ի կիրառումը լոգիստիկայում
Արհեստական բանականությունը դարձել է նաև լոգիստիկ ոլորտի կարևոր բաղադրիչ։ AI տեխնոլոգիաները կարող են վերլուծել փոխադրումների պատմությունը, կանխատեսել ծառայությունների պահանջարկը, օպտիմալացնել երթուղիները, աջակցել գնագոյացման գործընթացներին, ավտոմատ պատասխանել հաճախորդների հարցերին և ձևավորել վերլուծական հաշվետվություններ։
Astudio թիմի կողմից ճիշտ նախագծված ծրագրային ճարտարապետությունը հնարավորություն է տալիս փուլային կերպով ներդնել AI գործիքներ՝ առանց արդեն գործող համակարգերի աշխատանքի խաթարման։
Արդյունքում բեռնափոխադրող ընկերությունը ստանում է ավելի արագ, արդյունավետ և մասշտաբավորվող թվային միջավայր, որը նպաստում է վաճառքի աճին և բիզնես պրոցեսների ավտոմատացմանը։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։