Աութլեթ ինտերնետ խանութի ստեղծում
- Ստեղծվել է՝ 2026թ․
- Կատարման ժամկետը՝ 120 օր
- E-commerce
-
Ծառայություններ․ հեղինակային դիզայնի ստեղծում, վյորստկա, մոբայլ ադապտացիա, ինտերնետ խանութի CMS ծրագրավորում, վճարամիջոցների ինտեգրացիա, գրանցման SMS հաստատում, ապրանքների ներբեռնման և թարմացման ֆունկցիոնալ, առաքման գնի հաշվիչի ալգորիթմի մշակում, SEO օպտիմալացում։
Astudio ընկերության թիմը BD Retail Group ընկերության համար զրոյից ստեղծել է օնլայն աութլեթ ինտերնետ խանութ։ Ինչպես հուշում է անվանումը, հարթակը նախատեսված է մեծ զեղչերով բրենդային ապրանքների վաճառքի համար։ Դրանք հիմնականում լինում են վերջին քանակները, չափսերը, ինչը օնլայն առևտրի պարագայում ունի իր բարդությունները։
Offprice խանութի տեսականին կառավարելու համար ադմինիստրատորին հնարավորություն ենք տվել ֆայլի միջոցով ներբեռնել տեսականին՝ ըստ բրենդերի, խմբագրել ապրանքները, ֆիլտրերը, գներն ու մնացորդները, դրանք նաև կառավարել excel ֆայլի միջոցով թարմացումներով։
Օնլայն խանութի կատալոգի կառուցվածքը
Օնլայն խանութի կատալոգը պետք է ապահովի արագ նավիգացիա նույնիսկ մեծ տեսականու դեպքում։
Offprice-ի ապրանքները դասավորված են ըստ կատեգորիաների և բրենդերի՝ հնարավորություն տալով գտնել անհրաժեշտ ապրանքները, ֆիլտրել դրանք, դիտարկել համապատասխան առաջարկները։
Ապրանքային քարտերում ներկայացվում են հիմնական տեղեկությունները, ներառյալ՝ լուսանկարը, չափսերը, գինը և զեղչված արժեքը։ Այս կառուցվածքը հեշտացնում է տեսականու ուսումնասիրությունը և թույլ է տալիս օգտատերերին արագ կողմնորոշվել առաջարկների ու զեղչերի հարցում։
Տեսականու կառավարումը
Մեծ տեսականի ունեցող ինտերնետ խանութում ապրանքների տվյալների թարմացումը կառավարման կարևոր մասն է։
Այս նախագծում ապրանքների ավելացումը կատարվում է և ձեռքով, և excel ֆայլերի միջոցով, քանի որ պատվիրատուն չի ցանկացել ինտեգրել հաշվապահական ծրագիրը։
Ամեն դեպքում, ֆայլի միջոցով կառավարումը հեշտացնում է կատալոգի թարմացումը և նվազեցնում կրկնվող գործողությունների ծավալը, ինչը հատկապես կարևոր է այն խանութների համար, որտեղ ապրանքների տեսականին, չափսերը և գները հաճախ փոփոխվում են։
Կայքի մոբայլ տարբերակը
Կայքի մոբայլ տարբերակի դիզայնը համաձայնեցնում ենք պատվիրատուի հետ մինչ բուն ծրագրավորման աշխատանքները սկսելը։ Այստեղ հաշվի ենք առել բոլոր մանրուքները և թեստավորել դիզայնն նաև ապրանքները լցնելուց հետո։
Ի՞նչ պետք է ներառի ռիթեյլի ինտերնետ խանութը
Ռիթեյլի ինտերնետ խանութը պետք է հավասարապես հարմար լինի ինչպես հաճախորդի, այնպես էլ ապրանքային տեսականին կառավարող աշխատակիցների համար։
- Հաճախորդին անհրաժեշտ է ապրանքացանկ, որոնման դաշտ, բրենդերի և կատեգորիաների բաժանում, գների ու զեղչերի հստակ ներկայացում և գնումը ձևակերպելու պարզ գործընթաց։
- Ադմինիստրատորիների համար պետք է ապահովեք ապրանքների ներմուծման ու դուրս գրման հնարավորություն, վաճառքի ու առաքումների ստատուսների կառավարման հարմար համակարգ։
Կառավարման տեսանկյունից հատկապես կարևոր է ապրանքների տվյալների թարմացման ճկունությունը։ Երբ տեսականին մեծ է կամ հաճախ է փոփոխվում, excel-ի միջոցով ներմուծումն ու սինխրոնացումը կարող են զգալիորեն հեշտացնել կառավարուման համակարգը։
Վճարային միջոցների և առաքման հաշվիչի ինտեգրում
Astudio-ն ստեղծում է բիզնեսի առանձնահատկություններին համապատասխան ինտերնետ խանութներ՝ համադրելով ապրանքների ներկայացման, տվյալների կառավարման և օնլայն վաճառքի համար անհրաժեշտ գործառույթները։
- Ինտերնետ խանութում գնման գործընթացը պետք է ներառի ոչ միայն ապրանքի ընտրությունը, այլև պատվերի ձևակերպման համար անհրաժեշտ գործիքակազմը։
- Առաքման հաշվիչը թույլ է տալիս հաշվարկել պատվերի առաքման արժեքը, իսկ վճարային միջոցների ինտեգրումը կապում է ապրանքի ընտրությունն ու պատվերի ձևակերպումը վճարման գործընթացի հետ։
Այս գործառույթները թույլ են տալիս խնայել գնորդի ժամանակը, հեշտ կոմնորոշվել և քիչ հարցեր ուղղել սպասարկող անձնակազմին։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։