Ապառիկով կայք
Աստուդիո ընկերությունը Հայաստանում, Ղազախստանում, ԱՄՆ-ում գործող իր պատվիրատուներին հնարավորություն է տալիս ապառիկով պատվիրել կայք (kayi patrastum aparik)՝ մինչև 12 ամսվա ընթացքում ծառայությունների արժեքի մարման հնարավորությամբ։
Կայքի պատրաստման գինը, որևէ կերպ կախված չէ ապառիկի հանգամանքից։ Ծառայությունների արժեքը բաժանում ենք մինչև 12 ամիսների միջև առանց որևէ հավելավճարի։ Առաջին մասի՝ կանխավճարի փոխանցումից հետո, պայմանագրի հիման վրա ստեղծում ենք սայթը, ակտիվացնում այն, դուք շարունակում եք վճարել ամսական մարումներով՝ զարգացնելով բիզնեսն առանց մեծ ծախսերի։
Պատվիրելով կայք ապառիկ մարումով (փակովի), դուք ստանում եք համալիր ծառայություններ՝ խնայելով զգալի բյուջե SEO օպտիմալացման, սպասարկման և այլ հարակից ծառայությունների վրա։ Սովորաբար վեբ-ստուդիաները, ստանալով կայքի ստեղծման պատվեր, պատասխանատվություն են կրում միայն ռեսուրսի ծրագրավորման համար, իսկ հարակից խնդիրները պատվիրատուն կամ ինքնուրույն է լուծում, կամ պատվիրում առանձին պայմանագրով։ Մենք բոլոր անհրաժեշտ ծառայությունները ներառում ենք մեկ պայմանագրում՝ հաճախորդին ձերբազատելով հետագա հոգսերից, հավելյալ աշխատակազմ պահելու անհարժեշտությունից և դրանից բխող ծախսերից։
- Հեղինակային վեբ-դիզայնի և լոգոտիպի ստեղծում;
- Ֆրոնտէնդ և բեքէնդ ծրագրավորում զրոյից;
- Կոնտենտի ստեղծում և կայքում տեղադրում;
- Դոմենի և հոսթինգի տրամադրում;
- Ներքին օպտիմալացում և SEO առաջխաղացում;
- Կայքի ինֆորմացիայի թարմացումներ, սպասարկում;
- SMM ծառայություններ, գովազդի կազմակերպում։
Պատվիրել կայքերի ստեղծում ապառիկ
Երբ 2014 թվականին առաջին անգամ Հայաստանում և Ղազախստանում սկսեցինք առաջարկել սայթերի, ինտերնետ խանութների, ստարտափերի և բարդ պորտալների ստեղծում պայմանագրային արժեքի ապառիկ մարման հնարավորությամբ, այն էլ առանց բանկերի միջնորդության, առանց հավելավճարների և այլ թաքնված ծախսերի, որոշ ընկերներ սկսեցին մեզ հետ պահել այդ մտահաղացումից՝ կանխատեսելով ֆինանսական խնդիրներ ու սննկացում։
Իհարկե, դժվարություններ եղան, չվճարումներ նույնպես պատահեցին, սակայն արդեն 10-րդ տարին է մենք չենք սննկացել (սնահավատ բարեկամները կասեն՝ թու, թու, թու)։ Դրա փոխարեն ավելացրել ենք վաճառքները, ձեռք բերել բազմաթիվ երկարաժամկետ գործընկերներ, զարգացրել կայքերի ապառիկ պատրաստման գաղափարը մինչև ամսավճարով բոլոր it կարիքները բավարարող ծառայություների փաթեթ։ Հիմա արդեն մեր հաճախորդները ոչ միայն կարող են պատվիրել կայքերի ստեղծում ապառիկ, այլև հնարավորություն ունեն ստանալ համալիր ծառայություններ՝ բիզնես պրոցեսների ավտոմատացումից մինչև դիզայների օգնություն, PR արշավների և գովազդի կազմակերպում, հաճախորդների առաջնային սպասարկում։
Պատվիրելով կորպորատիվ վեբ սայթի ստեղծում ապառիկ, դուք ստանում եք համալիր վեբ-ծառայություններ՝
- Հեղինակային դիզայն և լոգոտիպ;
- CMS-ի ծրագրավորում զրոյից;
- Մոբայլ ադապտացման ապահովում;
- Կայքի ձևավորում կոնտենտով;
- Ներքին SEO օպտիմալացում;
- Բանալի բառերով առաջխաղացում;
- SMM ծառայություններ;
- Կոնտենտի ամսական սպասարկում;
- Տեխնիկական երաշխիքային սպասարկում։
Պատվիրելով ինտերնետ խանութի ապառիկ պատրաստում, դուք ստանում եք՝
- Էջերի դիզայն-մակետների պատրաստում;
- Հեղինակային վեբ-դիզայն և լոգոտիպ;
- CMS ծրագրավորում առանց շաբլոնների;
- Մոբայլ տարբերակի պատրաստում;
- Վճարային համակարգերի ինտեգրացիա;
- Ապրանքների ներբեռնման ավտոմատացում;
- Ներքին օպտիմալացում;
- SEO առաջխաղացում որոնողական համակարգերում;
- SMM ծառայություններ;
- Գովազդային կարգավորումներ և վերահսկում;
- Առաջխաղացում Google Business, Yandex Business սերվիսներում;
- Տեխնիկական երաշխիքային սպասարկում։
Աշխատանքները սկսելուց առաջ պատվիրատուն կատարում է կանխավճար պայմանագրային արժեքի 10-ից 20 տոկոսի չափով, մնացած գումարը վճարում է պայմանագրին կից հավելվածով սահմանված ժամկետում՝ հավասար մասերով։ Մաս-մաս վճարման պայմանները, կանխավճարի չափը, ապառիկի ժամկետները և մարումների հաճախականությունն Աստուդիո ընկերությունը որոշում է անհատական մոտեցմամբ։
Ապառիկ սայթ պատվիրելու արդյունքը
- Ստանում եք էքսկլյուզիվ կայք՝ օրիգինալ դիզայնով, անհատական կառավարման վահանակով։ CMS-ը ծրագրավորում ենք զրոյից՝ նախագծի պահանջներին համապատասխան։ Պատվիրատուին ենք հանձնում բոլոր բացառիկ իրավունքներով։ Այսպիսով, դուք ստիպված չեք լինում որակյալ աշխատանքի գնի և բյուջեի պակասի պատճառով դիմել ժամանակավոր և էժանագին լուծումների։
- Ստանում եք կայքի ամբողջական ձևավորում (под ключ), ներքին օպտիմալացում, SEO և SMM ծառայություններ, գովազդային կարգավորումներ, տեխնիկական աջակցություն։ Բոլոր անհրաժեշտ ծառայությունները մենք կարող ենք մատուցել մեկ պայմանագրով։
- Տարժամկետ վճարման փաստն ինքնին պատվիրատուին տալիս է որակի երաշխիք և վստահություն։ Չէ որ հաճախորդը կդադարեցնի վճարումները, եթե պարզվի, որ կայքը պատրաստված է թերություններով կամ պատշաճ չի աշխատում։
Ապառիկ համագործակցության արդյունքում Աստուդիո ընկերությունը ստանում է վաճառքի ծավալի մեծացում, ֆինանսական կայունություն և երկարաժամկետ գործընկերների։ Մեր համար սա ոչ միայն մարքեթինգային գործիք է, այլև բիզնես սեգմենտի հետ աշխատելու փիլիսոփայություն։