Թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց հարյուրավոր ծառայություններ տեղափոխվում են ինտերնետ տիրույթ՝ խնայելով և հաճախորդների ժամանակը, և մատակարարների փողերը։ Այս համատեքստում բացառություն չի առևտուրը։ Արդեն ոչ մեկին չես զարմացնի զամբյուղի և օնլայն վաճարամիջոցների հնարավորությամբ ինտերնետ խանութի ստեղծումով։ Շուկայի խոշոր խաղացողներն արդեն անցնում են այլ հարթակների՝ մարկետփլեյսերի (marketplace) ստեղծմանը։
Ի՞նչ է մարկետփլեյսը և ինչի՞ համար են ստեղծվում այդ հարթակները։ Մարկետփլեյսն առևտրային հարթակի տեսակ է, որտեղ սեփական ապրանքները կարող են տեղադրել և վաճառել երրորդ կողմերը։ Այսինքն, եթե ինտերնետ խանութում ապրանքները տեղադրում է անմիջականորեն վաճառող-սեփականատերը, ապա մարկետփլեյսը, ինչպես հուշում է անվանումը, տեղ է, որտեղ կողմանկի վաճառողները կարող են ներկայացնել սեփական ապրանքները, ծառայությունները, մտավոր սեփականությունը և վաճառել դրանք՝ օգտագործելով ռեսուրսի հնարավորությունները։
Մի քանի համաշխարհային ճանաչում ունեցող մարկետփլեյսի օրինակ՝
- Alibaba.com
- Aliexpress.com
- Amazon.com
- Wildberries.am
- eBay.com
- Airbnb.com
- Booking.com
Այսպիսի թվային առևտրային հարթակների պատրաստումը պահանջում է մեծ ներդրումներ, ջանքեր և մարկետինգային հստակ պլան։ Աշխարհի մակարդակով հաջողված տասնյակ հարթակների կողքին կան հազարավոր անհաջող մարկետփլեյսերի օրինակներ։ Այնպես որ, նույնիսկ լոկալ՝ հայկական շուկայի համար մարկետփլեյս ստեղծելուց առաջ անհրաժեշտ է իմանալ՝ ինչպե՞ս ճիշտ կառուցել marketplace-ի բիզնեսը, ի՞նչ պատրաստի ծրագրեր կան դրա համար և ի՞նչ արժի մարկետփլեյսի ստեղծումը։
Ինչպե՞ս են ստեղծում մարկետփլեյսը
Մարկետփլեյսերի նկատմամբ հետաքրքրության աճը Հայաստանում մենք զգացինք 2020 թվականին, երբ համաճարակի պատճառով հայտարարված սահմանափակումները զարկ տվեցին օնլայն ծառայությունների աճին։ Արդյունքում, սեփական ռեստորան կամ խանութ չունեցող, սակայն գործարար ջիղ ունեցող անհատները սկսեցին մտածել, թե ինչպես կարելի է վաստակել օնլայն առևտրի պահանջարկի աճի ալիքի վրա։ Մեկ-երկու տեղական հայտարարությունների կայքերի հաջողությունը և որոշ ծառայությունների վճարովի դառնալն ավելի շատ բորբոքեց կրքերը։ Հաճախորդները միջինում պատրաստ են այս բիզնեսում ներդնել $3000-ից մինչև $50000։ Այն պատվիրատուները, ովքեր նախատեսում են ծախսել մինիմալ բյուջե, ցանկանում են ստանալ «լիստի պես սայթ», որոշ գործարարներ, որոնք տիրապետում են ավելի մեծ ֆինանսական միջոցների, պլանավորում են կրկնել Ալիբաբայի կամ Բուքինգի հաջողությունը։
Որպեսզի հիասփափությունը չխեղդի նոր բիզնեսը, ապագա գործարարները պետք է հստակ իմանան, ինչպի՞սի առևտրային հարթակներ կարելի է պատրաստել նման բյուջեի շրջանակում, ի՞նչ պատրաստի ծրագրային ապահովումներ կան դրա համար, ի՞նչ ծախսեր է ենթադրում այս տիպի օնլայն նախագծի ստեղծումը և բավարա՞ր է արդյոք միայն փողի առկայությունը լիստի հաջողությունը կրկնելու համար։
Վեբ-ծրագրավորման շուկան առևտրային արթակների ստեղծման համար առաջարկում է մի քանի տիպի լուծումներ՝
