Պորտֆոլիո

Կայքի ստեղծում և SEO առաջխաղացում

Website home page
Web development and SEO promotion
  • Ստեղծվել է՝ 2025թ.
  • Կատարման ժամկետը՝ 40 օր
  • Կորպորատիվ, Շինարարություն, SEO, Կոնտենտ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, PHP, MVC
  • Ծառայություններ․ լոգոի ստեղծում, բրենդբուքի պատրաստում, կայքի վեբ դիզայն, CMS ծրագրավորում զրոյից, հոսթինգի տրամադրում, կոնտենտի պատրաստում և կայքի ձևավորում, կոնտենտի սպասարկում, ներքին SEO օպտիմալացում, բանալի բառերով առաջխաղացում Հայաստանում, կորպորատիվ մեյլերի կարգավորումներ։

Astudio թիմից կայքի ստեղծում և SEO առաջխաղացում շինարարության և բետոնի արտադրության ոլորտում աշխատող գործընկերոջ համար։ 

Ըստ պատվիրատուի ցանկության պատրաստել ենք լոգոտիպ, բերնդբուքի հիման վրա ստեղծել ենք հեղինակային դիզայնի տարբերակներ։ Astudio-ի մասնագետը տեխնիկական նկարագրով համաձայնեցրել է ֆունկցիոնալ հնարավորությունները։ Զրոյից ծրագրավորել ենք CMS կառավարման համակարգը, կայքի համար կազմել ենք ինֆորմացիան։

Ծրագրավորումից հետո անցել ենք ներքին SEO օպտիմալացման աշխատանքներին և առաջխաղացմանը՝ ութ ամսվա ընթացքում թեմատիկ բանալի բառերով  կայքը բարձրացնելով Google-ի ԹՈՓ-եր:

Websites pages
SEO optimization results

SEO օպտիմալացման արդյունքը

Կայքի SEO օպտիմալացման արդյունքը պատվիրատուն զգացել է արդեն առաջին ամիսների ընթացքում։ Էջերի արագ բեռնումը, կոնտենտի ճիշտ մատուցումը և հեշտ նավիգացիան տվել են իրենց արդյունքները լիդերի և շատացող զանգերի տեսքով։ 

Այս ուղղություններով վերահսկողությունը պետք է լինի շարունակական՝

  • Տեխնիկական ցուցանիշների բարելավում
  • Արագագործության բարձրացում
  • Կոնտենտի շարունակական բարելավում
  • Նկարների օպտիմալացում
  • Կոդային բարելավման աշխատանքներ
  • Էջերի մտշական մոնիթորինգ։

Լոկալ SEO-ի արդյունքները

Լոկալ SEO առաջխաղացման բուն աշխատանքներից առաջ պատվիրատուի հետ համաձայնեցրել ենք բանալի բառերի ցանկը, կազմել ենք սեմանտիկ միջուկը, ընկերության տվյալները գրանցել ենք Google Business հարթակում։ 

Աշխատանքը բաժանել ենք ամիսների միջև և ապահովել թոփ արդյունքներ ավելի քան 50 բանալի բառերով։

  • Դրական արդյունքի հասնելու համար շատ կարևոր են ոչ միայն տեխնիկական պարամետրերը, այլև տեքստային օպտիմալացումը։ 
  • Զերծ մնացեք կեղծ «թրենդերից», բացառեք AI գեներցված տեքստերի կիրառումը։ Դրանք արդեն տալիս են հակառակ էֆեկտը։ 
  • AI-ն կարելի է օգտագործել շտկումների և խորհուրդներ ստանալու համար, քոփիռայթինգում մարդկային աշխատանքի արդյունքն անգերազանցելի է։
Websites pages 1
Local SEO results
Mobile website
Mobile version optimization

Մոբայլ տարբերակի օպտիմալացումը

Մոբայլ տարբերակի օպտիմալացումը առաջին հերթին ենթադրում է Lighthouse սերվիսի հետ աշխատան, արագագործության բարձրացում և կոնտենտի շարունակական օպտիմալացում։

Mobile website 2
Mobile optimization
Logo creation
Creating a brand book

Որոնողական SEO առաջխաղացում

Կայքի ստեղծումից հետո բիզնեսի սեփականատիրոջ առջև ծառանում են հետևյալ հարցերը՝

  1. Ինչպե՞ս հայտնվել Google-ի որոնողական արդյունքներում։
  2. Ինչպե՞ս ստանալ օրգանիկ այցելութուններ։
  3. Ինպե՞ս այցելուին դրդել որոշակի գործողությունների։

