Էժան կայքերի ստեղծում մենք չենք առաջարկում։ Այս հոդվածի նախապատմությունն այլ է։ Google Search Console համակարգի վեբմաստերների գործիքներով պարբերաբար ստուգում ենք մեր astudio.am կայքի էֆեկտիվությունը, բանալի բառերով զբաղեցրած դիրքերը, տեխնիկական հաղորդագրություններն ու դիտողությունները։ Հատկապես ռեսուրսի ռուսալեզու և անգլերեն տարբերակների ավելացումից հետո անխուսափելի էին որոշակի խնդիրները, զբաղեցրած թոփային դիրքերի տատանումները։ Բայց կայքում լեզուների ավելացման քեյսի մասին կխոսենք մի ուրիշ անգամ։
Վերջին անգամ բանալի բառերով զբաղեցրած դիրքերի ստուգման ընթացքում հայտնաբերեցինք, որ հարյուրավոր բառերով որոնողական թոփերում տեղ գտած մեր սայթը «կայքերի ստեղծում էժան» և «էժան բիզնես կայքերի պատրաստում» բառերով գտնվում է մեր համար վատագույն՝ 51-րդ և 42-րդ տեղերում։
Այս հոդվածը հատուկ պատրաստել ենք էժան գներով աչքի չընկնող մեր կայքը հիշյալ բանալի բառերով թոփ-10 բարձրացնելու համար։ Բանն այն է, որ անալիտիկայի տվյալներով մոտ 200 պոտենցյալ հաճախորդ ամսական փնտրում է մատչելի ծառայություններ, որպես բանալի բառ օգտագործելով «էժան» բառային հարցումը։ Նման պատվիրատուների հետ աշխատանքում մենք հետևյալ ուղղություններով՝
- բացատրում ենք էժանի և էժանագինի տարբերությունը ՏՏ ոլորտում,
- պատմում ենք գնագոյացման մեխանիզմների մասին,
- ներկայացնում ենք խնայողություններ կատարելու տարբերակները,
- ֆինանսական սուղ հնարավորություններ ունեցող հաճախորդներին առաջարկում ենք կայքի ստեղծման արժեքի մաս-մաս վճարման տարբերակը։
Սակայն նման աշխատանք տանելու համար նախ պետք է ստանանք զանգ հետաքրքրված հաճախորդից։ Ինչի համար էլ ծառայելու է հենց այս հոդվածը։ Իսկ ինչպե՞ս ենք հասնելու այդ նպատակին։
Էժան բիզնես կայքերի պատրաստում
Էժան բիզնես կայքերի պատրաստում փնտրող պատվիրատուն (մեծամասամբ Google որոնողական համակարգում), որոնման արդյունքներն ուսումնասիրելիս, առաջին 3 էջի, այսինքն՝ թոփ-30 արդյունքներից ավելին չի դիտարկում։ Նմանատիպ կոմերցիոն հարցումներով հիմնական տեղերը զբաղեցնում են հայտարարությունների կայքերը, սոցիալական ցանցերում անհատների տեղադրած պոստերի հղումները և մի քանի տեղական ընկերություն։
Այս ունիկալ տեքստով, էջերում մի քանի փոխադարձ հղումների ավելացմամբ և այլ տեխնիկական գործողությունների արդյունքում մենք նախատեսում ենք հոդվածի հրապարակումից հետո մոտ 5-6 շաբաթվա ընթացքում բարձրացնել կայքի դիրքերը հիշյալ հարցումներով ընդհուպ մինչև թոփ-10։
Արդյունքում՝
- այս բլոգը կարդացող այցելուն ստուգելով արդյունքը կհասկանա, որ մեզ կարելի է վստահել SEO առաջխաղացման բարդ գործը,
- մեր թիմը հնարավորություն կունենա էժան ծառայություններ փնտրողներին գործով ապացուցելու, որ «թանկից էժանը չկա»,
- ոլորտով հետաքրքրվող ընթերցողները գործնական օրինակով կհասկանան, թե ինչպես կարելի է կոմերցիոն հարցումն օգտագործել հօգուտ բիզնեսի առաջխաղացման, եթե նույնիսկ տվյալ տիպի ծառայությունը կամ ապրանքը բացակայում է քո բիզնեսում։
Դե ինչ, սպասենք հունվարի 30-ից փետրվարի 6-ին արդյունքները ստուգելու և այլ բլոգը նոր ինֆորմացիայով թարմացնելու համար։
Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։
Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր:
Օգտակա՞ր էր այս հոդվածը