Պորտֆոլիո

Վարկային կազմակերպության կորպորատիվ կայք

Website home page
Corporate website for a credit organization
  • Ստեղծվել է՝ 2026թ․
  • Կատարման ժամկետը՝ 40 օր
  • Կորպորատիվ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, JS, Laravel
  • Ծառայություններ․ կայքի կառուցվածքի մշակում, CMS ծրագրավորում՝ Laravel-ի կիրառմամբ, դիզայնի ստեղծում ըստ բրենդբուքի պահանջների, կոնտենտի տեղադրում, թարգմանություններ, հոսթինգի տրամադրում SSL/TLS պաշտպանությամբ, կայքի սպասարկում և SEO առաջխաղացում։

Որևէ կազմակերպության կամ բիզնեսի համար կորպորատիվ կայքը նախատեսված է ընկերության և նրա գործունեության ամբողջական շրջանակը ներկայացնելու համար։


Astudio ընկերությունն ունիվերսալ վարկային կազմակերպության համար ստեղծել է կորպորատիվ կայք, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց ծանոթանալ կազմակերպության գործունեությանը, վարկատեսակներին, դրանց պայմաններին՝ հեշտացնելով անհրաժեշտ ֆինանսական ծառայության մասին տեղեկատվության ստացումը։


Կայքում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու հասանելի վարկատեսակներին, ուսումնասիրել դրանց պայմանները, գտնել կազմակերպության գործունեությանը վերաբերող պաշտոնական տեղեկատվությունը և ուղարկել վարկային հայտ։

Websites pages
Website structure

Կայքի կառուցվածքը

Վարկային կազմակերպության ռեսուրսում կարևոր է հստակ տարանջատել ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված առաջարկները։ Կայքում վարկատեսակները դասավորված են ըստ խմբերի, այցելուներին հնարավորություն տալով արագ գտնել իրենց հետաքրքրող ծառայությունները։

Եվ ֆիզիկական և իրավաբանական անձերի համար առանձին էջերով ներկայացված են վարկային առաջարկների մանրամասները, պայմաններն ու հիմնական չափանիշները։ Այս կառուցվածքը հեշտացնում է տեղեկատվության ուսումնասիրությունը և օգնում է օգտատերերին կողմնորոշվել տարբեր առաջարկների միջև։

Վերահսկող մարմնի պահանջները

Հայաստանում ֆինանսական կազմակերպությունների վեբ կայքերի նկատմամբ վերահսկող մարմինն ունի հստակ պահանջներ։ Դրանք առնչվում են կայքի կառուցվածքին, ֆունկցիոնալին, կոնտենտին և անվտանգությանը։

Astudio թիմը ֆինանսական ոլորտի կայքերի մշակման ընթացքում առաջնորդվում է նշված պահանջներով և բարձր պատասխանատվությամբ է մոտենում հատկապես անվտանգության հարցերին։

Websites pages 1
Regulatory compliance for financial websites
Mobile website
Mobile optimization

Մոբայլ ադապտացիա

Կայքի բջջային տարբերակը հնարավորություն է տալիս օգտատերերին բջջային սարքերից հասանելիություն ունենալ ադապտացված կոնտենտին:

Mobile website 2
Mobile app

Ի՞նչպիսին պետք է լինի ֆինանսական կազմակերպության կայքը

Հայաստանի կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, ներդրումային ընկերություններ և այլն) պաշտոնական վեբ կայքերի համար ունի սահմանած նորմատիվ ակտեր և կարգավորումներ:


Պահանջները բաժանվում են մի քանի խմբի՝


  1. Տեղեկատվության հրապարակման և թափանցիկության պահանջներ․
  2. Սպառողների իրավունքների պաշտպանության և հաղորդակցման պահանջներ․
  3. Տեխնիկական և տեղեկատվական անվտանգության պահանջներ․
  4. Կայքի կառուցվածքային և լեզվական պահանջներ։


Ըստ ԿԲ պահանջների կայքը պետք է ունենա մի շարք պարտադիր բաժիններ, որոնցում պետք է ընդգրկված լինի սահմանված պարտադիր ինֆորմացիան։


  • Բացի այն, որ Ֆինանսական կազմակերպության կայքը պետք է պարզ և մատչելի լեզվով ներկայացնի ծառայությունները և ապահովի պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը, պահանջվում է նաև օնլայն հաշվիչների առկայությունը։ 
  • Astudio ընկերությունը ստեղծում է կորպորատիվ կայքեր՝ հաշվի առնելով կազմակերպության գործունեության և բիզնեսի առանձնահատկությունները, տեղեկատվության ծավալը և անհրաժեշտ ֆունկցիոնալը։


Մեր նպատակն է ձևավորել թվային հարթակ, որտեղ ծառայությունները, պաշտոնական նյութերը և կապի միջոցները կներկայացվեն մեկ միասնական համակարգում՝ հեշտացնելով այցելուների և կայքի հետ աշխատող մասնագետների աշխատանքը։

1 5
Վերջին թարմացումը 03.11.2026

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։