Website home page
Website development for the hotel
Պորտֆոլիո

Eria Suite հյուրանոցի կայքի ստեղծում

Նոր կառուցվող Eria Suite հյուրանոցի կայքի ստեղծում զրոյից։ Պատվիրատուի համար պատրաստել ենք հեղինակային վեբ-դիզայն, կառավարման ադմին համակարգը (CMS), բուքինգի և այցելուների անձնական կաբինետի ֆունկցիոնալը ծրագրավորել ենք զրոյից, ինտեգրել ենք օնլայն վճարամիջոցներ, ձևավորել ենք էջերը և ակտիվացրել ռեսուրսը թեստային հասցեում՝ մինչև պաշտոնական բացումը։

  • Ստեղծվել է՝ 2024թ․
  • Կատարման ժամկետը՝ 60 օր
  • Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
  • Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, Bootstrap, JS, MVC Laravel
Websites pages
CRM for booking management

Սենյակներ և գներ

Հյուրանոցի սենյակների տեսակների կառավարման, սենյակների ավելացման և գների՝ ըստ սեզոնների կառավարման ֆունկցիոնալ հնարավորությունը օնլայն տիրույթում հյուրանոցային հարթակի բազային պահանջներից է։ Այս կայքում մենք ոչ միայն ստեղծել ենք նշված գործիքները, այլև օգտատերերի հարմարության համար ավելացրել ենք որոնման համակարգ, անձերի քանակները լրացնելով ըստ տեսակների սենյակներում տեղաբաշխելու  հնարավորություն։

Բուքինգ համակարգի կառավարման eCRM

Բուքինգ համակարգի կառավարման eCRM-ը նախատեսված է սենյակների զբաղվածությունն ըստ ամսաթվերի ֆիքսելու, հաճախորդների տվյալները պահպանելու և կայքի որոնողական համակարգի հետ տվյալների փոխանակում իրականացնելու համար, ինչի արդյունքում բացառվում է զբաղված սենյակների ամրագրումը։

Websites pages 1
CRM for booking management
Mobile website
Website mobile adaptation

Մոնայլ ադապտացիա

Մոբայլ ադապտացիան թույլ է տալիս ցանկացած էկրանով պատշաճ ցուցադրել էջերի ինֆորմացիան։

Mobile website 2
Mobile adaptation

Ինչպե՞ս ստեղծել կայք հյուրանոցային բիզնեսի համար

Ինչպե՞ս ստեղծել կայք հյուրանոցային բիզնեսի համար, ի՞նչ ֆունկցիաներ են պարտադիր և որո՞նք են օգտակար, սակայն ոչ անհրաժեշտ։ Եթե դուք առաջին անգամ եք պատրաստվում պատվիրել կայք, կատարողի ընտրությունը հեշտ չի լինելու։ Այս մասով ունեք երկու տարբերակ՝

  1. Դիմել ֆիզիկական անձ-ֆրիլանսերի
  2. Աշխատել վեբ-ստուդիայի հետ

Դիմելով ֆիզիկական անձ-ֆրիլանսերին դուք մեծամասամբ կստանաք հնարավորություն «տնտեսելու» նախագծի բյուջեն։ Սակայն, խնայողությունների գործոնը կարևորելուց, չմոռանաք, որ ցածր գնային սանդղակում աշխատող մասնագետները հաճախ չեն ունենում համապատասխան փորձ, ինչի արդյունքում էլ ձեր բիզնեսը դառնում է փորձադաշտ։ Ստացվում է յուօրինակ բարտեր՝ դուք ստանում եք էժան կայք, կատարողը՝ հետաքրքիր մասնագիտական փորձ։ Դժվար է գտնել անհատ ծրագրավորողի, ով առանց հավելյալ աշխատուժի ներգրացման կապահովի սայթի դիզայնը, վիզուալ մասի ծրագրավորումը, կառաջարկի ստեղծել զրոյից ադմին համակարգ, կկազմի և կտեղադրի կայքի կոնտենտը, կկատարի SEO օպտիմալացումը և այլն։