- Առևտրային հարթակներ անվճար CMS-ների հիմքի վրա
- Պատրաստի լուծումների վրա հիմնված մարքեթփլեյսեր
- Գերհզոր, լիցենզավորված eCommerce հարթակներ
- Անհատական, զրոյից պատրաստված մարկետփլեյսեր։
Պայմանական անվճար CMS-ներ
Ծրագրավորման էկոնոմ հատվածում առևտրային հարթակների համար «լավագույն» անվճար լուծումները համարվում են WooCommerce-ը WordPress-ի համար, MODx-ը, Opencart Marketplace Extension-ը, Multi Vendor Marketplace-ը, Commerce կամ Ubercart հավելվածները Drupal-ի համար։
Ինտերնետում կարելի է գտնել B2B, B2C, C2C սեգմենտների համար մարկետփլեյս պատրաստելու հարյուրավոր անվճար կամ վճարովի պլագիններ։ Նման լուծումների հիման վրա կայքերի պատրաստումը տևում է 2-4 ամիս և նստում է $3000-$10000:
Անվճար պլատֆորմերի վրա ռեսուրսի ծրագրավորումն ընդունելի է, եթե դուք որոշել եք փորձարկումներ կատարել, ստուգել շուկայի պահանջերկը կամ ուղղակի հետաքրքիր զբաղմունք գտնել։ Այն պատվիրատուները, ովքեր համարձակվել են բիզնեսը սկսել անվճար տարբերակների կիրառմամբ, մեկ-երկու տարուց կամ պատվիրել են նոր սայթ, կամ մնացել են չորորդ-հինգերորդ էշելոններում։ Փորձվածները կպատմեն հետևյալ խանդիրների մասին՝
- Ապրանքների քանակի ավելացմանը զուգահեռ, մեծ ծանրաբեռնվածության պարագայում հարթակները դադարում են աշխատել։
- Բիզնեսի զարգացմանը զուգահեռ գրեթե անհնար է ծրագրավորել և ներդնել ոչ ստանդարտ ֆունկցիաներ։
- Նման կայքերը ունեն լրջագույն խոցելիություններ և հաճախ են ենթարկվում հաջող հարձակումների։
Պատրաստի լուծումներ
Ծրագրավորման շուկան B2B, B2C, C2C առևտրային հարթակների ստեղծման համար առաջարկում է տարատեսակ պատրաստի լուծումներ՝ սկսած կասկածելի որակի PHP հարթակներից մինչև հատնի պլատֆորմներ, ինչպիսին 1С Битрикс-ն է։ Նման հարթակների և լիցենզիաների գների տարբերությունը հստակայան է՝ սկսած $2000-ից, որի գնման պարագայում անվերջանալի վճարովի փոփոխությունների գերին եք դառնում, մինչև հեղինակավոր 1С-Битрикс: Enterprise, որի փոփոխությունները, կարգավորումները և վերջնական պրոդուկտի ներդրումը կարժենա մի քանի տասնյակ հազար դոլար։
Ի մի բերելով գործընկերների և պատվիրատուների փորձը կարելի է պնդել, որ էժանագին պատրաստի լուծումների վրա աշխատելը ռիսկային և անհեռատես գործ է։ Դրանք միակ առավելությունը նախագծի արագ ակտիվացումն է։ Հայտնի պլատֆորմների վրա բիզնեսը կառուցել կարելի է, սակայն այդ դեպքում լիցենզիայի և ծրագրավորման արժեքն ավելին է կազմում, քան մարկետփլեյսի ստեղծումը զրոյից։
Գերհզոր eCommerce հարթակներ
Շուկայի պրեմիում հատվածի համար նախատեսված գերհզոր ecommerce պլատֆորմեր աշխատհում առաջարկում են ընդամենը մի քանի ընկերություններ։ Շուկայի առաջատարներն են SAP, Oracle, IBM, Magento ընկերությունները։ Այս լիցենզիաների բարձր արժեքից բացի խնդիր է նաև համապատասխան փորձով մասնագետների խիստ սահմանափակ քանակը։ Միջինում նման լուծումների հիման վրա մարկետփլեյսերի պատրաստումը տևում է 5-12 ամիս, իսկ գները տատանվում են $500.000-$2.000.000 շրջանակում։
