

Օնլայն աուկցիոնի ստեղծում
Օնլայն աուկցիոնի ստեղծում Node.js տեխնոլոգիայի կիրառմամբ։ Ադամանդների օնլայն աուկցիոնն ունի հոլանդական և դասական աճուրդային մոդուլներ, տենդերների բաժին, ինտերնետ խանութ, ոլորտի կազմակերպությունների տեղեկատու: Գրանցված ընկերությունները ոչ միայն տեղակայվում են կատալոգում, այլև հնարավրություն են ստանում ապրանքները վաճառքի կամ աճուրդի համար տեղադրել կայքում, ստեղծել տենդերային հայտարարություններ, գնել վճարովի փաթեթներ՝ հավելյալ հնարավորություններ ստանալու համար:
- Ստեղծվել է՝ 2017-2018թթ.
- Կատարման ժամկետը՝ 360 օր
- Կայքի տեսակը՝ բիզնես պորտալ
- Տեխնոլոգիաներ՝ Node.js
Ցանկանո՞ւմ եք ստեղծել այսպիսի կառուցվածքով կայք։ Նախագծի քննարկման համար ուղարկեք հայտ։
Արդյունքում կստանաք հիմնավորված գներ, ռեալ ժամկետներ և որակյալ սպասարկում։
Ուղարկել պատվեր

Աուկցիոնային լոտերի կատալոգ
Օնլայն աուկցիոնի ստեղծումը պահանջում է ծրագրավորման և կայքի նախագծման խորը գիտելիքներ: Սա այն պարագայում, եթե դուք պատրաստվում եք աուկցիոնային հարթակը պատվիրել զրոյից՝ անհատական CMS-ի ստեղծումով: Իհարկե, ինտերնետային տիրույթում կարելի է գտնել պատրաստի կաղապարներ, տարատեսակ շաբլոններ, բայց շատ դեպքերում այդ պատրաստի կաղապարները չեն բավարարում հաճախորդի յուրահատուկ պահանջներին:
Մենք առաջարկում ենք անհատական աճուրդային կայքեր՝ միջազգային որակով և անհատական ֆունկցիոնալ լուծումներով: Չենք օգտագործում պատրաստի CMS։ Օգտագործում ենք միայն մեր փորձն ու գիտելիքները՝ ստեղծելով տարատեսակ աճուրդային կայքեր՝ կլասիկ, հոլանդական, սկանդինավյան, խաղային, հիբրիդային և այլն:
Աճուրդի լոտ
Օնլայն աճուրդների բիզնեսն էլեկտրոնային առևտրի շահութաբեր և խոստումնալից ուղղություններից մեկն է: Շուկայի զարգացման հետ աուկցիոնների դասական տարբերակներից բացի, աշխարհում սկսեցին ստեղծել աճուրդների այլ տեսակներ՝ դասական, խաղային, օրիգինալ և այլն: Այդ հարթակները ներառում են և էլեկտրոնային առևտրի ֆունկցիաները, և աճուրդային լոտերի համար նախատեսված խաղային հնարավորությունները:




Աուկցիոնի բջջային տարբերակ
Աուկցիոնի բջջային տարբերակը ստեղծվել է օգտագործելով Bootstrap տեխնոլոգիան: Բոլոր հիմնական բաժինների և անձնական էջի համար կատարվել են անհատական կարգավորումներ:

