
Ի՞նչ է նշանակում ինքնուրույն SMM առաջխաղացում և ինչո՞վ կարող է սոցիալական ցանցերում մատուցվող այս ծառայությունն օգնել բիզնեսին: Հարցն ավելի արդիական է դարձել սոցցանցերի զարգացմանը և տարածմանը զուգահեռ: Կայքերի պատրաստումից հետո Աստուդիո ընկերության պատվիրատուները հաճախ հարցնում, թե ի՞նչ պետք է անել շատ պատվերներ ու զանգեր ստանալու համար: Մենք դեպի կայք տրաֆիկ ներգրավելու մի քանի եղանակ են առաջարկում՝
- SMM ծառայություններ
- SEO առաջխաղացում
- Գովազդային արշավների կազմակերպում։
Հաճախորդը, երբ ստանում է հակիրճ տեղեկատվություն առաջխաղացման գործընթացի, ժամկետների, գների մասին, երբեմն որոշում է խնայել և SMM առաջխաղացմամբ զբաղվել ինքնուրույն: Նման որոշման դեպքում մենք նույնպես առաջկցում ենք գործընկերներին՝ ըստ անհրաժեշտության ցույց տալով ուղղություն կամ կազմակերպելով մակերեսային ուսուցում։
Ինչպե՞ս կարելի է SMM-ով զբաղվել ինքնուրույն: Ի՞նչ գործիքներ կան խնդիրը հեշտացնելու համար և ինչպե՞ս չվնասել սեփական բիզնեսին:
- Սոցիալական ցանցերում ստեղծեք որակյալ և էսթետիկ էջեր, լրացրեք լիարժեք ինֆորմացիա։
- Օգտագործեք հեղինակային դիզայն և որակյալ լուսանկարներ, մի անտեսեք վիդեո կոնտենտը։
- Տեղադրեք ինֆորմացիա ապրանքնեի ու ծառայությունների մասին, մի թաքցրեք գները։
- Ընթերցողների համար եղեք հետաքրքիր, անպայման չէ զբաղվել միայն ուղղակի գովազդով։
- Ժամանակին պատասխանեք բոլոր հաղորդագրություններին և մեկնաբանություններին։
- Մի ջնջեք բացասական, բայց արդար մեկնաբանությունները, այլ դասեր քաղեք դրանցից։
- Երբեք մի վստահեք բոտերով աշխատող առաջխաղացման հարթակներին։
Առաջացրեք հետաքրքրություն
Սոցիալական մեդիայի և թվային մարքեթինգի զարգացման սկզբի շրջանում արդեն պարզ էր, որ վիրտուալ աշխարհում սոցցանցերի հանդեպ հետաքրքրությունը դառնալու է բիզնեսի առաջխաղացման գրավականը։ Արդյունքում, մի քանի տարում սոցիալական հարթակները դարձան վաճառքի և գովազդի կազմակերպման հիմնական գործիք:
Այսօր արդեն ինչ-որ ապրանք կամ ծառայութուն հանրայնացնելու ու վաճառք ապահովելու ճանապարհին պետք է պայքարել յուրաքանչյուր հետևորդի ուշադրության համար:
Այդքան անհրաժեշտ ուշադրությունը գրավելու համար սոցցանցերը թույլ են տալիս կամ միացնել վճարովի գովազդ, կամ զբաղվել դասական SMM առաջխաղացմամբ։
SMM-ով զբաղվելու համար անհրաժեշտ է դառնալ հետաքրքիր, տարբերվող օգտատեր, ձեռք բերել իրական ու հավատարիմ հետևորդներ, տալ նրանց վիրտուալ ամենաուժեղ դեղամիջոցները՝ նորություններ, պոզիտիվ, սենսացիա, գիտելիք:
Սկսնակների սխալները ՍՄՄ-ում
- Որոշ SMM մասնագետներ նախընտրում են ժամանակ չծախսել սեփական էջի առաջխաղացման ու հետևորդներ ներգրավելու համար: Նրանք պարզապես ձեռք են բերում արդեն հետևորդներ ունեցող պատրաստի էջեր: Նույնիսկ եթե որոշել եք էջը գնել, գործեք ուշադիր: Լինում են դեպքեր, երբ ձեռք է բերվում որևէ նորաձևության էջ, որպեսզի տարածեն տնտեսական վերլուծության ծառայություններ:
- Կան SMM-շիկներ, որոնք զբաղվում են ոչ թե դասական առաջխաղացմամբ, այլ հատուկ ծրագրերով փորձում են ժամանակ շահել, պարզ ասած՝ աշխատանքը վստահում են բոտերին: Դա պարզ թվային մանիպուլյացիա է, որը շուտ թե ուշ պատժվում է սանկցիաների տեսքով:
- Եթե որոշել եք SMM առաջխաղացման դասընթացներ անցնել, ուշադիր ընտրեք մասնագետին կամ ընկերությունը: Պետք չէ վստահել այն մարդուն, ով ունի ավելի քիչ հետևորդներ, քան միջին վիճակագրական օգտատերը:
- Լավ արդյունքի համար պարզապես էջ կամ շատ հետևորդներ ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է նաև հետաքրքիր կոնտենտ կայքում և սոցցանցերում:
Սոցցանցերում առաջ գնալու համար անհրաժեշտ է հետևել որոշ պայմանների՝
- Առաջխաղացվող կայքը պետք է պարբերաբար թարմացվի հետաքրքիր նյութերով:
- Կայքում օգտագործեք սոցիալական պլագիններ: Հետաքրքիր նյութերով պետք է կիսվի ոչ միայն SMM մասնագետը, այլև ընթերցողը:
- Պետք չէ տարբեր սոցցանցերում հրապարակել նույն նյութը նույն տեքստով:
- Մի խաբեք ընթերցողին: Օրինակ, չի կարելի հետաքրքիր հրապարակման միջոցով գրավել ընթերցողին դեպի կայք, ուր բացարձակապես այլ հոդված է հրապարակված:
- Հաճախ կայքում հետաքրքիր նյութը մնում է առանց ուշադրության սոցցանցային ոչ հետաքրքիր հրապարակման պատճառով:
- Մի ձանձրացրեք ձեր ընթերցողներին: Պետք չէ նույն հրապարակումը տարածել շաբաթական մի քանի անգամ:
- Ձգտեք լինել օգտակար: Նոր տեղեկատվությունը, փորձի պատմությունը, խորհուրդները, դրականը. այս ամենը հնարավորություն են տալիս կապ ապահովել նոր հետևորդների հետ:
- Մի անտեսեք մարդկանց: Լավ արդյունքի համար անհրաժեշտ է մշտապես արձագանքել ընթերցողների մեկնաբանություններին և ապահովել կարգուկանոն մեկնաբանություններում:
Հոդվածը գրվել է 2020 թվականին և թարմացվել 2025-ի օգոստոսին։
Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։
Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր:
Օգտակա՞ր էր այս հոդվածը