Մետալուրգիական ընկերության կորպորատիվ կայք
- Ստեղծվել է՝ 2026թ․
- Կատարման ժամկետը՝ 40 օր
- Կորպորատիվ, SEO, Կոնտենտ
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS, JS, PHP Laravel
-
Ծառայություններ․ բրենդբուքի փոփոխություն, վեբ դիզայն, CMS ծրագրավորում, թեստավորում, կոնտենտի տեղադրում, ներքին SEO օպտիմալացում։
Մետալուրգիական ընկերության կորպորատիվ կայքի ստեղծումը ժամանակակից արդյունաբերության համար ներդրողների և գործընկերների հետ թափանցիկ ու վստահելի հաղորդակցության գլխավոր գործիքն է:
Astudio ընկերությունը նախագծել է բիզնես կայքը՝ հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները, ինֆորմացիայի ծավալը և հարթակի զարգացման ծրագրերը:
Սայթը միտված է ոչ միայն բրենդի հեղինակության բարձրացմանը, այլև գնումների, տենդերների և թափուր հաստիքների բաժինների ավտոմատացմանը։ Ծրագրային մաքուր կոդը ապահովում է անվտանգության բարձր ստանդարտներ:
Կորպորատիվ կայքի ֆունկցիոնալը
Կայքի ֆունկցիոնալն ապահովում է կորպորատիվ տեղեկատվության դինամիկ սլայդեր, վիճակագրական տվյալների ակտիվ բլոկ և ընկերության զարգացման պատմության ժամանակագրական հատվածը:
Կայքն ունի նորությունների և հայտարարությունների կառուցվածքային բաժիններ ըստ ամսաթվերի դասակարգմամբ, ինչպես նաև տեղեկատվական էջ՝ ղեկավարության կենսագրության մանրամասն ներկայացմամբ:
Կառավարման համակարգը (CMS) թույլ է տալիս իրական ժամանակում կառավարել կայքի ողջ բովանդակությունը, հեշտությամբ ավելացնել կամ խմբագրել նորություններ, հրապարակել թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ և թարմացնել կորպորատիվ հաշվետվությունները:
Դիզայնի նկատմամբ պահանջները
UI/UX դիզայնն արտահայտում է արդյունաբերական ընկերությանը բնորոշ մոնումենտալություն, կայունություն և պրոֆեսիոնալիզմ՝ օգտագործելով մաքուր, բաց գունային ֆոն և հստակ կորպորատիվ շեշտադրումներ:
Վիզուալ կառուցվածքն ունի տեղեկատվական հստակ դասակարգում, որտեղ տեքստերը, մեդիաֆայլերն ու պատկերները չեն ծանրաբեռնում էջը:
- Գլխավոր էջը, սլայդերը և ինֆորմացիոն բլոկերն ունեն ժամանակակից ոճ, իսկ ներքին էջերը պահպանում են ոճային նույն ամբողջականությունը:
- Նավիգացիոն տարրերը, կոճակներն ու հղումները հասկանալի և հասանելի են կայքի այցելուների համար։
Մոբայլ ադապտացում
Կայքի դիզայնը լիարժեք ադապտիվ է, որտեղ հիմնական մենյուն բջջային սարքերում փոխարկվում է կոմպակտ «համբուրգեր» ձևաչափի, իսկ նորությունների ցանցը, ինֆոգրաֆիկան և տեքստային բլոկները սահուն կերպով վերադասավորվում են ուղղահայաց հարթության մեջ՝ ապահովելով մեկ հպումով հարմարավետ օգտագործում:
Ի՞նչ կայքեր են պահանջվում մեծ ընկերությունների համար
Մեծ ընկերությունների համար թվային ներկայությունը սահմանափակվում է ոչ միայն սոցիալական հարթակներով կամ պարզ վեբ-էջով, այլ մի քանի փոխկապակցված, բարդ էկոհամակարգերով երբեմն, ելնելով բիզնեսի պահանջներից՝ վճարային, առաքման և այլ ինտեգրացիաներով։
Կախված թիրախային լսարանից և բիզնես նպատակներից՝ խոշոր ընկերություններին անհրաժեշտ են հետևյալ կայքերն ու հարթակները՝
- Պաշտոնական կորպորատիվ կայք
- Կարիերայի (HR) հարթակ` CRM ինտագրացիայով
- Ներքին կորպորատիվ պորտալ՝ բիզնես պրոցեսների ավտոմատացմամբ
- B2B / B2C Էլեկտրոնային առևտրի հարթակներ։
Կորպորատիվ կայքն ընկերության գլխավոր թվային այցեքարտն է, որը ներկայացնում է բրենդի առաքելությունը, պատմությունը, տրամադրում լիարժեք ինֆորմացիա ընկերության մասին։
Երբեմն, այն կարող է ունենալ սպեցիֆիկ բաժիններ ինչպիսիք են օրինակ ներդրողների, բնապահպանական ու սոցիալական պատասխանատվության կամ ավելի ընդհանուր՝ մեդիա-կենտրոն, տենդերների ու գնումների հարթակներ։
Խոշոր ընկերությունները մշտապես ունենում են մարդկային ռեսուրսների (HR) ներգրավման առանձին բաժին (երբեմն՝ կայք), որտեղ հրապարակվում են թափուր հաստիքները։
Կորպորտիվ բիզնեսի ավտոմատացումը
ERP, CRM համակարգերի զրոյից ծրագրավորումը կամ պատրաստի լուծումների ներդրումը, AI տեխնոլոգիաների ինտեգրումը, ապահովում են և մարդկային ռեսուրսների խնայողություն և կառավարման պրոցեսների օպտիմալացումը։
Ներքին կորպորատիվ պորտալները միայն աշխատակիցների համար նախատեսված հարթակներ են, որոնք օգտագործվում են ներքին հաղորդակցության, փաստաթղթաշրջանառության, թրեյնինգների, հանձնարարությունների կառավարման համար։
Եթե ընկերությունը զբաղվում է վաճառքով, ապա ստեղծվում են մեծածախ (B2B) գործընկերների համար նախատեսված անձնական կաբինետներ՝ հաշիվ-ապրանքագրերի և պատվերների ավտոմատացման համակարգերով, կամ ուղիղ սպառողին միտված օնլայն խանութներ (B2C)։
Astudio ըներության բոլոր լուծումներն անհատական են, ուղղված կոնկրետ բիզնեսի կոնկրետ խնդիրների լուծմանը։ Մենք ապահովում ենք ծրագրային լուծումների անխափան աշխատանքը, թվային ներկայության հուսալիությունը։ Տրամադրում ենք 5 տարվա տեխնիկական երաշխիք։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։