
Ինչի՞ց սկսել կայքի առաջխաղացումը
Կայքերի պատրաստումն այսօր եկամտի աղբյուր է համարվում: Ինտերնետային տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս կա՛մ դառնալ միլիոնատեր, կա՛մ համեստ պասիվ եկամուտ ստանալ տեղեկատվական հարթակի կամ հաջող ստարտափի օգնությամբ: Վիճակագրության համաձայն՝ ստարտափների 80%-ը փակվում է հենց առաջին տարում: Շատ հետաքրքիր նախագիծը կարող է և արդյունք չունենալ առանց առաջխաղացման և գովազդի: Ինչի՞ց սկսել կայքի առաջխաղացումը և ինչպե՞ս հասնել հաջողության որոնողական համակարգերում։
Ցանկանո՞ւմ եք ստեղծել բիզնես կայք, ինտերնետ խանութ, CRM ծրագիր՝ զրոյից կամ սեփական ստարտափ։
Ճիշտ հասցեում եք։ Եկեք քննարկենք նախագիծը։ Դուք կլսեք միայն հիմնավորված գներ և ռեալ ժամկետներ։
Ուղարկել պատվերԿայքերի առաջխաղացման մեթոդները
Կայքերի առաջխաղացումը հետաքրքիր աշխատանք է, բայց նորը սովորելու մեծ ցանկություն, փորձաքննողի հոգի ու համբերություն է պահանջում: Եթե որոշել եք գումար չծախսել, ապա պատրաստ եղեք ներդնել ձեր գիտելիքները, ժամանակը, սովորել կայքերի շրջանառման նոր մեթոդները, չվստահել կայքի առաջխաղացման անվճար ծրագրերին, ավտոմատացված գործընթացներին ու ռոբոտներին:
Ինչից սկսել կայքի շրջանառությունը
- SEO առաջխաղացում բանալի բառերով
- Շրջանառություն սոցցանցերում
- Հայտարարությունների կայքեր, կատալոգներ, ուղեցույցներ
- Գովազդային ընկերություններ
Կայքերի SEO առաջխաղացումը թույլ է տալիս բարձրացնել ռեսուրսը որոնողական համակարգերում, գրավել հետաքրքրված օգտատերերին: Գործընթացը ծրագրավորման որոշակի գիտելիքներ և փորձառություն է պահանջում: Որոնողական ալգորիթմները բնական առաջխաղացում են պահանջում, ինչը նվազեցնում է կախվածությունը SEO ընկերություններից:
SEO պահանջները
- Էջերի ճիշտ կառուցվածք ու կցում
- Մարդկանց համար հասկանալի URL հասցեներ
- Բջջային տարբերակի առկայություն
- Ճիշտ մետա-թեգեր
- Ինքնատիպ, օգտակար կոնտենտ
- Թիրախային բառերի ընդգծում խորագրերի օգնությամբ
- Վարքաբանական գործոնների բարելավում
Որոշ փորձագետներ վստահեցնում են, որ դոմենում առկա թիրախային բառերը մեծ դերակատարում ունեն առաջխաղացման գործընթացում: Մեր փորձաքննությունները ցույց են տվել, որ առավել կարևոր է բանալի բառերի առկայությունը ոչ թե դոմենում, այլ ներքին էջերի URL հասցեներում: Ընդ որում՝ կարևոր է, որ հասցեում առկա բառերի քանակը լինեն մինչև վեցը:
Ի՞նչ քանակությամբ բանալի բառեր պետք է դուրս գրել յուրաքանչյուր էջի համար և մետա-թեգերում: Թերևս ամենավիճելի հարցը շրջանառության մեջ է: Google-ը խորհուրդ է տալիս title մետա-թեգում գրանցել մինչև 65 նիշ: Բայց եթե ուսումնասիրում ենք առաջին տասնյակի ցանկը, կայքերից շատերը 150 նիշ ունեցող խորագրեր ունեն: Տարբեր արդյունքների ենք հանդիպում նաև բանալի բառերի խտության հարցում: Google-ը խորհուրդ է տալիս բնական կիրառություն (2-4 բանալի բառ 250 բառի համար), քանի որ բազում կայքեր առավելագույն դիրքի համար վճարման դեպքում սպամային տեքստեր են ունենում: Տեքստերի հետ աշխատանքի ժամանակ ունենք մեկ անհերքելի փաստ՝ պետք է փորձարկումներ անել, շարունակ ավելացնել նոր էջեր և անվճար կոնտենտ, փոխել տեքստերը և գտնել սեփական ոսկե միջինը:
Առաջխաղացում սոցցանցերում
Սոցցանցերում առաջխաղացումը տարբեր ձեռնարկողների թույլ է տալիս հաճախորդներ գտնել և վաճառել արտադրանքը առանց սեփական կայքի առկայության: Պատկերացրեք, թե ինչ արդյունքների կարող եք հասնել այս երկու օգտակար գործիքներն իրար կցելով: Սոցցանցերում ևս պետք է տարբերվող լինել, ընթերցողներին տրամադրել օգտակար և հետաքրքիր նյութեր և շարունակել սովորել նորը: Եթե դուք ունեք երիտասարդ բարեկամ, ով երկար ժամանակ է անցկացնում սոցցանցերում, հազարավոր ընկերներ ունի, ու դուք մտածում եք, որ ամեն երեկո բեռնելով հայտնի անձանց խոսքերն ու շների, կատուների նկարներ՝ նա կարող է շրջանառել ձեր բիզնեսը, ապա չարաչար սխալվում եք:
- Համոզվեք, որ ձեր արտադարանքը կամ ծառայությունը մեծ լսարան ունի տվյալ հարթակում:
- Ստեղծեք բնական անկետաներ, վիրտուալ ընկերների համար դարձեք հետաքրքիր անձնավորություն:
- Կորպորատիվ էջ ստեղծելուց հետո միանգամից մի սպամեք նոր ընկերներին:
- Եղեք համբերատար, տեղադրեք տարբերվող ու հետաքրքիր հոդվածներ և նորություններ:
- Դարձեք նորությունների ու ամբողջապես դրականի աղբյուր, և հետևորդներն իրենք կսկսեն գովազդել ձեզ:
Օգտակա՞ր էր այս հոդվածը