Շինարարական պորտֆոլիո
Շինարարական կազմակերպության պորտֆոլիո կայք: Սայթի կառավարման համակարգը բազմաֆունկցիոնալ է, պատրաստված է անհատական պատվերով: CMS-ը թույլ է տալիս ամբողջովին խմբագրել կայք պորտֆոլիոն, ստեղծել բաժիններ, ենթաբաժիններ, էջեր, պատկերասրահներ, ավելացնել աշխատանքներ և նախագծեր:
- Ստեղծվել է՝ 2014թ.
- Կատարման ժամկետը՝ 30 օր
- Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
- Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, Custom PHP
Բաժինների էջ
Բաժինների էջերը ունեն տարբեր կառուցվածքներ: Ինֆորմացիոն էջերը ադմին համակարգից ավելացվում են առանձին, իսկ ծառայությունների և նախագծերի բաժիններն առանձին: Դա հնարավորություն է տալիս հետագայում կոնտենտի կառավարման ժամանակ կախում չունենալ ծրագրավորողից: Հաճախորդը հնարավորություն ունի ստեղծել միատեսակ ինֆորմացիոն բաժիններ, բաժիններ նախատեսված պորտֆոլիոյի համար:
Նախագծերի էջ
Նախագծերի էջերն իրենց հերթին ունեն օրիգինալ կառուցվածք և նույնպես խմբագրվում են կառավարման համակարգից: Հաճախորդը կարող է մեկ նախագծի համար ստեղծել առանձին բաժին՝ ավելացնելով գլխավոր նկար, տեքստեր, նկարագրություններ, տեսանյութեր և ստեղծել պատկերասրահ: Կամ կարող է ստեղծել առանձին բաժիններ, ըստ նախագծերի տեսքի, կամ ծառայության, նրանցում ավելացնել ենթաբաժիններ, որոնցում հնարավոր է ավելացնել պորտֆոլիո՝ ամբողջական խմբագրման հնարավորությամբ:
Կայքերի պատրաստում շինարարների համար
Կայքերի պատրաստումը շինարարների համար հնարավորություն է տալիս պոտենցիալ պատվիրատուներին պատշաճ ներկայացնել ծառայությունները, կատարած աշխատանքները, գները, ապրանքների տեսականին և այլ ինֆորմացիա, տեղեր զբաղացնել որոնողական համակարգերում և ստանալ զանգեր հետաքրքրված այցելուներից։ Իհարկե, նման առաջարկ ստանալու դեպքում դուք կարող եք հակադարձել, թե հաճախորդներ ստանում եք նաև տարատեսակ հայտարարությունների սայթերից, սոց․ ցանցերից (Facebook, Instagram, Twitter) և այլ աղբյուրներից։ Սակայն անվիճելի է, որ բոլոր նման հարթակներում մրցակցությունը թեժ է, ուշադրությունը հենց ձեր գործունեության նկատմամբ՝ ավելի պակաս, իսկ ինքնադրսևորման ու ներկայացման հնարավորությունները՝ ավելի քիչ։
Շինարարական կազմակերպությունների համար առաջարկում ենք հետևյալ ֆունկցիոնալը՝
- Ծառայությունների ստեղծում, կառավարում
- Ապրանքատեսականու կատալոգի ստեղծում
- Հայտեր և պատվերներ ստանալու համար մոդուլներ
- Շինարարական հաշվիչների պատրաստում։