Website home page
HR portal and SaaS HR CRM startup development
Պորտֆոլիո

HR պորտալի և SaaS HR CRM ստարտափի ստեղծում

HR պորտալի և SaaS HR CRM ստարտափի ստեղծում Աստուդիո ընկերության կողմից։ Ծրագրային ապահովումը պատրաստվում ենք շուկա հանել որպես սեփական օնլայն բիզնեսի SaaS նախագիծ: Նախատեսված է գործատուների, HR մենեջերների և աշխատանք փնտրողների համար։ Մենք գիտակցում ենք, որ աշխատանքի որոնման հարթակի մասով Հայաստանում ունենք հեղինակավոր մրցակիցներ։ Իսկ ՄՌԿ ծրագրերի մասով համաշխարհային խոշոր խաղացողներ են առկա։ Չնայած դրան, վստահ ենք, որ Workin.am պորտալի ունիկալ գործիքների և SaaS մոդելով (software as a service՝ ծրագրային ապահովումը որպես ծառայություն) նախագծված CRM-ի ֆունկցիոնալի համադրմամբ մի քանի տարում ուրույն տեղ ենք զբաղեցնելու Հայաստանի HR շուկայում՝ ներդրումների պարագայում հնարավորություն ստանալով դուրս գալ նաև միջազգային շուկա։ Եթե դուք որոնում եք որտեղ ներդնել գումար կամ ինչպես կատարել ներդրում, հետաքրքրված եք it ստարտափերով, ծանոթացեք նախագծի մանրամասներին։ Հնարավոր է ցանկանաք դառնալ գործընկեր։

  • Ստեղծվել է՝ 2023-2024թ.
  • Կատարման ժամկետը՝ 360 օր
  • Կայքի տեսակը՝ բիզնես պորտալ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS, PHP Laravel, JS, jQuery
Websites pages
HR website functionality

ՄՌԿ կայքի ֆունկցիոնալը

ՄՌԿ կայքի ֆունկցիոնալը գործատուներին թույլ է տալիս գրանցվել, ստեղծել ընկերության ինֆորմացիոն լենդինգը, լրացնել տվյալները (լոգո, անուն, նկարագրություն, պատկերասրահ, կոնտակտներ, վիդեո), ստեղծել թափուր աշխատատեղերի, թրեյնինգներին հայտարարություններ, տեսնել և ֆիլտրել ռեզյումեները, պահպանել դրանք անձնական կաբինետում։ Բացի անվճար գործիքներից, գործատուները կարող են նաև օնլայն գնել վճարովի փաթեթներ՝ հավելյալ թափուր աշխատատեղեր ավելացնելու, հայտարարությունները թոփ, շտապ կամ ցանկի սկզբում ցուցադրելու և այլ առավելություններ ստանալու համար։

HR մասնագետների համար նախատեսում ենք ստեղծել բազաների կառավարման գործիքներ, որոնք թույլ կտան ըստ անհրաժեշտության արագ գտնել անհրաժեշտ թեկնածուներին, տեսնել հարցազրույցների արդյունքները, աշխատանք փնտրողներին հրավիրել հարցազրույցի։

Աշխատանք փնտրողների ֆունկցիոնալը

Աշխատանք փնտրողների ֆունկցիոնալը թույլ է տալիս գրանցվել և լրացնել անհատական տվյալները, ստեղծել ռեզյումե, դիտել թափուր աշխատատեղերի, թրեյնինգների հայտարարությունները, պահպանել դրանք կաբինետում, գիտելիքները ստուգելու համար անցնել թեստեր, պահպանել արդյունքները, դրանք ցուցադրել ռեզյումեներում։ Աշխատանք փնտրողները կարող են ձեռք բերել հավելյալ հնարավորություններ՝ օնլայն պատվիրել ռեզյումեի ստեղծում, այն ցուցադրել թոփում կամ գլխավորում էջում, ստեղծել մեկից ավելի CV։

Աշխատանք որոնողների համար նախատեսվում է նաև անհատական պարամետրերով թափուր հաստիքների պահանջարկի կարգավորումներ, ինչի արդյունքում ցանկալի հայտարարության ավելացման դեպքում դիմորդը կստանա ծանուցում՝ ցանկալի պարամետրերի համապատասխանության տոկոսային վերլուծությամբ։

Websites pages 1
HR website functionality
Mobile website
Creating an HR application

HR հավելվածի ստեղծում

Բնականաբար, նման գլոբալ բիզնես պրոյեկտի մոբայլ տարբերակը լինելու է անթերի մշակված։ Բայցի այդ նախատեսում ենք ստեղծել iOS և Android HR հավելվածներ՝ գործատուներին և ՄՌԿ մասնագետներին թույլ տալով արհեսական բանականության գործիքների միջոցով դյուրացնել թեկնածուների որոնման և ինֆորմացիայի կառավարման գործընթացը։

Mobile website 2
Mobile version of the website

SaaS HR ծրագրային ապահովում

SaaS HR ծրագրային ապահովումը նախատեսված է հեշտացնելու կադրային կառավարման գործը։ HR CRM-ը վեբ և հավելվածային SaaS մոդելով հասանելի է լինելու ամսական կամ տարեկան բաժանորդագրությամբ և տրամադրելու է ՄՌԿ մասնագետներին անհարժեշտ լիարժեք գործիքակազմ։ Այստեղ HR մենեջերը կարող է ստեղծել ոչ միայն կադրային բանկ՝ թափուր աշխատատեղերը օպերատիվ լրացնելու համար, այլև ավելացնել առկա աշխատակազմի տվյալները։ 

SaaS HR CRM-ի հիմնական գործիքները՝

  1. Կադրային բանկի ստեղծում և կառավարում;
  2. Պաշտոնների և այլ տեղեկատուների ստեղծում;
  3. Աշխատակիցների անհատական քարտերի գեներացում;
  4. KPI և արդյունավետության ցուցանիշների լրացում;
  5. KPI և արդյունավետության վերլուծության ստացում Ai միջոցով;
  6. Աշխատանքային գրաֆիկների կարգավորումներ;
  7. Աշխատավարձերի կարգավորումներ;
  8. Թեկնածուների ռեզյումեների պահպանում;
  9. Ստատուսների ստեղծում, կցում, մեկնաբանությունների ավելացում;
  10. Թեկնածուների համապատասխանության անալիզ Ai միջոցով։

HR կայքը և սոֆթը որպես օնլայն բիզնես

Աշխատանքի որոնման կայքի ստեղծումը, որպես օնլայն բիզնեսի ստարտափ, ներդրողների համար ընձեռում է եկամուտ ստանալու լայն հնարավորություններ։ Աշխատանքի շուկայում առկա ճգնաժամը վաղ թե ուշ ավարտվելու է, իսկ ծառայությունների գերակշիռ մասի ինտերնետ տիրույթ տեղափոխվելու նախադեպերն ավելանալու են։ Մենք Հայաստանում արդեն այսօր ունենք HR պորտալի ռեալ պահանջարկ, որակյալ առաջարկների բացակայություն (1-2 բացառություն կա), թույլ մրցակցություն։ Հաշվի առնելով այս գործոնները՝ Workin.am պորտալն իր գործիքակազմով ներդրողին տալիս է մի շարք առավելություններ՝

  • Ունիկալ ֆունկցիոնալ գործիքներ, որոնք բացակայում են մրցակիցների մոտ;
  • Անվճար և վճարովի ծառայությունների ու փաթեթների ճկուն համադրություն;
  • SaaS մոդելով ծրագրային ապահովումը վարձակալությամբ միջազգային շուկաներում առաջարկելու հնարավորություն;
  • AI (Artificial Intelligence) արհեստական բանականության գործիքակազմի օգտագործում;
  • Բիզնեսի վարման և զարգացման հարցում կայացած թիմի մշտական աշխատանք:

Եթե փնտրում եք որտեղ կատարել ներդրում, հետաքրքրված եք ՏՏ տեխնոլոգիաներով, հարցերի և բանակցությունների համար կարող եք կապ հաստատել։ Ուշադրություն․ մենք չենք վաճառում ստարտափը, այլ փնտրում ենք գործընկերներ, որոնք որոշակի մասնաբաժնի շրջանակում ցանկանում են ներդնել գումար Workin.am կամ այլ հետաքրքիր նախագծերում։

Մարդկանց 70%-ը գնումներից առաջ ինֆորմացիա է փնտրում ինտերնետում։ Ցանկանո՞ւմ եք աչքի ընկնել։ Հինգ (5!) րոպեում մենք կհուշենք ինչպես։

Rating:5
(3018)