Website home page
Online store creation from scratch
Պորտֆոլիո

Ինտերնետ խանութի ստեղծում զրոյից

Ինտերնետ խանութի ստեղծում զրոյից Python Django ֆրեյմվորքի վրա։ Ստեղծել ենք հեղինակային դիզայն՝ հիմնված բրենդբուքի վրա, կատարել ենք ֆռոնտի որակյալ ծրագրավորում, CMS-ը բազմաֆունկցիոնալ է։ Կայքն ունի առանձին ֆունկցիոնալ մանրածախ գնորդների համար և լրիվ ավտոմատացված գործիքակազմ մեծածախ գնորդների համար։ Ինտերնետ խանութին ինտեգրել ենք ՀԾ ծրագրը, որտեղից ստանում ենք ապրանքների ամբողջական ինֆորմացիան և գների, մնացորդների թարմացումները։ Հաշվապահական ծրագրին կայքը փոխանցում է առևտրի տվյալները և պատվերները։

  • Ստեղծվել է՝ 2024թ․
  • Կատարման ժամկետը՝ 180 օր
  • Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
  • Տեխնոլոգիաներ՝ Python Django, HTML5, CSS3
Websites pages
Product catalog management

Ապրանքների կատալոգի կառավարումը

Ապրանքների կատալոգի կառավարումը տվյալ օնլայն խանութում ավտոմատացված է։ Այսինքն, ՀԾ-ից ստանալով ապրանքացանկը, որի կապը բաժինների հետ նախապես սինքրոնացվում է, կայքը գեներացնում է համապատասխան ապրանքները։ Ադմինը հնարավորություն ունի լրացուցիչ խմբագրել տվյալները, լրացնել նկարագրությունները և ներբեռնել ապրանքների նկարները։ Այս կոմպոնենտները, պատվիրատուի հետ համաձայնեցմամբ, ՀԾ-ից չենք ստանում։

Մեծածախ գնորդների ֆունկցիոնալ

Մեծածախ գնորդների համար ստեղծել ենք առանձին ֆունկցիոնալ, իսկ առևտրի որոշ  գործընթացներ ավտոմատացրել ենք։ Տվյալ խմբին պատկանող գործընկերները, գրանցվելով համակարգում, տեսնում են ապրանքների մեծածախ գները։ Յուրաքանչյուրի համար ադմինը կարող է նշանակել գործընկերոջ զեղչի անհատական չափ, կարգավորել մինիմալ պատվերի գումարն ու քանակը։

Websites pages 1
Wholesale buyers functionality
Mobile website
Mobile applications

Մոբայլ հավելվածներ

Քանի որ խանութի մոբայլ ադապտացումը լիարժեք է և որակյալ, կայքի մոբայլ հավելվածները ստեղծել ենք WebView տեխնոլոգիայով։ Դա թույլ է տալիս փոքր ծախսով ստանալ միջնակյալ լուծում։

Mobile website 2
Mobile apps

Ինչպե՞ս պատվիրել ինտերնետ խանութ ապառիկով

Ինչպե՞ս պատվիրել ինտերնետ խանութ ապառիկով, եթե դուք ցանկանում եք ստեղծել որակյալ օնլայն խանութ, սակայն բիզնեսը նոր է և մինագամից մեծ ծախսեր չեք կարող թույլ տալ։

  1. Ծանոթանում ենք բիզնեսի մոդելին և առաջադրված խնդիրներին;
  2. Կազմում ենք նախագծի հակիրճ տեխնիկական նկարագիրը;
  3. Հաշվարկում ենք ծախսվող ժամանակը և կազմում գնառաջարկ ըստ ֆունկցիաների;
  4. Համաձայնեցնում ենք աշխատանքների ցանկը և ստանում վերջնական գինը;
  5. Կազմում ենք լիարժեք տեխնիկական առաջադրանքը;
  6. Բյուջեն բաժանում ենք համաձայնեցված մասերի և կազմում վճարման գրաֆիկը;
  7. Կնքում ենք պայմանագիրը, կից հավելվածները և անցնում աշխատանքների իրականացմանը։

Հատուկ նշենք․ ապառիկ ձևակերպման հանգամանքը չի ազդում պատվերի վերջնական արժեքի վրա։ Այսինքն, պատվիրատուն մաս-մաս վճարում է այն գումարը, որը սահմանված է նաև ոչ ապառիկ մեթոդով վճարվող ծառայությունների համար։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես սկսել այսօր:

Rating:5
(27)