Խանութների ցանցի վաճառքի կայքի ստեղծում
- Ստեղծվել է՝ 2026թ․
- Կատարման ժամկետը՝ 150 օր
- E-commerce, SEO, SMM, Կոնտենտ, Առևտուր
- Տեխնոլոգիաներ՝ MVC PHP Laravel Framework
-
Ծառայություններ․ Բրենդբուքի վրա հիմնված վեբ դիզայն, ֆրոնտ էնդ ծրագրավորում, բեք էնդ ծրագրավորում, 1C ինտեգրացիա, վճարամիջոցների ինտեգրում, առաքման API ինտեգրացիա, կայքի թեստավորում, կոնտենտի տեղադրում։
Astudio թիմը իրականացրել է «Ֆիեստա» խանութների ցանցի վաճառքի կայքի ստեղծում՝ նախատեսված մեծածավալ տեսականու կառավարման, արագ վաճառքների և բիզնեսի թվայնացման համար։
Նախագծի ընթացքում մշակել ենք հարմարավետ և ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյս, որը թույլ է տալիս օգտատերերին արագ գտնել անհրաժեշտ ապրանքները, իսկ ընկերությանը՝ արդյունավետ կառավարել վաճառքները։
Կայքը նախագծվել է որոնողական համակարգերի պահանջներին համաատասխան։ Ապահովել ենք բարձր արագագործություն, SEO-ին օժանդակող կառուցվածք և ֆունկցիոնալ ընդլայնման հնարավորություն՝ առանց տեխնիկական սահմանափակումների։
1С ինտեգրումն ինտերնետ խանութում
1C համակարգի ինտեգրումն օնլայն խանութի ստեղծման կարևորագույն աշխատանքներից է։ Այն թույլ է տալիս ավտոմատացնել բիզնես գործընթացների մեծ մասը։
Ինտեգրացիայի շնորհիվ ապահովվում է՝
- ապրանքների տեսականու ավտոմատ սինքրոնացում
- գների և մնացորդների մշտական թարմացում
- պատվերների փոխանցում հաշվապահական ծրագրին կամ CRM
- վաճառքների հաշվառում և վերլուծություն ըստ գնորդների:
Ինտեգրացիայի արդյունքում նվազում է ձեռքով աշխատանքի ծավալը, բացառվում են բացթողումները, բիզնեսը ստանում է վաճառքի վերահսկելի կառավարում։
Վճարամիջոցների ինտեգրացիան խանութում
Օնլայն խանութում իրականացվել է Visa, Master, Arca, Idram վճարային համակարգերի ինտեգրացիա, ինչը թույլ է տալիս հաճախորդներին կատարել գնումներ հարմար և անվտանգ միջավայրում։
Ֆունկցիոնալը ներառում է՝
- քարտային վճարումներ օնլայն եղանակով
- վճարումներ դրամապանակից
- տեղական և միջազգային քարտերի աջակցություն
- անվտանգ գործարքներ (SSL, անվտանգ փոխանցում)։
Վճարային համակարգերի ճիշտ ինտեգրացիան ուղղակիորեն ազդում է կոնվերսիայի վրա՝ բարձրացնելով խանութի նկատմամբ վստահությունը և նվազեցնելով գնումները կիսատ թողնելու տոկոսը։
Կայքի մոբայլ տարբերակը
Astudio թիմը կայքի մոբայլ տարբերակը մշակում է mobile-first սկզբունքով՝ ապահովելով արագ բեռնում և հարմարություն բոլոր սարքերում։ Հաշվի առնելով, որ այցելուների մեծ մասը գնումներ կատարում է սմարթֆոններից, մոբայլ օպտիմալացումը հանդիսանում է ոչ միայն հարմարության, այլև վաճառքի աճի կարևոր խթանիչ։
Ինչպե՞ս ավելացնել ինտերնետ խանութի այցելությունները
Ինտերնետ խանութի ծրագրավորումից անմիջապես հետո պատվիրատուի առջև ծառանում է օնլայն այդ բիզնեսը զարգացնելու խնդիրը։ Հիմնական հացերը մի քանիսն են՝
- Ինչպե՞ս սպասարկել գնորդներին և կազմակերպել առաքումները:
- Ինչպե՞ս և որտեղ գովազդել օնլայն խանութը:
- Որտեղի՞ց ստանալ հավելյալ այցելություններ։
Այս խնդիրների լուծման համար Astudio ընկերությունն առաջարկում է համալիր թվային մարքեթինգի ծառայություններ․
- SEO առաջխաղացում՝ օրգանական այցելությունների կայուն աճի համար։
- Google Ads և Meta Ads գովազդ՝ արագ տրաֆիկ ապահովեու համար։
- SMM ծառայություններ՝ բրենդի ճանաչելիության բարձրացման համար։
- Կոնվերսիայի օպտիմալացում (CRO)՝ կրկնակի վաճառքներ ապահովելու համար։
- Ընթացիկ վերլուծություններ, և արդյունքների հիման վրա աշխատանքներ շտկում։
Ճիշտ ծրագրավորված կայքը միայն առաջին քայլն է։ Արդյունքը գալիս է այն ժամանակ, երբ ժամանակակից տեխնոլոգիաները համադրվում են մարքեթինգային ճիշտ ռազմավարության հետ։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։