- SAP-ի Hybris Commerce և Hybris Order Management Services ծրագրավորված է Java լեզվով։ Լիցենզիաների գները տատանվում են $54000-$500000 սահմաններում։ Ներդրման արժեքը՝ կես միլիոնից մինչև 2 միլիոն։ Այս հարթակի վրա են պատրաստված հայտնի Утконос, Фаберлик, Азбука Вкуса կայքերը։
- Oracle-ի Oracle ATG Web Commerce-ը նույնպես ծրագրավորված է Java լեզվով։ Լիցենզիայի արժեքը սկսում է $500000-ից առաջին տարվա համար և $110000 մյուս տարիների համար։ Oracle-ի հիմքի վրա մարկետփլեյսի պատրաստումը կարժենա ևս մի քանի հարյուր հազար դոլար։ Այս հարթակի վրա են պատրաստվել МВидео, L'Etoile կայքերը։
- IBM-ի WebSphere Commerce, Sterling CPQ և Sterling Order Management հավելվածները, որոնք նախատեսված են էլեկտրոնային կոմերցիայի համալիր լուծումների ներդրման համար, կարժենան 150000-ից մինչև միլիոն դոլար տարեկան։ IBM-ի պլատֆորմի վրա է աշխատում Բիլայնի հաճախորդների սպասարկման ինտերնետային ենթակառուցվածքը։
- Պրեմիում սեգմենտի ամենամատչելի լուծումը Magento Enterprise-ն է լիցենզիայի $22000-150000 տարեկան գնով։ Այս PHP պլատֆորմի վրա են պատրաստված Նեստլե և Ֆիլիպս ընկերությունների կայքերը։
Անհատական պատվերով մարկետփլեյսեր
Մարկետփլեյսերի անհատական պատվերով պատրաստումն ունի և առավելություններ և թերություններ։ Նման մոտեցումը թույլ է տալիս ստանալ ռեսուրս, որը ամբողջովին բավարարում է ձեր բիզնեսի պահանջներին, թույլ է տալիս աշխատել մեծ ծավալով տվյալների հետ, ազատում է լիցենզիաների և հեղինակային իրավունքների խնդիրներից, թույլ է տալիս ավտոմատիզացնել բիզնեսի ամբողջ շղթան և անսահմանափակ զարգացնել նախագիծը։
Թերություններից է իրագործման մեծ ժամկետը, շաբլոնների համեմատությամբ «բարձր» գինը և փորձառու թիմերի պակասը։ Չէ որ նման պատասխանատու նախագիծը կարելի է վստահել միայն համարժեք փորձ ունեցող և մի քանի հոգուց բաղկացած թիմի։ Մարկետփլեյսերի զրոյից պատրաստման վրա կծախսեք $25,000-$250,000։ Node.js-ի վրա պատրաստված և համալիր ավտոմատացում ապահովող բարդ աշխատանքները կարող են հասնել մինչև 500000$-ի։ Սակայն անհատական ծրագրավորումը թույլ է տալիս նաև փուլային աշխատանք, երբ առաջին հերթին ներդրվում են կարևոր գործիքները, իսկ մյուսներն ավելացվում են կայքի աշխատանքի ընթացքում։
Ամեն դեպքում, որպեսզի վերջում ստանաք աշխատող կայք և չհայտնվեք կոտրած տաշտակի առջև, անհրաժեշտ է ճիշտ ընտրել կատարողին, անհարկի չխնայել բյուջեն, համաձայնեցված տեխնիկական նկարագրով աշխատանքը սկսելուց հետո չօգտվել կատարողի բարությունից և չպահանջել անվերջանալի չհիմնավորված փոփոխություններ՝ կայքից ստանալով անհասկանալի «ֆրանկենշթեյն»։
Աստուդիո ընկերությունն առաջարկում է մարկետփլեյսերի ստեղծում միայն զրոյից։ Պատրաստի նախագիծը փոխանցում ենք պատվիրատուին հեղինակային և բացառիկ իրավունքներով հանդերձ, տրամադրում ենք որակի պայմանագրային երաշխիք։
Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։
Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր:
Օգտակա՞ր էր այս հոդվածը