Պորտֆոլիո

Շինանյութերի վաճառքի օնլայն խանութ

Website home page
Online store for building material sales
  • Ստեղծվել է՝ 2020թ.
  • Կատարման ժամկետը՝ 40 օր
  • e-commerce
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, Laravel

Շինանյութերի վաճառքի օնլայն խանութ՝ պատրաստված զրոյից։ Ունի օրիգինալ դիզայն, կառավարման, զամբյուղի մոդուլներ, առաքման հաշվիչ, օնլայն պատվերների հնարավորություն, շինարարական նյութերի համար նախատեսված ֆիլտրեր, որոնք հնարավոր է ավելացնել և կարգավորել յուրաքանչյուր բաժնի համար առանձին: Ինտերնետ խանութի ստեղծումից հետո Աստուդիո ընկերության թիմը զբաղվում է այս կայքի օպտիմալացմամբ և զարգացմամբ։ Ինչի արդյունքում ռեսուրսն արդեն բանալի բառերով ունի թոփ տեղեր որոնողական համակարգում։

Websites pages
The catalog section

Տեսականու կատալոգ

Նախքան ինտերնետ խանութ պատվիրելը ճշտեք վեբ-ստուդիայի առաջխաղացման հնարավորությունները և գնային քաղաքականությունը: Լուրջ SEO առաջխաղացումը պահանջում է ավելի մեծ նեդրումներ քան ծրագրավորումը: Լինում են դեպքեր, երբ կայքը պատրաստող ընկերությունը չի ունենում ռեսուրսներ առաջխաղացման համար: Այդ դեպքում հաճախորդը ստիպված է լինում գտնել SEO ընկերություն, վճարել օպտիմալացման, կոնտենտի ստեղծման և կայքում նյութերի տեղադրման համար:

Ապրանքի ներքին էջ

Որակյալ, մտածված կառուցվածքով և հարուստ տեսականիով օնլայն խանութն իր արդյունավետությամբ կարող է փոխարինել մի քանի վաճառքի մենեջերների: Հանդիպում են ընկերություններ, որոնք ունեն միայն ղեկավար և ադմինիստրատոր, իսկ մնացած ողջ աշխատանքը թողնում են սայթին՝ ապրանքի ցուցադրում, հաճախորդի «որոնում» բանալի բառերով թոփ տեղեր զբաղեցնելու շնորհիվ, պատվերների ստացում և վաճառքների ավելացում:

Ստեղծեք որակյալ հարթակ, այն հագեցրեք ապրանքներով, ունիկալ տեքստերով և կոնտենտով, մտածեք հետաքրքիր ակցիաներ, կատարեք գովազդային արշավների կարգավորումները, զբաղվեք որոնողական համակարգերում առաջխաղացմամբ, կարգավորեք առաքման հարցը և արդյունքները իրենց երկար սպասեցնել չեն տա:

Websites pages 1
Product detail page
Mobile website
Development of a mobile version

Բջջային տարբերակի ստեղծում

Ինտերնետ խանութի բջջային տարբերակը ստեղծել ենք Bootstrap տեխնոլոգիայի կիրառմամբ: Զարգացման պատվերի շրջանակում շարունակում ենք ուսումնասիրել այցելուների խնդիրները մոբայլ տարբերակը օգտագործելիս և կատարում ենք լրացուցիչ կարգավորումներ։

Mobile website 2
Mobile version

Rating:5
(2005)

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր: