Հյուրանոցի կայքի պատրաստում
Հյուրանոցի կայքի պատրաստում: Դիզայնը մշակված է դասական ոճով` առանց պատրաստի շաբլոնների: CMS-ը պատրաստված է զրոյից, ունի սենյակների ամրագրման հնարավորություն և CRM` հյուրանոցը ղեկավարելու համար:
- Ստեղծվել է՝ 2016թ.
- Կատարման ժամկետը՝ 40 օր
- Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
Հյուրանոցի ծառայություններ
Մենք հնարավորություն ունենք ձեր հյուրանոցի համար պատրաստել կայք (hyuranoci kayqi patrastum), որը ոչ միայն կգրավի հավանական հաճախորդներին, այլև կհեշտացնի ադմինիստրացիայի աշխատանքը: Կայքը ստեղծում ենք օնլայն ամրագրումով, վճարային համակարգերով, CRM ծրագրով, ինչպես նաև կառավարման ավտոմատացմամբ
Պորտալի ստեղծման ժամանակ օպտիմալացնում ենք տեքստերը, ավելացնում ենք էջերի մետա տեգերը, կատարում ենք անհրաժեշտ վերահասցեավորումները, կազմում ենք բանալի բառերի սեմանտիկ միջուկը, ձգտում ենք հասնել նրան, որ որոնման համակարգերն ինդեքսավորեն բոլոր անհրաժեշտ էջերը:
Սենյակի ամրագրման բաժին
Հյուրանոցի կայքն ունի կառուցվածքի ու մոդուլների նկատմամբ առանձնհատուկ պահանջներ: Արտասահմանյան հաճախորդներին գրավելու համար հարկավոր է, որպեսզի կայքը լինի մի քանի լեզվով, ունենա սենյակների ճշգրիտ նկարագրություն, իրական լուսանկարներ, գներ, սենյակների ամրագրման համակարգ: Սենյակների ամրագրումն իր հերթին պետք է միացված լինի հյուրանոցի կառավարման ծրագրին:
Բջջային տարբերակ
Բջջային տարբերակի html, css ծրագրավորումն իրականացվել է Bootstrap տեխնոլոգիայով: Արդյունքում ստացել ենք մոբայլ ադապտացիայի գերազանց որակ։
Կայքերի պատրաստում հյուրանոցային բիզնեսի համար
Աստուդիո վեբ ծրագրավորման ընկերությունը (Astudio Web Company) բիզնեսի տարբեր ուղղությունների համար ունի համապատասխան լուծումներ և առաջարկներ։ Բացառություն չի հյուրանոցային բիզնեսը, որի համար կարող ենք իրականացնել ցանկացած բարդության աշխատանք՝ սկսած ստանդարտ կայքերից, մինչև բարդ CRM ծրագրեր։
- Կայքերի պատրաստում հյուրանոցային բիզնեսի համար
- Էլեկտրոնային կոմերցիայի (e-Commerce) գործիքների ինտեգրում
- Բուքինգ համակարգի պատրաստում, վճարամիջոցների ինտեգրում
- e-CRM ծրագրերի պատրաստում, ինտեգրում կայքին, սպասարկում
- Կուտակային և զեղչային համակարգերի ստեղծում
Կայքերի պատրաստումը հյուրանոցների համար (kayqi patrastum) ենթադրում է աշխատանքի մի շարք առանձնահատկություններ։ Պետք է հաշվի առնել, որ նման ռեսուրսի պոտենցիալ այցելուներն արտասահմանցիներ են և ունեն ավելի բարձր պահանջներ ֆունկցիոնալ հնարավորությունների նկատմամբ: Եթե հայաստանյան միջին վիճակագրական ինտերնետ օգտագործողը կարող է 1 րոպե համբերատար սպասել, մինչև ձեր կայքը «կբացվի» կամ սմարթֆոնով կփնտրի ինֆորմացիան առանց ադապտացման էջում, ապա զարգացած շուկաներում նման բացթողումները միանշանակ կհանգեցնեն պատվիրատուների կորստին։
- Հյուրանոցի սայթ պատրաստելիս անպայման նախատեսեք օտար լեզուներով կոնտենտի ներկայացում։
- Ուշադրություն դարձրեք բջջային ադապտացված տարբերակին, իսկ ավելի լավ է՝ մոբայլ հավելվածի առկայությունը։
- Պարտադիր օպտիմալացրեք ռեսուրսի էջերը, դա ոչ միայն կնպաստի առաջխաղացմանը, այլև չի խրտնեցնի այցելուներին։
- Ուշադիր եղեք կոնտենտի հարցում, այն պետք է լինի գրագետ, ճշգրիտ, գեղեցիկ ձևավորմամբ։