Պորտֆոլիո

Շինարարական ընկերության կորպորատիվ սայթի ստեղծում

Website home page
Construction company’s business website development
  • Ստեղծվել է՝ 2025թ․
  • Կատարման ժամկետը՝ 30 օր
  • Կորպորատիվ, Շինարարություն, Կոնտենտ
  • Տեխնոլոգիաներ՝ PHP Laravel framework
  • Ծառայություններ՝ լոգոյի ստեղծում, վեբ դիզայն, էջերի վյորստկա, բեք էնդ ծրագրավորում, կանտենտի տեղադրում։ Տեխնիկական երաշխիք՝ 5 տարի։

Բաղրամյանշին ընկերության համար շինարարական կորպորատիվ սայթի ստեղծում Astudio թիմի կողմից։ 

Այս ընկերության կայքի առաջին տարբերակը պատրաստել ենք ավելի քանի 8 տարի առաջ։ 2025-ին գործընկերը որոշել է ամբողջությամբ փոխել կայքը՝ ստանալով ժամանակի պահանջներին համապատասխան ռեսուրս։

Նոր կայքի CMS-ը ծրագրավորել ենք զրոյից՝ Laravel-ով, բաժինների կառուցվածքը դինամիկ է։ Ադմինին տվել ենք անսահմանափակ քանակով բաժինների, էջերի ավելացման, խմբագրման և կոնտենտի լիարժեք կառավարման հնարավորություն։

Websites pages
Presentation of completed projects on the website

Կատարած աշխատանքների մատուցումը կայքում

Astudio թիմը փոխել է կայքի ամբողջ կառուցվածքը՝ հաշվի առնելով շինարարական ոլորտի առանձնահատկությունները և բիզնես նպատակները։

Այս փուլում պատվիրատուի համար կարևոր էր ամբողջությամբ ներկայացնել կատարած աշխատանքները։ Մենք հնարավորություն ենք տվել բաժնում ավելացնել անսահմանափակ քանակի ենթաբաժիններ, յուրաքանչյուրում՝ նկարագրություն, պատկերասրահ, վիդեո և PDF փաստաթղթեր։

Ադմին համակարգի հնարավորությունները

Կայքի կառավարման CMS համակարգը ծրագրավորել ենք զրոյից՝ Laravel ֆրեյմվորքի կիրառմամբ։

Admin panel-ը թույլ է տալիս առանց ծրագրավորողի միջամտության ավելացնել և խմբագրել էջեր, ստեղծել նոր բաժիններ, տեղադրել նկարներ, կառավարել կոնտենտը և ծառայությունների մասին ամբողջ ինֆորմացիան։

Համակարգը նախագծված է այնպես, որպեսզի հետագայում հնարավոր լինի ավելացնել նոր ֆունկցիոնալ մոդուլներ՝ առանց կայքի ամբողջական վերափոխման անհրաժեշտության։

Websites pages 1
Admin panel features
Mobile website
Mobile optimization

Մոբայլ ադապտացումը

Կայքի մոբայլ տարբերակը պատրաստվել է responsive սկզբունքով՝ ապահովելով հարմարավետ օգտագործում բոլոր սմարթֆոններում և պլանշետներում։

Հատուկ ուշադրություն է դարձվել էջերի արագ բեռնմանը և շինարարական նախագծերի վիզուալ ճիշտ ներկայացմանը փոքր էկրանների վրա։

Mobile website 2
Mobile optimization

Ի՞նչ է անհրաժեշտ հաշվի առնել շինարարական կայքում

Ժամանակակից շինարարական կայքը պետք է ոչ միայն ներկայացնի ընկերության ծառայությունները, այլև վստահություն ձևավորի պոտենցյալ պատվիրատուների մոտ։ 

Այս խնդիրը լուծելու համար պետք է ունենալ՝

  • աշխատանքների պորտֆոլիո՝ որակյալ նկարներով,
  • հստակ նկարագրություններով ծառայությունների բաժին,
  • SEO օպտիմալացված կոնտենտ,
  • արագագործ կայք և գերազանց մոբայլ ադապտացում։

Շինարարական բարձր մրցակցային ոլորտում հատկապես մեծ դեր ունի SEO առաջխաղացումը Google-ում, ունիկալ կոնտենտը։ Ճիշտ ծրագրավորված կայքը դառնում է ոչ միայն ներկայացուցչական ռեսուրս, այլև վաճառքի և նոր գործընկերներ գտնելու արդյունավետ գործիք։

3 5

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։