Website home page
Web development and SEO promotion
Պորտֆոլիո

Կայքի ստեղծում և SEO առաջխաղացում

Կայքի ստեղծում և SEO առաջխաղացում մոսկովյան գործընկերների համար։ Ըստ պատվիրատուի ցանկության պատրաստել ենք հեղինակային դիզայնի տարբերակներ, տեխնիկական նակարագրով համաձայնեցրել ենք ֆունկցիոնալ հնարավորությունները, զրոյից ծրագրավորել ենք CMS կառավարման համակարգը, կայքում ավելացրել ենք տրամադրված ամբողջ ինֆորմացիան, իսկ մի առ ժամանակ հետո իրականացրել ենք էջերի ներքին SEO օպտիմալացման աշխատանքները:

  • Ստեղծվել է՝ 2018թ.
  • Կատարման ժամկետը՝ 40 օր
  • Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, PHP, MVC
Websites pages
Product catalog

Ապառիկ կայքեր

Շինարարական կայքերի ապառիկ պատրաստումը մեր մարկետինգային գործիքն է՝ ուղղված բիզնեսի առաջխաղացմանը և պահանջարկի ավելացմանը: Մենք գիտակցում ենք բիզնեսի համար անհրաժեշտ սայթերի կարևորությունը։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով պատվիրատուն երբեմն հետաձգվում է այդ կարևոր խնդրի լուծումը: Ստացվում է, որ ֆինանսական խնդիրները կարող են խափանել հավանական հաճախորդի բիզնես ծրագրերը: Նման ընկերությունների համար առաջարկում ենք ապառիկ ծառայություններ, որի դեպքում վճարումը հնարավոր է մասերով, մինչև մեկ տարվա ընթացքում:

Ուսումնասիրեք պորտֆոլիոն

Նախքան որևէ կայք կամ ինտերնետ-խանութ պատվիրելը, ուսումնասիրեք ընկերության պորտֆոլիոն: Եթե պորտֆոլիոյում կլինի ձեզ ծանոթ կազմակերպություն, ապա կարող եք ճշտել սպասարկման որակը: Հարկավոր է լինել ուշադիր, որպեսզի հեղինակային իրավունքները լինեն հենց այն վեբ-ստուդիայինը, որի ծառայություններից պատրաստվում եք օգտվել:

Websites pages 1
E-commerce features
Mobile website
Mobile version

Բջջային տարբերակ

Բջջային տարբերակն ունի բարդ դիզայն և կարգավորումներ: Ստեղծման ընթացքում օգտագործվել է Bootstrap տեխնոլոգիան:

Mobile website 2
Mobile version 2

Որոնողական SEO առաջխաղացում

Կայքի ստեղծումից հետո բիզնեսի սեփականատիրոջ առջև ծառանում են հետևյալ հարցերը՝

  1. Ինչպե՞ս կայքը դարձնել հայտնի ինտերնետ ցանցում
  2. Ինչպե՞ս գրավել այցելուներին դեպի կայք
  3. Ինպե՞ս դրդել որոշակի գործողությունների։

Որոնողական SEO առաջխաղացումը համալիր գործողությունների փաթեթ է, որն ուղղված է փնտրման համակարգերից հետաքրքրված այցելուներ ներգրավելուն և վարքային գործոնները (поведенческие факторы) բարելավելուն: Որոնողական առաջխաղացումն ապահովում է սայթի ցուցադրումն այն օգտագործողներին, ովքեր հարցում են ուղարկել ձեր գործունեության կամ ապրանքների թեմայով և մտադիր են կատարել գործողություն։ Այս պատճառով SEO առաջխաղացումը գնահատվում է ավելի բարձր գովազդի այլ տեսակներից։


Ի՞նչ ցուցանիշներով է գնահատվում կայքը


Դոմենի տարիքը և հեղինակությունը գնահատման կարևոր գործոններից է։ Կարճ ժամանակ առաջ գնահատված դոմենը կամ հին url հասցեն, որը ստաբիլ չի գործել, բավական դժվար է ռասկրուտկա անել։ Այսպիսի սայթերի համար առաջին 12 ամիսը կառանտինային շրջան է, երբ չի կարելի կտրուկ գործողություններ կատարել։ Այս պահանջը շրջանցելու համար մարդիկ երբեմն ձեռք են բերում օգտագործված դոմեններ, սակայն չեն իմանում, որ դոմենի տիրոջ տվյալների, կայքի կոնտենտի, թեմատիկայի փոփոխությունը կարող են հանգեցնել անվանման հեղինակության զրոյացմանը։

Կայքի տեխնիկական օպտիմալացումը էջերի դասակարգման վրա թողնում է մեծ ազդեցություն։ Մոբայլ տարբերակի առկայությունը, մաքսիմալ թեթև էջերը, ներբեռնման արագությունը, անվտանգության SSL սերտիֆիկատի առկայությունը, նկարների օպտիմալացումը… մասնագետները թվարկում են 100-ից ավելի ցուցանիշ, որոնք պետք է համապատասխանեն Lighthouse ծառայության նվազագույն պահանջներին։

Կայքի արտանքին հղումների պրոֆիլի հարցն ամենավիճելին և վտանգավորն է SEO առաջխաղացման գործում։ Եվ Yandex-ը, և Google-ը պաշտոնապես հայտարարում են, որ կոշտ պայքար են տանելու տարբեր միջոցներով ձեռք բերված, «ոչ բնական», SPAM հղումների դեմ։ Ի՞նչ է սա։

Օրինակ, դուք ստեղծել եք շինարարական կայք և ցանկանում եք ստանալ այցելություններ որոնողական համակարգերից։ Բնականաբար ցանկալի է, որ Գուգլում «շինարարական ընկերություն», «էժան շինարարություն» և այլ բառերով որոնման դեպքում ձեր կայքը հայտնվի արդյունքների առաջին էջում։ Այդ պարագայում հավանականությունը մեծ է, որ հետաքրքրված հաճախորդը կմտնի ձեր էջ, կստանա անհրաժեշտ ինֆորմացիան, կզանգահարի կամ կայքից պատվեր կուղարկի։

Նման արդյունքի հասնելու համար կամ կայքը պետք է ունենա տարիների պատմություն, օպտիմալացում, որակյալ կոնտենտ, անհրաժեշտ չափով տեքստային հատված, կարճ ասած՝ լինի ավելի որակյալ քան մրցակիցների ռեսուրսները, կամ ունենա որակյալ արտաքին հղումներ դեպի ինֆորմացիոն էջեր։ Այս հղումները որոնողական համակարգին ցույց են տալիս, էջերի հեղինակությունը։ Այսինքն, եթե այլ կայքերում նշում են ձեր url հասցեն, պատմում են ծառայությունների մասին, դա ցույց է տալիս ընկերության բարձր հեղինակությունը։ Եթե նման հղումների համար դուք վճարում եք, ապա դա գնահատվում է որպես SPAM։

Փորձը ցույց է տալիս, որ հատկապես Google-ում բարձր մրցակցությամբ թեմաներով ԹՈՓ 10-յակ բարձրանալ առանց որակյալ հետադարձ հղումների անհնար է։ Ուղղակի, եթե նախկինում հնարավոր էր անորակ սայթը բարձրացնել ԹՈՓ-եր միայն հղումների միջոցով, հիմա անհարժեշտ է աշխատել բոլոր SEO ցուցանիշների բարելավման ուղղությամբ, միայն դրանից հետո զգույշ և ընտրովի ավելացնել արտաքին հղումները։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես սկսել այսօր:

Rating:5
(2005)