Website home page
Creation of official corporate websites
Պորտֆոլիո

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի պաշտոնական կայք

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի պաշտոնական կայքը ստեղծել ենք զրոյից։ Աստուդիո թիմը մի քանի փուլով համաձայնեցրել, փոփոխել և հղկել է վեբ-դիզայնը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մոբայլ տարբերակի ադապտացման խնդիրների վրա։ Կոնտենտի կառավարման համակարգը (CMS) ծրագրավորել ենք անհատական պահանջների հիման վրա, այնուհետև ձևավորել ենք էջերը՝ տեղադրելով բոլոր նյութերը, տեքստերը, նկարները և ֆայլերը, վերջնական ստուգել և հանձնել ենք աշխատանքը։

  • Ստեղծվել է՝ 2024թ․
  • Կատարման ժամկետը՝ 40 օր
  • Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap5, JS, jQuery, MVC Laravel
Websites pages
Content management system (CMS)

Կոնտենտի կառավարման համակարգ (CMS)

Կոնտենտի կառավարման համակարգը (CMS)  թույլ է տալիս առանց հատուկ գիտելիքների փոփոխել կայքի ամբողջ վիզուալ հատվածը՝ տեքստերի խմբագրումից մինչև բաժինների, ենթաբաժինների, էջերի ավելացում, գիտական հոդվածների տեղադրում, պատկերասրահների ստեղծում ու վիդեոների ինտեգրում Յութուբից, SEO ատրիբուտների հետ աշխատանք։ Կայքի պատրաստման ավարտից հետո, երբ ձևավորում ենք էջերը, պատվիրատուի ներկայացուցչին սովորեցնում ենք կայքի կառավարումը, ինչը միջինում պահանջում է 40-60 րոպե։ Նաև տրամադրում ենք տեքստային և վիդեո ինստրուկցիա։

Ինչպե՞ս ենք սպասարկում կոնտենտը

Ինչպե՞ս ենք սպասարկում կոնտենտը, եթե պատվիրատուն ժամանակ չունի զբաղվել կայքի թարմացումներով։ Նախ հասկանում ենք թարմացումների հաճախականությունը, ինֆորմացիայի ծավալը, համաձայնեցնում ենք տեքստերի ստեղծման և խմբագրման պարտականությունները, ապա դրան գումարում ենք SEO օպտիմալացման աշխատանքների ցանկը։ Քանի որ բանալի բառերով սայթի առաջխաղացման գործում մեծ դեր ունի տեքստային հատվածը, այս երկու ուղղությունների համադրումը պատվիրատուին թույլ է տալիս ստանալ լավ արդյունքներ՝ խնայելով զգալի բյուջե։

Արդյունքում, համաձայնեցված գրաֆիկը ֆիքսում է ամսական աշխատաժամերի ծախսը, հիմնական պարտականություները և արդյուքնները, որը ստանում է պատվիրատուն։ Իսկ ընթացիկ անելիքների մանրակրկիտ տեղաբաշխումն արդեն իրականացնում ենք ինքներս։

Websites pages 1
Content management system (CMS)
Mobile website
Mobile adaptation

Մոբայլ ադապտացիա

Մոբայլ ադապտացիայի ներդրման փուլում կարելի է բավարարվել Bootstrap-ի ստանդարտ կարգավորումներով և պատվիրատուին մատուցել կիսատ-պռատ մոբայլ տարբերակ կամ կարելի է ծախսել ավելի շատ ժամանակ իդեալական արդյունք ստանալու համար։

Mobile website 2
Mobile adaptation

Պաշտոնական կորպորատիվ կայքերի ստեղծումը

Պաշտոնական կորպորատիվ կայքերի ստեղծման պրոցեսը մի քանի առանձնահատկություն ունի, ինչի պատճառով վեբ ստուդիաները հաճախ խուսափում են նման պատվերներից։ Նման աշխատանքը պահանջում է՝

  1. Տեխնիկական նկարագրի մանրամասն փաստաթղթավորում;
  2. Կատարած աշխատանքների բոլոր փուլերում ակտերի կազմում;
  3. Որոշում ընդունող մեկից ավելի օղակների հետ աշխատանք;
  4. Տենդերների շրջանակում ստանդարտից դուրս պահանջների առկայություն;
  5. Հիմնականում հետվճարային տարբերակով աշխատանք;
  6. Երաշխիքային սպասարկման խիստ պահանջներ։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես սկսել այսօր:

Rating:5
(4012)