Օգտակար կլինի իմանալ, որ անհրաժեշտ փորձով և համալիր ունակություններով ծրագրավորողներն իրենց գանցուցակով չեն զիջում վեբ ստուդիաներին։ Երկուսի դեպքում էլ մեկ աշխատանքային օրվա արժեքը, ըստ առաջադրված խնդիրների բարդության, տատանվում է 20-ից 50 հազար դրամի շրջակայքում։
Վեբ-ստուդիաների պարագայում նույնպես լինում են դեպքեր, երբ հաճախորդը դառնում է փորձադաշտ։ Դրա առաջին նախանշանը նույն էժան գներն են։ Եթե մի գործի համար, որի կատարման ժամկետը 1-2 ամիս է, իսկ ներգրավված անձնակազմը 3-5 մարդ (աշխատանքների դասական կառավարման դեպքում՝ պրոյեկտ մենեջեր, ով կազմակերպում է ամբողջ գործընթացը, դիզայներ, ֆրոնտէնդ ծրագրավորող, բեքէնդ ծրագրավորող, կոնտենտ մենեջեր-թեստավորող), ծրագրավորողների թիմը պահանջում է միլիոն դրամ, դա ձեր համար պետք է լինի կարմիր լույս։

Հյուրանոցային կայքի ֆունկցիոնալը

Ենթադրենք գտել եք «հարմար գներով» աշխատող, պարտաճանաչ, սակայն ոչ այդքան մեծ փորձով կատարողին և բյուջեն որոշելու համար պետք է ներկայացնեք հյուրանոցային կայքի ֆունկցիոնալ պահանջները։ Խորհուրդ ենք տալիս պրոցեսը բաժանել նվազագույնը 2 մասի։ Նախ այդ դեպքում կայքը ավելի շուտ կսկսի աշխատել և դուք կհասցնեք առաջին հաճախորդներին ներգրավել, երկրորդը՝ կնվազի ձեր ռիսկը կատարողի կողմից գործը ձախողելու դեպքում։

Հյուրանոցային կայքի բազային հնարավորություններն են՝

  • Կոնտենտի ամբողջական հառավարման ֆունկցիոնալ;
  • Սենյակների տեսակների և բուն սենյակների անսահմանափակ ավելացում;
  •  Յուրաքանչյուր սենյակի համար առավելությունների, նկարագրման, պատկերասրահների ավելացում;
  • Գների կառավարում, ցանկալի է ըստ սեզոնների և տարիքային խմբերի՝ մեծահասակներ, երեխաներ;
  • Առանց գրանցման սովորական ամրագրման ֆորմաների առկայություն։

Օգտակար, բայց ոչ անհրաժեշտ մոդուլներ՝

  • Համարների որոնման համակարգ;
  • Ըստ տեղավորվող անձանց քանակի համարների կարգավորում;
  • Լիարժեք բուքինգի ֆունկցիոնալ;
  • CRM-ի նտեգրում կամ նորի ստեղծում ըստ ամսաթվերի համարների զբաղվածության կառավարման համար;
  • Գնորդի անձնական կաբինետի ֆունկցիոնալ;
  • Օնլայն վճարամիջոցների ինտեգրում՝ գումարի հետվերադարձի հնարավորությամբ։

Բնականաբար, կան տասնյակ հետաքրքիր ֆունկցիաներ, որոնց մասին այստեղ չենք պատմում։ Սակայն, եթե դուք որոշել եք ստեղծել ձեր հյուրանոցի սեփական կայքը, դիմելով Աստուդիո ընկերությանը կստանաք մեծ փորձի փոխանակում, բարձրակարգ սպասարկում, հիմնավորված գներ։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես սկսել այսօր:

Rating:5
(3014)