

Կայք կատալոգի ռեդիզայն
Կայք կատալոգի ռեդիզայն։ Այս օնլայն կատալոգը Մոսկվայի մեր գործընկերոջ համար պատրաստել ենք դեռ 2017 թվակայնին, իսկ 2021-ին նախաձեռնել ենք ռեսուրսի SEO օպտիմալացումը, ռեդիզայնը և որոշ ֆունկցիոնալ փոփոխություններ։ Կատալոգն ունի ապրանքների մենյու, բաժիններ և կատեգորիաներ ավելացնելու հնարավորություն, գրանցված օգտատերերի համար անհատական զեղչեր, առևտրի գումարից կախված զեղչերի կիրառման հնարավորություն և այլ մարկետինգային գործիքների ավտոմատացում։
- Ստեղծվել է՝ 2021թ․
- Կատարման ժամկետը՝ 30 օր
- Կայքի տեսակը՝ օնլայն խանութ


Ապրանքի էջ
Ապրանքի էջում ցուցադրում ենք ապրանքի անունը, արտիկուլը, գլխավոր նկարն ու պատկերասրահը, ապրանքին կցված ֆիլտրներն իրենց կրիտերիաներով, ապրանքի միջին գնահատականը, նկարագրությունը և այլն։ Ապրանքի մնացորդն ու գները պատվիրատուն հնարավորություն ունի թարմացնել excel ֆայլի իմպորտի միջոցով։
Ապրանքների կատալոգ
Ապրանքների կատալոգի էջում ցուցադրում ենք բաժնի բոլոր ենթաբաժինները, բաժնին և ապրանքներին կցված ֆիլտրները, գնի ֆիլտրը։ Այս էջում նույնպես այցելուն հնարավորություն ունի ընտրել քանակը, ուղարկել ապրանքը զամբյուղ։




Կատալոգի բջջային տարբերակը
Կատալոգի բջջային տարբերակը պատրաստելուց առաջ հաստատման ենք ներկայացնում դիզայնի մակետը։ Մակետի քննարկումից և ուղղումներից հետո, պատրաստում ենք մոբայլ տարբերակի բոլոր էջերի դիզայնները, նոր միայն դրանից հետո անցնում ենք frontend ծրագրավորմանը։


Օնլայն խանութի ստեղծման արժեքը
Վերջին տարիներին մեր ընկերությունը մասնագիտացել է զրոյից օնլայն խանութների ստեղծման ուղղությամբ: Օնլայն խանութի պատրաստման գործընթացը սկսվում է մակետի նախագծումից, դիզայնի պատրաստումից և տեխնիկական առաջադրանքը գրելուց: Տեխնիկական առաջադրանքը կցվում է ինտերնետային ծառայությունների մատուցման մասին պայմանագրին:
Ինտերնետ խանութները ծրագրավորում ենք զրոյից՝ առանց CMS շաբլոնների կիրառման: Կառավարման համակարգի (CMS) ստեղծման նման մեթոդը հաճախորդին ազատում է լիցենզիաների հետ կապված հետագա խնդիրներից:
Աստուդիոն առաջարկում է միայն համալիր ծառայություններ: Դա նշանակում է, որ դուք խնայում եք ժամանակը, նյարդերը և ստանում եք որակի երաշխիք: Դուք ստանում եք՝
- Կազմում ենք անհատական տեխնիկական առաջադրանք
- Պատրաստում ենք հեղինակային դիզայն
- Html, CSS ծրագրավորում, ադապտիվ տարբերակ
- Ծրագրավորում զրոյից՝ առանց պատրաստի շաբլոնների կիրառման
- Կայքի անխափան աշխատանքի ապահովում
- SEO օպտիմալացում, սեմանտիկ միջուկի կազմում
- Մրցակիցների աուդիտ, գրանցում «սպիտակ» կատալոգներում
- Բանալի բառերով առաջխաղացում:
Ընտրությունը միշտ պատվիրատուի ձեռքում է։ Պատվիրել «էժան» ինտերնետ խանութ և մտածել, թե ում պետք է հանձնարարել մնացած աշխատանքը կամ միանգամից ստանալ համալիր ծառայություններ՝ հասկանալի ընդհանուր արժեքով։