Որոնողական SEO առաջխաղացումը գործողությունների համալիր փաթեթ է, որն ուղղված է Google-ից, Yandex-ից հետաքրքրված այցելուներ ներգրավելուն և վարքային գործոնները (поведенческие факторы) բարելավելուն: 

Որոնողական առաջխաղացումն ապահովում է սայթի ցուցադրումն այն օգտագործողներին, ովքեր հարցում են ուղարկել ձեր գործունեության կամ ապրանքների թեմայով։ 

Սա լոյալ և հետաքրքրված թիրախային խումբն է, որն արդեն պատրաստ է կատարել գնում։

Ի՞նչ ցուցանիշներով է գնահատվում կայքը

  • Դոմենի տարիքը և հեղինակությունը գնահատման կարևոր գործոններից է։ Կարճ ժամանակ առաջ գրանցված դոմենը կամ հին url հասցեն, որը ստաբիլ չի գործել, բավական դժվար է առաջխաղացնել։ Այսպիսի սայթերի համար առաջին ամիսները կարանտինային են, երբ չի կարելի կտրուկ գործողություններ կատարել։
  • Կայքի տեխնիկական օպտիմալացումը էջերի ինդեքսավորման վրա թողնում է մեծ ազդեցություն։ Մոբայլ տարբերակի օպտիմալացումը, HTML, CSS, JS-ի ծավալը և քաշը, նկարների օպտիմալացումը կարևորագույն աշխատանքներն են։ Մասնագետները թվարկում են 100-ից ավելի ցուցանիշ, որոնցով պետք է զբաղվել մինչ բուն լոկալ SEO առաջխաղացման աշխատանքները։
  • Դեպի կայք հղումների պրոֆիլի հարցն ամենավիճելին և վտանգավորն է SEO առաջխաղացման գործում։ Եվ Yandex-ը, և Google-ը պաշտոնապես հայտարարում են, որ կոշտ պայքար են տանում գնված, «ոչ բնական» հղումների դեմ։

Օրգանիկ հղումների դերը SEO-ում

Ենթադրենք, դուք ստեղծել եք SEO ծառայությունների կայք և ցանկանում եք ստանալ օրգանիկ այցելություններ։ Բնականաբար, ցանկալի է, որ Google-ում բանալի բառերով որոնման դեպքում ձեր սայթը հայտնվի արդյունքների առաջին էջում։

Եթե դուք առաջարկում եք SEO, սակայն բացակայում եք որոնողական համակարգում, պոտենցյալ պատվիրատուի մոտ կառաջանա կոգնիտիվ դիսոնանս։

Դրական արդյունքի հասնելու համար՝

  • կայքը պետք է ունենա հեղինակություն, 
  • լինի օպտիմալացված, 
  • ունենա որակյալ կոնտենտ, 
  • անհրաժեշտ ծավալով տեքստեր

կարճ ասած՝ լինի ավելի որակյալ քան մրցակիցների ռեսուրսները կամ ունենա որակյալ արտաքին հղումներ դեպի ձեր url հասցեները։

Հատկապես հեղինակավոր ռեսուրսներում առկա նման լինկերը որոնողական համակարգին ապացուցում են էջերի ծանրակշիռ լինելը։ Այսինքն, եթե այլ կայքերը հղում են կատարում դեպի ձեր url հասցեները, պատմում են ձեր ծառայությունների մասին, դա ցույց է տալիս դոմենի (նույնն է, թե՝ կայքի) բարձր հեղինակությունը։ 

Երբ դուք նման հղումների համար վճարում եք, դա գնահատվում է որպես «ոչ բնական»։

Փորձը ցույց է տալիս, որ հատկապես Google-ում բարձր մրցակցությամբ թեմաներով ԹՈՓ 10-յակ բարձրանալ առանց որակյալ հետադարձ հղումների անհնար է։ 

Ուղղակի, եթե նախկինում հնարավոր էր անորակ սայթը բարձրացնել ԹՈՓ-եր միայն հղումների միջոցով, հիմա անհարժեշտ է աշխատել բոլոր SEO ցուցանիշների բարելավման ուղղությամբ, միայն դրանից հետո ընտրովի ավելացնել արտաքին հղումների զանգվածը։

2008 5

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։