
Թվային դարաշրջանը հիմնովին փոխեց մեր պատկերացումները գովազդի և շուկայագիտության մասին՝ բերելով նոր գործիքակազմ ու մարտահրավերներ։ Բիզնեսի համար հատկապես ուշագրավ է գովազդվելու և նոր շուկաների ուշադրությունը գրավելու հնարավորությունը։ Այս հնարավորության անվանումն է ինտերնետ մարքեթինգի ծառայություններ։
Մարդկանց մեծ մասն իրենց որոնումները կատարում են թվային տիրույթում։ Հետևաբար, պոտենցյալ գնորդի ուշադրությությունը գրավելու համար անհրաժեշտ է ապահովել ձեր ապրանքի կամ ծառայության ներկայությունն ինտերնետում։ Մրցակիցների շարքում առանձնանալու, գնորդի որոնման արդյունքում ճիշտ լույսի ներքո երևալու և հետաքրքրությունն ավելացնելու խնդիրներն իրականացվում թվային մարքեթինգի միջոցով։
Ի՞նչ է ինտերնետ մարքեթինգը
Եթե շատ կարճ ու դիպուկ, ապա՝ ինտերնետ մարքեթինգը մեր պրոդուկտի առաջխաղացումն է տարբեր թվային հարթակներում։ Ինտերնետ մարկետինգի ծառայությունը (internet marketing) ներառում է մի շարք գործողություններ՝
- Լոկալ շուկայի, մրցակիցների ուսումնասիրություն և վերլուծություն;
- Թիրախային լսարանի առանձնացում;
- Սեփական պրոդուկտի ուժեղ կողմերի ընդգծում;
- Առաջխաղացման ռազմավարության մշակում;
- Առկա նպատակներին բավարարող հարթակների առանձնացում։
Հատկապես նորաստեղծ ոչ մեծ բիզնեսի պարագայում պատահում է, երբ ստարտափի տերը կամ պատասխանատուն փորձում է ինքնուրույն իրականացնել մարքեթոլոգի, թարգեթոլոգի, քոփիռայթերի որոշ գործառույթներ։ Անհնար ոչինչ չկա․ հատկապես արհեստական բանականության օգնությամբ։ Այս դեպքի համար առանձնացրեք մարքեթինգային գործողությունների ուղղությունները՝
- SMM ծառայություններ կամ սոցիալական մեդիա մարքեթինգ.
- Email Marketing կամ մարքեթինգ էլեկտրոնային նամակների միջոցով։
- Կոնտենտ մարքեթինգ, որն իր մեջ ներառում է բլոգային գրառումներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ, էլեկտրոնային գրքեր (e-books), փոդքաստներ և այլն։
- SEM կամ որոնողական համակարգերի մարքեթինգ իր երկու կարևոր բաղադրիչով՝ SEO առաջխաղացում և PPC գովազդ:
Ինչպե՞ս սկսել գովազդն ինտերնետում
Աստուդիոն առաջարկում է համալիր ծառայություններ՝ ուղղված ձեր պրոդուկտի առաջխաղացմանը ինտերնետ մարկետինգի միջոցով այն հարթակներում, որոնք առավել համապատասխանում են լոկալ շուկայի և թիրախային լսարանի պահանջներին։ Հաշվի առնելով նախագծի առանձնահատկությունները՝ առաջին հերթին կկազմենք բալանսավորված կոմերցիոն առաջարկ, կքննարկենք և կհիմնավորենք մեր մոտեցումները, ընդհանուր հայտարարի գալու դեպքում, կմատուցենք համալիր ծառայություններ։
- SMM ծառայություններ․ Օրգանական SMM. Երբ պրոդուկտի առաջխաղացումն իրականացվում է առանց գովազդային բյուջեի՝ որակյալ բովանդակության և ակտիվության միջոցով։ Վճարովի SMM (թարգեթինգային ինտերնետ գովազդի միջոցով). Երբ պրոդուկտի առաջխաղացման համար իրականացվում են թիրախային լսարանն ընդգրկող գովազդային արշավներ։
- SEM իր երկու կարևոր բաղադրիչներով և այն գործիքակազմով, որն առաջարկում է այս լայն սպեկտրը։ (Այս կետը հնարավոր է իրականացնել միայն կայքի առկայության դեպքում՝ միացնելով ինտերնետ գովազդ վեբկայքի համար):
- Ինֆլյուենսեր մարքեթինգ. Ինտերնետ գովազդի տեսակ, որի շրջանակում մեծ ազդեցություն ունեցող անձինք կարող են գովազդել Ձեր պրոդուկտը իրենց լսարանին։
Աստուդիո ընկերության առաջարկած օնլայն մարքեթինգի այն փաթեթը, որն իր մեջ միանգամից ներառում է և՛ SMM ծառայություններ, և՛ SEM, առավել նպատակահարմար է պրոդուկտի առաջխաղացման համար։ Քանի որ եթե SMM ծառայությունները հնարավորություն են տալիս լինել տեսանելի սոցիալական մեդիայում, ապա SEM-ը օգնում է մեզ հայտնվել որոնողական համակարգերի որոնման առաջին տասնյակում, ինչը շատ կարևոր է առցանց ծառայությունների մարքեթինգում։
Ինտերնետ մարկեթինգում բիզնեսի առաջխաղացման հաջողության գրավականը համալիր մոտեցումն է, որի տեսանելիությունը բարձրացնելու և նոր հաճախորդներ ներգրավելու համար կարևոր է և՛ վեբ-կայքի պատրաստումը, և՛ ինտերնետ մարքեթինգի մի քանի գործիքի կիրառումը միաժամանակ։ Այստեղ կարևոր է ընտրել թիմ, որն ունի փորձ, կվստահություն, թիմ, որի արժեքները կհամապատասխանեն ձեր պահանջմունքներին։
Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։
Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր:
Օգտակա՞ր էր այս հոդվածը