Զարդերի վաճառքի մարքեթփլեյսի ստեղծում
Զարդերի վաճառքի մարքեթփլեյսի ստեղծում Աստուդիո ընկերության թիմի կողմից։ Կայքի դիզայնը հեղինակային է։ Այն պատրաստելուց մեծ ուշադրություն ենք դարձրել ադապտացման հարցերի ու մոբայլ տարբերակի առանձնահատկությունների վրա։
CMS-ը ծրագրավորել ենք զրոյից՝ Լարավել ֆրեյմվորքի կիրառմամբ։ Այն ունի մարքեթփլեյսի կոնտենտի, գրանցված օգտագործողների, խանութների կառավարման գործիքակազմ, վճարովի և անվճար ֆունկցիաների կառավարման մոդուլներ։
Astudio թիմն արդեն զբաղվում է պորտալի սպասարկմամբ, SEO օպտիմալացմամբ և 5 տարվա տեխնիկական երաշխիքի շրջանակում՝ կայքի բարելավումներով։
- Ստեղծվել է՝ 2025թ․
- Կատարման ժամկետը՝ 210 օր
- Կայքի տեսակը՝ բիզնես պորտալ
- Տեխնոլոգիաներ՝ MVC, OOP, PHP Laravel
Մարքեթփլեյսի կառավարման համակարգը
Մարքեթփլեյսի կառավարման համակարգը թույլ է տալիս ադմինիստրատորին ամբողջությամբ խմբագրել կայքի կոնտենտը, ավելացնել ինֆորմացիոն բաժիններ և էջեր։ Կատալոգը նույնպես ամբողջովին խմբագրվող է․ բաժինների, ենթաբաժինների, ֆիլտրերի ավելացում և խմբագրում, թանկարժեք մետաղների, քարերի գների կառավարում։
Պորտալն ունի խանութների և գնորդների բազաների կառավարման eCRM համակարգ՝ նրանց գործողությունների մոդերացիայի և վերահսկման ֆունկցիոնալով։
Բազային ֆունկցիոնալ հնարավորությունները
Մարքեթփլեյսը խանութների հնարավորություն է տալիս գրանցում և հաստատում անցնելուց հետո անվճար փաթեթի շրջանակում ավելացնել սահմանաված քանակով ապրանքներ։ Ապրանքների գնանշումը կատարվում է երեք եղանակով՝ սովորական գնանշումից մինչև API ինտեգրացիայով ստանցվող մետաղների գների համադրումով կիսաավտոմատ հաշվարկ։
Խանութները հնարավորություն ունեն նաև կառավարել սեփական էջերի ինֆորմացիան, ստեղծել հավաքածուներ, օգտվել վճարովի փաթեթների և ֆունկցիաների առավելություններից։
Մոբայլ տարբերակ և հավելված
Կայքի մոբայլ տարբերակը ամբողջությամբ ադապտացված է։ Հավելվածի ստեղծումը եղած ֆունկցիոնալի բազայի հիման վրա իրականացնում ենք գործող ռեսուրսն ամբողջությամբ թեստավորելուց հետո։
Ինչպե՞ս պատրաստել մարկետփլեյս
Ինչպե՞ս պատրաստել մարկետփլեյս լոկալ շուկայի համար և հասնել հաջողության։ Ինտերնետի գլոբալ զարգացման դարաշրջանում, երբ հսկա հնարավորություններով մարկետփլեյսերը կարող են սննկացման եզրին հասցնել մի ամբողջ պետության մանր առևտրի ոլորտը, սեփական մարքեթփլեյսի ստեղծումը բավականին ռիսկային մտահաղացում է։
Սակայն փորձը ցույց է տալիս, որ նեղ մասնագիտական ուղղվածության առևտրային հարթակները ոչ միայն հաջողությամբ դիմագրավում են հայտնի պորտալներին, ունենում են ավելի բարձր վստահության մակարդակ, այլև լոկալ շուկայում մանր ու միջին բիզնեսի համար դառնում են անփոխարինելի գործիք։
Ամսական բաժանորդագրությամբ ապրանքներ տեղադրելու և վաճառելու հնարավորությամբ մարքեթփլեյսը թույլ է տալիս գործընկերներին գնորդին առաջարկել ավելի մրցունակ գներ։ Այս պարագայում՝
- Խանութը ոչ թե վճարում է տոկոս, այլ գնում է ապրանք տեղադրելու հնարավորություն
- Գնորդն ունենում է վաճառողի հետ ուղիղ կապի հնարավորություն
- Մարքեթփլեյսը չի «պատժում» թույլ վաճառքի համար, եկամուտը ստացվում է տեղադրումներից։
Ի՞նչ ծառայություններ է մատուցում Astudio-ն
- Մարքեթինգային վերլուծություն, տեխնիկական նկարագրի կազմում;
- Հեղինակային դիզայնի պատրաստում;
- Կառավարման համակարգի զրոյից ծրագրավորում;
- Կոնտենտի և տեխնիկական սպասարկում;
- SEO առաջխաղացում և գովազդի կազմակերպում։