Տուրիստական գործակալության պորտալի պատրաստում
- Ստեղծվել է՝ 2020-2026թթ.
- Կատարման ժամկետը՝ 150 օր
- Պորտալներ, Ստարտափ, Տուրիզմ
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap5, JS, jQuery, MVC Laravel livewire
-
Ծառայություններ․ վեբ-դիզայն, ֆրոնտ էնդ և բեք էնդ ծրագրավորում, թեստավորում, կոնտենտի տեղադրում, կորպորատիվ մեյլերի կարգավորումներ, տեխնիկական երաշխիք՝ 5 տարի։
Տուրիստական գործակալության պորտալի պատրաստում զրոյից՝ որպես օնլայն բիզնեսի նախագիծ։
Տվյալ գործընկերոջ ինֆորմացիոն կայքը Astudio թիմը պատրաստել է 2020 թվականին։ 2026-ին ծրագրավորել ենք պորտալի նոր տարբերակը՝ արտագնա և ներգնա տուրերի համար։
Կայքն ունի տուրիստական բաժինների, ուղղությունների, տեսակների ավելացման, տուրերի կառավարման ճկուն համակարգ: Յուրաքանչյուր տուրի կարելի է կցել հյուրանոցներ, հավելյալ ծառայություններ, որոնք էլ e-commerce գործիքների միջոցով այցելուներին թույլ են տալիս ընտրել և գնել փաթեթներ ըստ ուղղությունների։
Համակարգն ունի տուրիստական գործակալությանն անհրաժեշտ հետաքրքիր գործիքակազմ՝ այցելուների ակտիվությունը, գնումները վերահսկելու և վաճառքը հնարավորինս ավտոմատացնելու համար։
Տուրիստական պորտալի կառուցվածքը
Տուրիստական պորտալի ստեղծումը, իր տեխնիկական պահանջներով տարբերվում է սովորական բիզնես կայքերի ծրագրավորումից:
Այստեղ անհրաժեշտ է լավ մտածված կառուցվածք, որը ոչ միայն հարմար կլինի հաճախորդի համար, այլև շատ ժամանակ չի պահանջի կոնտենտը կառավարելու համար:
- Առանձնացրեք տուրերը ըստ տեսակների և ուղղությունների
- Մանրամասնեք տուրերի ինֆորմացիան
- Մի թաքցրեք հարակից ծառայությունների գները
- Մաքսիմալ ավտոմատացրեք վաճառքի պրոցեսը
- Հաշվի առնեք ապագա մասշտաբավորման հնարավորությունները։
Ադմին համակարգի կառուցվածքը
Astudio ընկերությունը տուրիստական կայքերը պատրաստում է զրոյից։ Արդյունքում ադմին համակարգի կառուցվածքը թույլ է տալիս ստանալ բոլոր անհրաժեշտ կառավարման գործիքները և մոդուլները։
Այս պորտալում ադմինիստրատորը կարող է ավելացնել տուրիստական ուղղություններ, տուր փաթեթներ և կառավարել ամբողջ կոնտենտը:
- Տուրերի ավելացում, հյուրանոցների գների կարգավորումներ
- Հարակից ծառայությունների գների կարգավորումներ
- Գիդի վարձատրության, տրանսպորտի տեղերի հաշվարկի ավտոմատացում
- Մասնակիցների մաքսիմալ քանակի կարգավորում, օրացույցի ինտեգրացիա։
Տուրիստական սայթի բջջային տարբերակը
Տուրիստական սայթի բջջային տարբերակն ունի իր բարդությունները։ Այս մասով առաջնահերթ խնդիր է տուրիստական փաթեթների մեծ ծավալի ինֆորմացիան և աղյուսակները ճիշտ ադապտացնելը։
Տուրիստական կայքերի պահանջները․ Ai ինտեգրում
Տուրիստական կայքերի թիվ մեկ պահանջն այսօր այցելուների ժամանակի խնայողությունն է։ Այս նպատակով Astudio թիմը սկսել է փորձարկումներ կատարել AI ինտեգրացիաների ուղղությամբ։
Արհեստական բանականության մոդելների վրա հիմնված չատբոտը մի քանի առավելություն է տալիս՝
- Ունենում եք օնլայն կոնսուլտանտ, որը ձեր ընկերության տվյալների բազայի հիման վրա սպասարկում է այցելուներին՝ չպահանջելով «մարդկային» աշխատավարձ։
- Չատը ոչ միայն կոնսուլտանտ է, այլ նաև իսկական վաճառքի մենեջեր։ Ծրագիրը, հաշվի առնելով ներմուծված հրամանները, կարող է շեշտադրում կատարել կոնկրետ տուրիստական փաթեթների վաճառքի վրա։
- Այլևս չի լինում լեզվական խոչընդոտ։ AI-ն ոչ միայն կարող է թարգմանել ձեր կոնտենտը, կամ նկարագրել տուրիստական ուղղությունները, այլև դրանց մասին պատմել այցելուներին՝ վերջիններին հարմար լեզվով։
Ցանկանու՞մ եք խնայել աշխատավարձային բյուջեն, օպտիմալացնել ձեր աշխատակիցների ժամանակի ծախսը, ավտոմատացնել սպասարկման պրոցեսները, դիմեք Astudio ընկերությանը և ստացեք լիարժեք խորհրդատվություն։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։