Website home page
Wholesale e-store
Պորտֆոլիո

Մեծածախ մարկետփլեյս-խանութ

Մեծածախ մարկետփլեյս-խանութի CMS-ը ծրագրավորվել է զրոյից՝ առանց պատրաստի շաբլոնների օգտագործման: Հաճախորդների բազայի կառավարման համար ստեղծվել է CRM համակարգ, ինչպես նաև գործընկերների ցանկի կառավարման համար նախատեսված այլ օգտակար գործիքներ: Կայքը օգտվողներին թույլ է տալիս գրանցումից ու հաստատումից հետո ավելացնել ապրանքներ, կարգավորել մեծածախ վաճառքի և առաքման պայմանները, ստանալ օնլայն պատվերներ։ Ինտերնետ խանութի պատրաստումից (internet xanuti patrastum) հետո կայքում ինտեգրել ենք վճարամիջոցներ, կազմակերպել ենք ադմին համակարգի ուսուցումը և իրականացրել երաշխիքային տեխնիկական սպասարկում։

  • Ստեղծվել է՝ 2017թ.
  • Կատարման ժամկետը՝ 150 օր
  • Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, Codeigniter
Websites pages
Product catalog

Ապրանքների կատալոգ

Եթե դուք որոշել եք սեփական ինտերնետ խանութում զբաղվել առևտրով, ապա սկզբում հարկավոր է կազմել առևտրային հարթակի մարքեթինգային քաղաքականությունը, այնուհետև կողմնորոշվել այն ապրանքների ընտրության հարցում, որոնք ցանկանում եք առաջարկել:

Մարքեթինգային քաղաքականությունը կախված է նախընտրությունից և ֆինանսական հնարավորությունից: Laleli օնլայն խանութի քաղաքականությունը  կայանում է նրանում, որ հագուստի մեծածախ վաճառողների հետ ունեցած կապերի շնորհիվ կարողանա շուկայում առաջարկել մրցակցային գներով հագուստ:

Վաճառողի անձնական էջ

Հաճախորդները երբեմն դիմում են հարցով՝ ինչպե՞ս է աշխատում հագուստի ինտերնետ խանութը, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել հագուստի ինտերնետ խանութ ստեղծելիս (internet xanuti patrastum), եթե բացակայում է սեփական առևտրային տարածքը:

Մեր փորձն արդեն ցույց է տվել՝ տեխնոլոգիաների զարգացման և գնորդների նախընտրությունների փոփոխման շնորհիվ հնարավոր է ստեղծել սեփական բիզնեսը և ապահովել առաջխաղացումը՝ առանց օֆլայն առևտրային կետի: Այժմ սպառողները սկսել են ավելի հաճախ փնտրել ապրանքներ և տեղեկություններ համացանցում, համեմատել գները և կատարել պատվերներ առանց խանութ այցելելու: Դա նշանակում է, որ սպառողին առաջին հերթին հետաքրքրում է ոչ թե շինությունը, այլ մրցակցային գինն ու արագ սպասարկումը, ինչի մասին մանրամասն կպատմենք ներքևում։

Websites pages 1
Sellers cabinet
Mobile website
HTML programming mobile version

Բջջային տարբերակի HTML ծրագրավորում

Կայքի բջջային html ծրագրավորման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել գնորդների և վաճառողների անձնական կաբինետների հարմարության ապահովման հարցի վրա:

Mobile website 2
HTML programming

Ինպե՞ս է աշխատում հագուստի ինտերնետ խանութը

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես սկսել այսօր:

Rating:5
(2005)